Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
15.01.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
15.01.2019
Дата вступления в силу
01.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2019 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի

հունվարի 15-ի թիվ 1 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի վերաբերյալ» հրահանգում՝

ա) 2-րդ կետի յոթերորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

բ) 15-րդ կետում՝

7-րդ ենթակետի չորրորդ և հինգերորդ պարբերությունները (աղյուսակից հետո) ճանաչել ուժը կորցրած.

29-րդ ենթակետի տասներորդ-տասնչորսերորդ պարբերությունները (աղյուսակից հետո) ճանաչել ուժը կորցրած.

38-րդ ենթակետում՝

հինգերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «, ինչպես նաև ԱՀ-ների գրանցման համարներն այն ապրանքների համար, որոնք տեղափոխվում են չհավաքված կամ կազմատված տեսքով, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ տեսքով,» բառերը հանել.

վեցերորդ պարբերությունում (աղյուսակից հետո) «, ինչպես նաև ԱՀ-ի գրանցման համարն այն ապրանքների համար, որոնք տեղափոխվում են չհավաքված կամ կազմատված տեսքով, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ տեսքով,» բառերը հանել.

տասնհինգերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) ճանաչել ուժը կորցրած.

39-րդ ենթակետի երկրորդ և յոթերորդ պարբերությունները (աղյուսակից հետո) ճանաչել ուժը կորցրած.

42-րդ ենթակետում՝

վանդակի անվանման մեջ «Տրամադրված» բառը փոխարինել «Ներկայացված» բառով.

աղյուսակում «Տրամադրված» բառը փոխարինել «Ներկայացված» բառով.

գ) 25-րդ կետի 5-րդ ենթակետի առաջին պարբերությունում և 38-րդ կետի 6-րդ ենթակետի առաջին պարբերությունում «Տրամադրված» բառը փոխարինել «Ներկայացված» բառով.

դ) լրացնել հետև յալ բովանդակությամբ X2և X3 բաժիններով.

 

«X2. ԱՀ-ի լրացման առանձնահատկությունները չհավաքված կամ կազմատված տեսքով, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ տեսքով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման ժամանակ

 

415. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված առանձնահատկություններով` չհավաքված կամ կազմատված տեսքով, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ տեսքով տեղափոխվող ապրանքների (այսուհետ սույն բաժնում՝ կազմատված ապրանքներ) հայտարարագրման ժամանակ, ի լրումն սույն հրահանգի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների, մեկ ԱՀ-ում կարող են նշվել մեկ կազմատված ապրանքի առանձին բաղադրիչների (բաղկացուցիչների) առնչությամբ տեղեկություններ (այսուհետ սույն բաժնում՝ ապրանքի բաղադրիչներ):

Ապրանքների ապրանքային խմբաքանակում ապրանքի բաղադրիչներ հանդիսացող ապրանքների և ապրանքի բաղադրիչներ չհանդիսացող ապրանքների, ինչպես նաև տարբեր կազմատված ապրանքների բաղադրիչներ հանդիսացող ապրանքների առկայության դեպքում, այդ ապրանքների մասին տեղեկությունները նշվում են տարբեր ԱՀ-ներում:

416. Մեկ ապրանք է համարվում ապրանքի այն բաղադրիչը (բաղադրիչները), որը նշված է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ընդունվող՝ մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված տեսքով տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին որոշման մեջ (այսուհետ սույն բաժնում՝ ապրանքների դասակարգման մասին որոշում)՝ հաշվի առնելով սույն հրահանգի 6-րդ կետի պահանջները:

417. Ապրանքի ներմուծվող բաղադրիչների վերաբերյալ ԱՀ-ի վանդակները (ԱՀ-ի կառուցվածքի վավերապայմանները) լրացվում են սույն հրահանգի II բաժնին համապատասխան, իսկ ապրանքի արտահանվող բաղադրիչների վերաբերյալ՝ սույն հրահանգի III բաժնին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հրահանգի 418 կետով նախատեսված առանձնահատկությունները:

418. 7-րդ, 12-րդ, 22-րդ, 31-րդ, 33-րդ, 35-րդ, 38-րդ, 40-րդ, 41-րդ, 44-րդ և 46-րդ վանդակները լրացվում են՝ հաշվի առնելով հետև յալ առանձնահատկությունները.

1) վանդակ 7. «Տեղեկատու համարը»

Ապրանքի բաղադրիչները հայտարարագրելիս վանդակում նշվում է ապրանքների հայտարարագրման առանձնահատկության «ОКТ» ծածկագիրը, իսկ ապրանքի վերջին բաղադրիչը հայտարարագրելիս՝ ապրանքների հայտարարագրման առանձնահատկության «ЗПК» ծածկագիրը՝ ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների դասակարգչին համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում տվյալ ծածկագրերը նշվում են անկախ ապրանքի բաղադրիչների հայտարարագրման ժամանակ ապրանքների հայտարարագրման այլ առանձնահատկությունների կիրառման փաստից:

Ռուսաստանի Դաշնությունում, եթե ապրանքների բաղադրիչների առնչությամբ ԱՀ-ն ներկայացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկություններով, ապա ապրանքի բաղադրիչների նախնական հայտարարագրման ժամանակ նշվում է ապրանքների հայտարարագրման առանձնահատկության «ПКТ» ծածկագիրը, իսկ ապրանքի վերջին բաղադրիչի նախնական հայտարարագրման ժամանակ՝ ապրանքների հայտարարագրման առանձնահատկության «ППК» ծածկագիրը.

2) վանդակ 12. «Ընդհանուր մաքսային արժեքը»

Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ապրանքի բաղադրիչների վերջին խմբաքանակը հայտարարագրելիս ի լրումն սույն հրահանգի 15-րդ կետի 11-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունների՝ նշվում է կազմատված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը, որն ստացվել է այդ ապրանքի բաղադրիչների առնչությամբ ներկայացված բոլոր ԱՀ-ներում նշված՝ ապրանքի բոլոր բաղադրիչների ընդհանուր մաքսային արժեքների գումարման եղանակով:

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ «/» բաժանիչ նշանով:

3) վանդակ 22. «Արժույթը և ընդհանուր գումարը՝ ըստ հաշվի»

Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ապրանքի բաղադրիչների վերջին խմբաքանակը հայտարարագրելիս ի լրումն սույն հրահանգի 15-րդ կետի 22-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունների՝ նշվում է կազմատված ապրանքի ընդհանուր արժեքը, որն ստացվել է ապրանքի բաղադրիչների առնչությամբ ներկայացված բոլոր ԱՀ-ների 22-րդ վանդակում նշված՝ ապրանքի բաղադրիչների արժեքների գումարման եղանակով:

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ վանդակի երկրորդ ենթաբաժնում՝ «/» բաժանիչ նշանով՝ ԱՀ-ի հիմնական և լրացուցիչ թերթերի 42-րդ վանդակներում նշված արժեքների գումարման եղանակով ստացված՝ ապրանքների ընդհանուր արժեքից հետո.

4) վանդակ 31. «Բեռնատեղիները և ապրանքների նկարագրությունը»

Էլեկտրոնային փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ տեղեկությունները նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝

1-ին համարի ներքո նշվում է կազմատված ապրանքի անվանումը՝ ապրանքների դասակարգման մասին որոշմանը համապատասխան.

1.1 համարի ներքո նշվում է ապրանքի բաղադրիչի անվանումը և «/» բաժանիչ նշանով՝ դրա համարը (դիրքը) ապրանքների դասակարգման մասին որոշմանը համապատասխան (Բելառուսի Հանրապետությունում՝ նման համարի (դիրքի) առկայության դեպքում, ինչպես նաև «-» բաժանիչ նշանով՝ ապրանքների դասակարգման մասին որոշման մեջ նշված՝ չափման միավորով արտահայտված՝ ապրանքի բաղադրիչների քանակը):

Տվյալ վանդակում ապրանքի մի քանի բաղադրիչների մասին տեղեկություններ նշելու անհրաժեշտության դեպքում այդ տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ ստորակետով.

5) վանդակ 33. «Ապրանքի ծածկագիրը»

Վանդակի առաջին ենթաբաժնում առանց բացատների, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, նշվում է կազմատված ապրանքի տասանիշ ծածկագիրը՝ համաձայն ապրանքների դասակարգման մասին որոշման.

6) վանդակ 35. «Համաքաշը (կգ)»

Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ապրանքի բաղադրիչների վերջին խմբաքանակը հայտարարագրելիս ի լրումն սույն հրահանգի 15-րդ կետի 33-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունների՝ կիլոգրամներով նշվում է կազմատված ապրանքի համաքաշը՝ ստացված ԱՀ-ում հայտագրված՝ ապրանքի բոլոր բաղադրիչների համաքաշերի գումարման եղանակով:

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ «/» բաժանիչ նշանով.

7) վանդակ 38. «Զտաքաշը (կգ)»

Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ապրանքի բաղադրիչների վերջին խմբաքանակը հայտարարագրելիս ի լրումն սույն հրահանգի 15-րդ կետի 36-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունների՝ կիլոգրամներով նշվում է կազմատված ապրանքի զտաքաշը՝ ստացված ԱՀ-ում հայտագրված՝ ապրանքի բոլոր բաղադրիչների զտաքաշերի գումարման եղանակով:

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ «/» բաժանիչ նշանով.

8) վանդակ 40. «Ընդհանուր հայտարարագիրը/Նախորդող փաստաթուղթը»

Վանդակում նշվում են ապրանքի բաղադրիչների նախորդող խմբաքանակների առնչությամբ ներկայացված ԱՀ-ների գրանցման համարները:

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ ստորակետով.

9) վանդակ 41. «Լրացուցիչ միավորները»

Վանդակը լրացվում է միայն ապրանքի բաղադրիչների վերջին խմբաքանակը հայտարարագրելիս:

Վանդակում նշվում են պատրաստի տեսքով ապրանքի քանակը՝ համաձայն ապրանքների դասակարգման մասին որոշման (չափման լրացուցիչ միավորով, եթե ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ կազմատված ապրանքի առնչությամբ կիրառվում է չափման լրացուցիչ միավոր), ինչպես նաև ՝ չափման լրացուցիչ միավորի պայմանանշանը և ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան:

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ «/» բաժանիչ նշանով.

10) վանդակ 44. «Լրացուցիչ տեղեկությունները/Ներկայացված փաստաթղթերը»

Վանդակում, ի լրումն սույն հրահանգի 15-րդ կետի 42-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունների, նշվում են՝

ապրանքների դասակարգման մասին որոշման համարը և ընդունման ամսաթիվը.

ապրանքի բաղադրիչների նախատեսվող մատակարարումների մասին ծանուցման համարը և ամսաթիվը, եթե Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան նման ծանուցում նախատեսվում է.

ապրանքների դասակարգման մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման համարը և ընդունման ամսաթիվը (առկայության դեպքում).

11) վանդակ 46. «Վիճակագրական արժեքը»

Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ապրանքի բաղադրիչների վերջին խմբաքանակը հայտարարագրելիս ի լրումն սույն հրահանգի 15-րդ կետի 44-րդ ենթակետով և 18-րդ կետի 16-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունների՝ թվային նիշերով նշվում է կազմատված ապրանքի ընդհանուր վիճակագրական արժեքը, որը ստացվել է ապրանքի բաղադրիչների առնչությամբ ներկայացված բոլոր ԱՀ-ների 46-րդ վանդակում նշված՝ ապրանքի բոլոր բաղադրիչների վիճակագրական արժեքների գումարման եղանակով:

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ «/» բաժանիչ նշանով:

 

X3. Նախքան ԱՀ-ն ներկայացնելը` բաց թողնված ապրանքների հայտարարագրման ժամանակ ԱՀ-ի լրացման առանձնահատկությունները

 

419. Այն ապրանքները հայտարարագրելիս, որոնց նկատմամբ կիրառվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված՝ մաքսային գործառնությունների կատարման և նախքան ԱՀ-ն ներկայացնելը ապրանքների բացթողնման առանձնահատկություններ, ի լրումն սույն հրահանգի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունների` մեկ ԱՀ-ում կարող են նշվել՝

Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում՝ այն ապրանքների մասին տեղեկությունները, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ԱՀ-ն ներկայացնելը՝ համաձայն նախքան ԱՀ-ն ներկայացնելը ապրանքների բացթողնման մասին մի քանի դիմումների (այսուհետ սույն բաժնում՝ դիմումներ), եթե ապրանքների նկատմամբ կիրառվում է արժույթի մեկ փոխարժեք, և դիմումները գրանցված են նույն օրը.

Բելառուսի Հանրապետությունում՝ այն ապրանքների մասին տեղեկությունները, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ԱՀ-ն ներկայացնելը՝ մի քանի դիմումների համաձայն, եթե ապրանքների նկատմամբ կիրառվում է արժույթի մեկ փոխարժեք, և այդ ապրանքների բացթողումն իրականացվել է նույն օրը.

Ղազախստանի Հանրապետությունում՝ այն ապրանքների մասին տեղեկությունները, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ԱՀ-ն ներկայացնելը՝ մեկ դիմումի համաձայն.

Ռուսաստանի Դաշնությունում՝ այն ապրանքների մասին տեղեկությունները, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ԱՀ-ն ներկայացնելը՝ մի քանի դիմումների համաձայն, եթե ԱՀ-ն ներկայացվել է ԱՀ-ն ներկայացնելու համար Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 16-րդ կետով նախատեսված և ապրանքների հայտարարագրվող խմբաքանակի առնչությամբ առաջին դիմումի համաձայն ապրանքների բացթողնման ամսաթվից սկսած հաշվարկվող ժամկետում:

4110. Նախքան ԱՀ-ն ներկայացնելը` բաց թողնված ապրանքների և այլ ապրանքների մասին տեղեկությունները չեն կարող նշվել մեկ ԱՀ-ում:

4111. Եթե մեկ ԱՀ-ում հայտարարագրվում են ապրանքներ, որոնց բացթողումն իրականացվել է տարբեր դիմումների հիման վրա, ապա այդ ապրանքների մասին տեղեկությունները նշվում են հաջորդաբար (սկզբից այն ապրանքների մասին տեղեկությունները, որոնց բացթողումն իրականացվել է ավելի վաղ, և ապա՝ ժամանակագրական կարգով):

4112. Այն պրանքները, որոնց բացթողումն իրականացվել է տարբեր դիմումների հիման վրա, հայտարարագրվում են որպես առանձին (տարբեր) ապրանքներ:

4113. Նախքան ԱՀ-ն ներկայացնելը՝ բաց թողնված ապրանքները հայտարարագրելիս ԱՀ-ի վանդակները (ԱՀ-ի կառուցվածքի վավերապայմանները) լրացվում են՝ ելնելով սույն հրահանգի համապատասխան բաժինների համաձայն հայտագրվող մաքսային ընթացակարգից:

4114. ԱՀ-ի վանդակները (ԱՀ-ի կառուցվածքի վավերապայմանները) լրացվում են սույն հրահանգի II բաժնին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հրահանգի 4115 կետով նախատեսված առանձնահատկությունները:

4115. ԱՀ-ի 23-րդ, 40-րդ, 42-րդ, 46-րդ և «С» վանդակները լրացվում են՝ հաշվի առնելով հետև յալ առանձնահատկությունները՝

1) վանդակ 23. «Արժույթի փոխարժեքը»

Վանդակում նշվում է ԱՀ-ի 22-րդ վանդակում նշված ծածկագրով արտարժույթի՝ դիմումի գրանցման օրվա դրությամբ Միության այն անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքը՝ Միության անդամ պետության արժույթի նկատմամբ, որի մաքսային մարմին ներկայացվում է ԱՀ-ն։

Ռուսաստանի Դաշնությունում վանդակը չի լրացվում, եթե մեկ ԱՀ-ում հայտարարագրվում են ապրանքներ, որոնց բացթողումն իրականացվել է մի քանի դիմումների հիման վրա, որոնց գրանցման օրվա դրությամբ կիրառվել են արտարժույթների տարբեր փոխարժեքներ: Այդ դեպքում արտարժույթների փոխարժեքների մասին տեղեկությունները նշվում են ԱՀ-ի 42-րդ վանդակում.

2) վանդակ 40. «Ընդհանուր հայտարարագիրը/Նախորդող փաստաթուղթը»

Վանդակում նշվում են դիմումի գրանցման համարը և այդ դիմումի 18-րդ վանդակում նշված՝ համապատասխան ապրանքի հերթական համարը (Ղազախստանի Հանրապետությունում ապրանքի հերթական համարը չի նշվում):

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ «/» բաժանիչ նշանով.

3) վանդակ 42. «Ապրանքի գինը»

Ռուսաստանի Դաշնությունում այն դեպքում, եթե մեկ ԱՀ-ում հայտարարագրվում են ապրանքներ, որոնց բացթողումն իրականացվել է մի քանի դիմումների հիման վրա, որոնց գրանցման օրվա դրությամբ կիրառվել են արտարժույթների տարբեր փոխարժեքներ, ապա ի լրումն սույն հրահանգի 15-րդ կետի 40-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունների՝ վանդակում նշվում են պայմանագրի գնի արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող արտարժույթի փոխարժեքը:

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձև ով ԱՀ-ի մեջ՝ «/» բաժանիչ նշանով.

4) վանդակ 46. «Վիճակագրական արժեքը»

Վիճակագրական արժեքը հաշվարկելիս կիրառվում է Միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից դիմումի գրանցման ամսաթվի դրությամբ սահմանված արժույթների փոխարժեքը.

5) «C» վանդակ

2-րդ համարի ներքո ապրանքների բացթողնման մասին նշում կատարելիս նշվում է ապրանքների բացթողնման ամսաթիվը՝ դիմումին համապատասխան:»:

2. Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարվող փոփոխությունների («Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 137 որոշման հավելված) 1-ին կետի «բ» ենթակետը հանել:

3. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների («Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 129 որոշման հավելված) 1-ին կետի «բ» ենթակետի քսանիններորդ, երեսուներորդ և երեսունութերորդ պարբերությունները հանել:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան