Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 118
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
29.10.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
29.10.2021
Дата вступления в силу
19.12.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

             

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

          

29 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 118

քաղ. Նուր-Սուլթան

                              

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

        

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման մասին» որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

    

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

               

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

             

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

          

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

                                    

Շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման մասին

       

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ և 42-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված ազատականացման ծրագրերն իրագործելու նպատակով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը նախապատրաստել և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը ներկայացնել այն թույլտվությունների համեմատական ցանկի նախագիծը, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տրվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին կամ ֆիզիկական անձանց՝ ինժեներական հետազննությունների, ճարտարապետական և շինարարական նախագծման, կառուցման, վերակառուցման, կապիտալ շինարարության օբյեկտների հիմնանորոգման ոլորտում գործունեություն իրականացնելու համար՝ ծառայությունների այն հատվածների (ենթահատվածների) մասով, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն հատվածների (ենթահատվածների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան։

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ապահովել շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն առանց արգելքների, բացառումների, սահմանափակումների, լրացուցիչ պահանջների և պայմանների։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

    

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

           

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20 թվականի -ի

թիվ որոշման

       

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծառայությունների այն հատվածների (ենթահատվածների) ցանկը հաստատելու մասին, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» թիվ 101 որոշման մեջ.

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետով՝

«21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ առնվազն 2 տարին 1 անգամ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին տեղեկացնել ծառայությունների միասնական շուկայի գործունեության մասին՝ սույն որոշմամբ հաստատված ցանկին համապատասխան։».

բ) նշված որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն հատվածների (ենթահատվածների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան՝

1-ին և 9-րդ կետերը հանել.

32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«32. Ճարտարապետության բնագավառում խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ծառայություններ (СРС 83211-ից).

1) ճարտարապետական հարցերին և դրանց հետ կապված հարցերին առնչվող օգնության ցուցաբերման, խորհրդատվության և առաջարկությունների տրամադրման ծառայություններ.

2) այնպիսի խնդիրների մասով նախնական հետազոտությունների նախապատրաստման ծառայություններ, ինչպիսիք են տեղամասի ճարտարապետությունը, փիլիսոփայությունը, զարգացման գաղափարը, կլիմայական և էկոլոգիական խնդիրները, տիրապետման կարգին առնչվող պահանջները, ծախսերի սահմանափակումը, տեղամասի ընտրության վերլուծությունը, նախագծման և շինարարական աշխատանքների ժամանակացույցը.

3) նախագծի կառուցվածքի և նախագծային մշակման բնույթի հետ կապված ցանկացած այլ ծառայություն, այդ թվում՝ տեխնիկական սպասարկման, թարմացման եղանակներին առնչվող խորհրդատվական ծառայություններ, շենքերի վերականգնման ծառայություններ, շինությունների արժեքի և որակի գնահատում, ճարտարապետական բնույթի ցանկացած այլ հարցով խորհրդատվական ծառայություններ։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 56 - 137-րդ կետերով՝

«56. Մեկ- և երկբնակարան շենքերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (СРС 54111-ից)16 ։

57. Բազմաբնակարան շենքերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (СРС 54111-ից)16 ։

58. Արդյունաբերական շենքերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (СРС 54121-ից)16 ՝ պահեստների և արդյունաբերական շենքերի (օրինակ՝ մշակող ձեռնարկությունների համար), թեթև արդյունաբերության և գյուղատնտեսական նշանակության շենքերի շինարարության աշխատանքներ։

59. Առևտրային նպատակներով օգտագործվող շենքերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (СРС 54122-ից)16 ՝ առևտրային կամ վարչական նպատակներով օգտագործվող շենքերի, այդ թվում՝ գրասենյակների շենքերի, բանկերի շենքերի, կայանման համար ավտոտնակների, բենզալցակայանների և տեխնիկական սպասարկման կայանների, առևտրի կենտրոնների և օդային, երկաթուղային կամ ավտոտրանսպորտային կայարանների շինարարության աշխատանքների մասով։

60. Այլ ոչ բնակելի շենքերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (СРС 54129-ից)16։

1) մշակութային և ժամանցային նշանակության հասարակական շենքերի, այդ թվում՝ կինոթատրոնների, թատրոնների, համերգասրահների, պարային սրահների և գիշերային ակումբների շինարարության աշխատանքներ.

2) հյուրանոցների, մոթելների, հյուրատների, հանրակացարանների, ռեստորանների և համանման շենքերի շինարարության աշխատանքներ.

3) ուսումնական հաստատությունների շենքերի, այդ թվում՝ դպրոցների, քոլեջների, համալսարանների, գրադարանների, արխիվների և թանգարանների շենքերի շինարարության աշխատանքներ.

4) բժշկական հաստատությունների, այդ թվում՝ հիվանդանոցների և առողջարանների շենքերի շինարարության աշխատանքներ.

5) սպորտի և հանգստի համար նախատեսված շենքերի (սառցադաշտեր, մարմնամարզության դահլիճներ, փակ թենիսի կորտեր, ընդհանուր նշանակության մարզադահլիճները, նավակների տնակներ [էլինգներ], բռնցքամարտի ռինգեր և այլն) շինարարության աշխատանքներ.

6) լողավազանների կոնստրուկցիաների շինարարության աշխատանքներ.

7) սպորտի և հանգստի համար նախատեսված սենքերում սպորտային հրապարակների (սառցե ծածկույթների, մարմնամարզության դահլիճների, փակ թենիսի կորտերի և այլնի) համար հիմնատակերի կառուցման հետ կապված աշխատանքներ.

8) այլ կատեգորիաների մեջ չներառված ոչ բնակելի շենքերի, այդ թվում՝ կրոնական նշանակության շենքերի և բանտերի շենքերի շինարարության աշխատանքներ։

61. Ավտոմայրուղիների (բացի վերգետնյա ավտոմայրուղիներից), փողոցների, ճանապարհների, երկաթուղիների և օդանավակայաններում թռիչքի ու վայրէջքի գոտիների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (СРС 54210-ից).

1) Ավտոմայրուղիների (բացի վերգետնյա ավտոմայրուղիներից), խճուղիների, փողոցների, ավտոտրանսպորտի և հետիոտների համար այլ ճանապարհների և բաց ավտոկայանատեղերի հիմնատակերի շինարարության աշխատանքներ.

2) ճանապարհների և ավտոկայանատեղերի ասֆալտե, բետոնե և այլ ծածկույթների ստեղծման կամ վերականգնման աշխատանքներ.

3) հետիոտնային անցումների, երթևեկությունը հանդարտեցնող սարքվածքների, հեծանվային ուղիների և այլնի ստեղծման աշխատանքներ.

4) բախումները կանխելու համար նախատեսված սահմանափակող և բաժանարար արգելապատնեշների, ցածր բաժանարար պատերի, ճանապարհային նշանների և այլնի տեղադրման շինարարական աշխատանքներ.

5) երթևեկության գոտիների և հետիոտնային անցումների նշագրման, ցուցանշանների տեղադրման և դրանք աշխատանքային վիճակում պահպանելու աշխատանքներ.

6) երկաթուղիների շինարարության աշխատանքներ, այդ թվում ՝ բալաստի և ռելսային ուղու շարման աշխատանքներ, սլաքների, ուղիների միացումների և հատումների տեղադրման, երկաթուղային ուղիների համար հսկողության և անվտանգության համակարգերի ստեղծման աշխատանքներ, ֆունիկուլյորների (ճոպանաքարշ երկաթուղի) և կախովի ճոպանուղիների շինարարության աշխատանքներ.

7) օդանավակայաններում թռիչքի ու վայրէջքի գոտիների, այդ թվում՝ գետնավարման ուղիների և ինքնաթիռների համար կայանատեղերի կառուցման աշխատանքներ.

8) ճանապարհների պահպանման և վերանորոգման աշխատանքներ.

9) երկաթուղային ուղու արդիականացման կամ վերանորոգման աշխատանքներ.

10) ճանապարհների, ավտոկայանատեղերի և համանման մակերևույթների վրա գծանշումների զետեղման հետ կապված ներկարարական աշխատանքներ։

62. Կամուրջների, վերգետնյա ավտոմայրուղիների, թունելների և ստորգետնյա ճանապարհների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (СРС 54220-ից)16 ։

63. Նավահանգիստների, ջրային ուղիների, պատնեշների, ոռոգման համակարգերի և ջրային տնտեսության այլ կառույցների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (СРС 54230-ից)՝

1) նավահանգիստների, սիրողական նավերի համար հատուկ նավամատույցների, առափնյակների, պիրսերի, նավամատույցների, նավանորոգարանների և համանման նավահանգստային կառույցների շինարարության աշխատանքներ.

2) պատնեշների, ջրանցքների, ոռոգման ջրանցքների և ջրանցույցների շինարարության աշխատանքներ.

3) ջրարգելակների, ջրանետների, անջրպետների, ամբարձիչ սարքվածքների, չոր նավանորոգարանների, սահահարթակների, ամբարտակների և այլ հիդրոմեխանիկական կառույցների շինարարության աշխատանքներ.

4) հատակափորիչ աշխատանքներ, քարերի և տիղմի հեռացում ու ջրի հետ կապված այլ շինարարական աշխատանքներ.

5) ստորջրյա աշխատանքներ (սուզակների, ջրասուզակների և այլ տեխնիկական մասնագետների կողմից կատարվող) և տարբեր ինժեներահիդրոլոգիական ծառայություններ.

6) նավահանգիստների, ջրային ուղիների, պատնեշների, ոռոգման համակարգերի և ջրային տնտեսության այլ կառույցների վերանորոգման աշխատանքներ։

64. Մայրուղային խողովակաշարերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (СРС 54241-ից)16 ՝

1) նավթի կամ գազի փոխադրման համար վերգետնյա, ստորգետնյա կամ ստորջրյա մայրուղային խողովակաշարերի շինարարության աշխատանքներ.

2) նավթի կամ գազի փոխադրման համար չնախատեսված վերգետնյա, ստորգետնյա կամ ստորջրյա մայրուղային խողովակաշարերի շինարարության աշխատանքներ.

3) ջրի մատակարարման, ջրհոսքի կամ անձրևաջրերի հեռացման համար մայրուղային խողովակաշարերի շինարարության աշխատանքներ։

65. Կապի մայրուղային գծերի և էներգետիկ (մալուխային) գծերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (СРС 54242-ից)16 ։

1) էլեկտրահաղորդման մայրուղային գծերի, այդ թվում՝ երկաթուղիների համար նախատեսված գծերի շինարարության աշխատանքներ.

2) էլեկտրահաղորդման ստորջրյա կամ ստորգետնյա մայրուղային գծերի շինարարության աշխատանքներ.

3) կապի վերգետնյա մայրուղային գծերի շինարարության աշխատանքներ.

4) կապի ստորջրյա կամ ստորգետնյա մայրուղային գծերի շինարարության աշխատանքներ.

5) կապի մայրուղային գծերի և էներգետիկ (մալուխային) գծերի վերանորոգման աշխատանքներ։

66. Տեղական խողովակաշարերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (СРС 54251-ից)16 ՝

1) տեղական ջրմուղու և կոյուղու խողովակաշարերի, այդ թվում՝ դրանց հետ կապված օժանդակ կառույցների, ինչպես, օրինակ՝ պոմպակայանների շինարարության աշխատանքներ.

2) տաք ջրի մատակարարման համար նախատեսված տեղական խողովակաշարերի շինարարության աշխատանքներ.

3) տեղական գազամուղների և շոգեմուղների, այդ թվում՝ դրանց հետ կապված օժանդակ կառույցների շինարարության աշխատանքներ.

67. Տեղական մալուխների անցկացման և դրանց հետ կապված կառույցների ստեղծման ընդհանուր շինարարական աշխատանքներ (СРС 54252-ից)16 ՝

1) տեղական էլեկտրահաղորդման գծերի, այդ թվում՝ օժանդակ կառույցների, ինչպես, օրինակ՝ տեղական սահմանների շրջանակներում բաշխման համար նախատեսված տրանսֆորմատորային կայանների և ենթակայանների շինարարության աշխատանքներ.

2) տեղական կապի գծերի ստեղծման աշխատանքներ, այդ թվում՝ օժանդակ աշխատանքներ, ինչպես, օրինակ՝ փոխանցման սարքվածքների աշտարակների կառուցումը.

3) տեղական սահմանների շրջանակներում բաշխման համար նախատեսված տրանսֆորմատորային կայանների և անտենաների կառուցման աշխատանքներ.

4) մալուխային հեռուստատեսության ստորգետնյա գծերի անցկացման շինարարական աշխատանքներ.

5) տեղական մալուխային գծերի վերանորոգման աշխատանքներ և դրա հետ կապված աշխատանքներ։

68. Հանքահանութային և մշակող արդյունաբերության ձեռնարկությունների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (CPC 54260-ից)16 ՝

1) բոլոր տեսակի էլեկտրակայանների շինարարության աշխատանքներ.

2) հանքահանութային և մշակող ձեռնարկությունների, օրինակ՝ բեռնման-բեռնաթափման կայանների, հանքափողերի, քիմիական ձեռնարկությունների, թուջաձուլական արտադրությունների, դոմնային (հրահալոցային) և կոքսային վառարանների շինարարության աշխատանքներ

3) հանքահանութային և մշակող արդյունաբերության ձեռնարկությունների վերանորոգման աշխատանքներ։

69. Սպորտային կառույցների և հանգստի վայրերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (CPC 54270-ից)16 ՝

1) Ստադիոնների համար նախատեսված կառույցների և բացօթյա սպորտային խաղերի, այդ թվում՝ ֆուտբոլի, բեյսբոլի, ռեգբիի, թեթև ատլետիկայի, մոտոցիկլետային, հեծանվային սպորտի և ձիասպորտի համար նախատեսված այլ հրապարակների կառուցման աշխատանքներ.

2) շինարարության աշխատանքներ՝ բացի շենքերի (հարթութենական աշխատանքներ), ստադիոնների շինարարությունից և բացօթյա սպորտային խաղերի, այդ թվում՝ ֆուտբոլի, բեյսբոլի, ռեգբիի, թեթև ատլետիկայի, մոտոցիկլետային, հեծանվային սպորտի և ձիասպորտի համար նախատեսված այլ հրապարակների շինարարությունից.

3) հանգստի համար նախատեսված կառույցների, օրինակ՝ գոլֆի հրապարակների, լողափային կառույցների, լեռնային կացարանների, զբոսայգիների և հանգստի համար նախատեսված զբոսայգու կառույցների ստեղծման աշխատանքներ։

70. Այլ կատեգորիաներում չներառված այլ ինժեներական կառույցների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ ջրի մշակման կայանքների և ջրազտման կառույցների ստեղծման հետ կապված շինարարական աշխատանքներ։

71. Քանդման աշխատանքներ (СРС 54310-ից)16 ՝

1) շենքերը և այլ կառույցներ ջարդելու և քանդելու աշխատանքներ.

2) փողոցները և ավտոմայրուղիները ջարդելու և քանդելու աշխատանքներ։

72. Շինարարական տեղամասի ձևավորում և մաքրում (CPC 54320-ից)16 ՝

1) գյուղատնտեսական հողի նախապատրաստման աշխատանքներ.

2) տեղամասերը հետագա շինարարական աշխատանքների համար նախապատրաստելու ծառայություններ՝ ներառյալ պայթեցման աշխատանքներն ու քարերի հեռացումը.

3) տեղամասի մաքրում, մաքրում մացառուտներից.

4) հողի մանրէազերծման աշխատանքներ.

5) պայթանցքների հորատում և լցածարում ու հանուկների նմուշառում՝ շինարարական, երկրաֆիզիկական, երկրաբանական կամ համանման նպատակներով.

6) հորիզոնական հորատանցքերի հորատում՝ մալուխների ու դրենաժային խողովակների անցկացման համար.

9) դրենաժային հոսարանների փորում.

8) ջրաբերուկների հեռացում և օգտակար հանածոների հանքավայրերի և հողակտորների մշակման ու նախապատրաստման այլ ծառայություններ՝ ներառյալ թունելների կառուցումը՝ բացառությամբ նավթի և գազի արդյունահանման հետ կապված աշխատանքների:

73. Արտափորում և հողային աշխատանքներ (CPC 54330-ից)16 .

1) տրանսպորտային ուղիների (ճանապարհներ, ավտոճանապարհներ, երկաթուղիներ և այլն) շինարարությանը նախորդող լայնածավալ հողային աշխատանքներ, գրունտի հանում, շեպերի ձևավորում, գրունտի տեղափոխում՝ լիրաթմբեր կամ փոսեր ստեղծելու համար.

2) խրամափոսերի փորում՝ կոմունալ կարիքների, քաղաքային հոսարանների, ճանապարհային տարբեր աշխատանքների և այլնի համար.

3) սովորական փոսորակների փորում՝ տարբեր շինարարական աշխատանքների համար.

4) հանգստի համար հողամասերի ստեղծման աշխատանքներ.

5) վարակված գրունտի վերին շերտի հանման աշխատանքներ.

6) գրունտը փորելու այլ աշխատանքներ և հողային աշխատանքներ:

74. Ջրհորների հորատում՝ ջուր ստանալու համար (СРС 54341-ից)16 .

1) հատուկ շինարարական աշխատանքներ՝ կապված ջուր ստանալու համար ջրհորների հորատման և փորման հետ.

2) ջրհորների պոմպերի և ջրհորների հետ կապված խողովակաշարերի համակարգերի տեղադրման աշխատանքներ.

75. Կոյուղու համակարգի կառուցում (СРС 54342-ից)16։

76. Պատրաստի կոնստրուկցիաներից կառույցների հավաքում և կառուցում (СРС 54342-ից)16 ՝

1) պատրաստի կոնստրուկցիաներից շենքերի տեղադրման, հավաքման և կառուցման աշխատանքներ.

2) պատրաստի կոնստրուկցիաներից և հավաքվող տարրերից այլ կառույցների տեղադրման, հավաքման և կառուցման աշխատանքներ.

3) բոլոր տեսակների փողոցային սարքավորումների (օրինակ՝ ավտոբուսային կայանների, նստարանների) տեղադրման աշխատանքներ։

77. Ցցեր խփելը (СРС 54511-ից)16 ։

78. Հիմք դնելը (СРС 54512-ից)16, այդ թվում՝ հիմք դնելու հատուկ շինարարական աշխատանքներ։

79. Շենքի հիմնակմախքի կառուցում (СРС 54521-ից)16 ։

80. Տանիքի հիմնակմախքի կառուցում (СРС 54522-ից)16 ։

81. Տանիքածածկի և ջրապաշտպանիչ աշխատանքներ (CPC 54530-ից)16 ։

1) ցանկացած տեսակի տանիքապատվածքի տեղադրման հետ կապված շինարարական աշխատանքներ.

2) ջրհորդանների և խողովակների տեղադրման, տանիքի՝ կղմինդրով կամ մետաղական թերթերով ծածկման հետ կապված շինարարական աշխատանքներ.

3) հարթ տանիքների վրա և տանիքների ձեղնահարկերում ջրապաշտպանիչ աշխատանքներ.

4) կառույցների արտաքին մակերևույթների և այլ ստորգետնյա կոնստրուկցիաների վրա ջրապաշտպանիչ աշխատանքներ.

5) անջրանցիկության ապահովմանն ուղղված աշխատանքներ:

82. Բետոնային աշխատանքներ (CPC 54540-ից)16 ՝

1) բարձր ամրության բետոնե հիմնակմախքների կառուցման աշխատանքներ, որոնք պահանջում են հատուկ հմտություններ կամ հատուկ սարքավորումների կիրառում՝ դրանց չափերի կամ կիրառվող մեթոդների պատճառով.

2) բետոնե կամարների և բարակ թաղանթների կառուցում.

3) բարձր ամրության երկաթբետոնե շինարարական օբյեկտների պողպատե ամրանները կապելու և զոդելու հետ կապված հատուկ շինարարական աշխատանքներ.

4) փայտակաղապարում բետոնի լցման աշխատանքներ և բետոնի օգտագործման հետ կապված այլ սովորական աշխատանքներ (ընդհանուր հիմքեր, հիմնատակերի հեծաններ, դիմկալային հիմքեր, սյուներ, հատակներ և այլն).

5) փայտակաղապարի տեղադրման և ամրացման աշխատանքներ.

6) հիմքի ամրացում:

83. Պողպատե կոնստրուկցիաների տեղադրում (СРС 54550-ից)16՝

1) պողպատե կոնստրուկցիաների տեղադրման հատուկ շինարարական աշխատանքներ.

2) շենքերի և այլ կառույցների, այդ թվում՝ կամուրջների պատրաստի (բայց ոչ տեղում պատրաստված) պողպատե կոնստրուկցիոն բաղադրիչներից կամրջի կռունկների հիմնատակերի կամ էլեկտրահաղորդման կայմերի կառուցման աշխատանքներ.

3) կախովի պատերի կառուցում.

4) պողպատե կոնստրուկցիաների տեղադրման հետ կապված զոդման աշխատանքներ։

84. Աղյուսե և քարե շարվածք (СРС 54560-ից)16՝ աղյուսաշարվածքի, բլոկների շարվածքի, քարե շարվածքի և աղյուսե ու քարե շարվածքի հետ կապված այլ աշխատանքների հետ կապված շինարարական աշխատանքների մասով։

85. Շինարարական փայտամածների կառուցում (СРС 54560-ից)16՝ շինարարական փայտամածների կամ աշխատանքային հարթակների, այդ թվում՝ վարձակալված շինարարական փայտամածների և աշխատանքային հարթակների կառուցման ու ապահավաքակցման մասով։

86. Այլ հատուկ շինարարական աշխատանքներ (СРС 54590-ից)16՝

1) գործարանային խողովակների կառուցման աշխատանքներ.

2) վառարանների հրահեստ պատվածքի և այլնի տեղադրում.

3) զարդաքանդակավոր ջեռուցման սարքվածքների կառուցման աշխատանքներ.

4) մյուս կատեգորիաներում չներառված՝ այլ հատուկ շինարարական աշխատանքներ, օրինակ՝ տների տեղաշարժում, ասբեստի հեռացման աշխատանքներ։

87. Էլեկտրահաղորդագիծ և ամրանների տեղադրում (СРС 54611-ից)16՝

1) շենքերում և այլ շինարարական օբյեկտներում հիմնական էլեկտրահաղորդման ցանցի կամ ամրանների տեղադրման հետ կապված հատուկ հավաքակցման աշխատանքներ.

2) վթարային էլեկտրամատակարարման համար էլեկտրահաղորդագծի և ամրանների հավաքակցում.

3) էլեկտրասարքերի տեղադրման հետ կապված էլեկտրահավաքակցման աշխատանքներ.

4) էլեկտրահաշվիչների տեղադրման աշխատանքներ։

88. Հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղադրում (СРС 54612-ից)16։

89. Հակակոտրանքային (պահակային) ազդանշանային համակարգի տեղադրում (СРС 54613-ից)16, այդ թվում՝ շինարարական տեղամասում հակակոտրանքային (պահակային) ազդանշանային համակարգի տեղադրում։

90. Բնակելի տարածքների համար ալեհավաքների տեղադրում (СРС 54614-ից)16՝

1) բնակելի շենքերի համար ալեհավաքների բոլոր տեսակների, այդ թվում՝ արբանյակային ալեհավաքների տեղադրման աշխատանքներ.

2) շենքերի ներսում մալուխային հեռուստատեսության գծերի հավաքակցման աշխատանքներ.

3) Շանթարգելների տեղադրման աշխատանքներ։

91. Էլեկտրահավաքակցման այլ աշխատանքներ (СРС 54619-ից)16՝

1) էլեկտրակապի սարքավորումների տեղադրման հետ կապված էլեկտրահավաքակցման աշխատանքներ.

2) ճանապարհների, երկաթուղիների վրա, օդանավակայաններում, նավահանգիստներում և համանման կառույցներում լուսավորման և ազդանշանային համակարգերի տեղադրման հետ կապված էլեկտրահավաքակցման աշխատանքներ.

3) ծանր էլեկտրական սարքավորումների տեղադրման աշխատանքներ.

4) մյուս կատեգորիաներում չներառված էլեկտրահավաքակցման այլ աշխատանքներ։

92. Ջրմուղային աշխատանքներ (СРС 54621-ից)16՝

1) Տաք և սառը ջրի մատակարարման համար (օրինակ՝ փականագործական աշխատանքներ), այդ թվում՝ հրդեհաշիջման ցրցայտիչ համակարգի համար խողովակաշարերի առաջնային ցանցի հավաքակցման աշխատանքներ.

2) Սանիտարատեխնիկական սարքավորումների տեղադրման աշխատանքներ.

3) ջրմուղային աշխատանքների հետ կապված փականագործական և սանտեխնիկական աշխատանքներ.

4) հրդեհաշիջման համակարգերի (այդ թվում՝ ճկափողերով և ծայրապանակներով հրշեջ ծորակների) համար բարձր ճնշմամբ ջրի մատակարարման համար սարքավորումների տեղադրման աշխատանքներ։

93. Դրենաժային աշխատանքներ (СРС 54622-ից)16։

94. Ջեռուցման սարքավորումների հավաքակցում

1) ջեռուցման սարքավորումների տեղադրման հետ կապված աշխատանքներ, խողովակաշարերի անցկացման և հավաքակցման աշխատանքներ և դրա հետ կապված՝ թերթավոր մետաղի մասով աշխատանքներ, որոնք կատարվում են որպես այդպիսի աշխատանքների անբաժանելի մաս.

2) կենտրոնական ջեռուցման հսկողության համակարգերի հավաքակցում և տեխնիկական սպասարկում.

3) թաղամասերի ջեռուցման համակարգին միացում.

4) մեկ- և երկբնակարան շենքերում անհատական տնային ջրաջեռուցիչների և բոցամուղների տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքներ։

95. Օդափոխության սարքավորումների և օդորակման կայանքների հավաքակցում (СРС 54632-ից)16՝ բնակարաններում, հաշվողական կենտրոններում, գրասենյակներում և խանութներում օդորակման սարքավորումների օդափոխության, պաղեցման, տեղադրման հետ կապված շինարարական աշխատանքների մասով, այդ թվում՝ խողովակաշարերի անցկացման և հավաքակցման աշխատանքների և դրա հետ կապված՝ թերթավոր մետաղի առնչությամբ աշխատանքների մասով, որոնք կատարվում են որպես այդպիսի աշխատանքների անբաժանելի մաս։

96. Գազային ապարատուրայի հավաքակցում (СРС 54640-ից)16, այդ թվում՝ աշխատանքներ՝ ուղղված տարբեր գազերի (օրինակ՝ հիվանդանոցներում թթվածնի) մատակարարման համակարգերի հավաքակցմանն ու դրանց այլ սարքավորումների միացմանը, որոնց աշխատանքը կապված է գազի հետ։

97. Մեկուսացման աշխատանքներ (CPC 54650-ից)16՝

1) ջերմամեկուսացման աշխատանքներ՝ արտաքին պատերում խոռոչների համար ջրապաշտպան մեկուսիչ նյութերի կիրառմամբ.

2) տաք և պաղեցված ջրի համար խողովակների, ջրաջեռուցիչների և խողովակաշարերի ջերմամեկուսացման աշխատանքներ.

3) ձայնամեկուսացման աշխատանքներ.

4) հրակայունության ապահովման աշխատանքներ։

98. Վերելակների ու շարժասանդուղքների տեղադրման աշխատանքներ (СРС 54691-ից)16՝ վերելակների, շարժասանդուղքների, շարժվող մայթերի և հակահրդեհային տարահանման սանդուղքների տեղադրմանն ուղղված հավաքակցման հատուկ աշխատանքների մասով։

99. Վերելակների ու շարժասանդուղքների վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ (СРС 87159-ից)16։

100. Մյուս կատեգորիաներում չներառված հավաքակցման այլ աշխատանքներ (СРС 54699-ից)16՝

1) գալարավարագույրներ և վարագույրներ կախելու աշխատանքներ.

2) շերտավարագույրների և վրանածածկերի տեղադրման աշխատանքներ.

3) ազդանշանային (լուսային և ոչ լուսային) համակարգերի տեղադրման աշխատանքներ.

4) մյուս կատեգորիաներում չներառված հավաքակցման աշխատանքներ, որոնք կապված են այնպիսի առարկաների հետ, որոնք չեն դիտարկվում որպես շենքի հիմնական կոնստրուկցիայի մաս.

5) մյուս կատեգորիաներում չներառված հավաքակցման այլ աշխատանքներ։

101. Ապակեպատման աշխատանքներ (СРС 54710-ից)16՝

1) ապակե պանելների, հայելային պատերի ու ապակուց պատրաստված այլ արտադրատեսակների մասով հավաքակցման աշխատանքներ.

2) ավարտական աշխատանքներ, ինչպես, օրինակ՝ պատուհանի ապակիների տեղադրումը։

102. Սվաղի աշխատանքներ (СРС 54720-ից)16՝

1) խոնավ սվաղի և կավարամածի զետեղման ներքին ու արտաքին աշխատանքներ.

2) չոր պատի վրա կատարվող աշխատանքներ, որոնք կապված են չոր, սովորաբար գիպսից պատրաստված սվաղի կիրառման հետ։

103. Ներկարարական աշխատանքներ (СРС 54730-ից)16՝

1) շենքի ներքին սենքերում կատարվող ներկարարական աշխատանքներ (հիմնականում դեկորատիվ նշանակության) և համանման ծառայություններ (ծածկութապատում, լաքապատում և այլն).

2) շենքի արտաքին մակերևույթի վրա կատարվող ներկարարական աշխատանքներ (հիմնականում պաշտպանական նշանակության).

3) շենքերի ցանկապատների, վանդակների, դռների և պատուհանների շրջանակների ներկման աշխատանքներ և այլն.

4) այլ ինժեներական կոնստրուկցիաների ներկման աշխատանքներ.

5) ներկի հեռացում։

104. Կերամիկական սալիկներով հատակների և պատերի երեսապատում (СРС 54740-ից)16՝

1) կերամիկական, բետոնե կամ քարե սալիկներով պատերի երեսապատման հետ կապված շինարարական աշխատանքներ, շենքերում և այլ կառույցներում հատակների սալաձև կամ կլինկերային երեսապատում.

2) շենքերի արտաքին պատերի դեկորատիվ երեսապատում կերամիկական նյութերով, քարով, աղյուսով և այլն։

105. Այլ հատակների երեսարկում, պատերի երեսապատում և պաստառապատում՝

1) գորգերի, լինոլեումի և հատակի այլ էլաստիկ ծածկույթների երեսարկման աշխատանքներ.

2) փայտե հատակների և հատակների ծածկույթների երեսարկման աշխատանքներ՝ ներառյալ մանրատախտակի և այլ ծածկույթներ, այդ թվում՝ հղկումը, փայլեցումը, տոգորումը և այլն.

3) պատերի պաստառապատման կամ այլ էլաստիկ ծածկույթներով պատման աշխատանքներ.

4) պաստառների հեռացման աշխատանքներ:

106. Հյուսնության, փականագործական և ատաղձագործական աշխատանքներ (CPC 54760-ից)16։

1) ցանկացած նյութից պատրաստված՝ դռան և պատուհանի շրջանակների ու դռների, պատուհանների, փեղկերի, ծալվող շերտավարագույրների, ավտոտնակների դռների և այլնի տեղադրման աշխատանքներ.

2) արտաքին դռների զրահապատման և պողպատե դռների տեղադրման աշխատանքներ.

3) հրշեջ ելքի դռների տեղադրման աշխատանքներ.

4) մետաղական կոնստրուկցիաների վրա շարժական պատերի և կախովի առաստաղների տեղադրման աշխատանքներ.

5) մասնավոր տներում ծածկապատշգամբների և ջերմոցների կառուցման աշխատանքներ.

6) ատաղձագործական և հյուսնության աշխատանքների կատարում ցանկացած նյութով՝ բացառությամբ մետաղի.

7) ներքին սանդուղքների տեղադրման, պատի պահարանների կառուցման աշխատանքներ, խոհանոցային ստացիոնար սարքավորումների տեղադրում.

8) պատերը վագոնատախտակով, պանելներով և այլնով պատման աշխատանքներ.

9) թերթավոր մետաղից ստանդարտ կամ պատվերով պատրաստված բաղադրիչերի տեղադրման աշխատանքներ.

10) թուջե կամ պողպատե դեկորատիվ արտադրատեսակների և զարդաքանդակավոր կամ ճարտարապետական մետաղական արտադրատեսակների տեղադրում.

11) ջեռուցման ռադիատորները ծածկող վանդակների տեղադրման աշխատանքներ։

107. Ցանկապատների և պարիսպների տեղադրում (СРС 54770-ից)16՝ ցանկապատների, պարիսպների և համանման արգելապատնեշների կառուցման աշխատանքների մասով.

108. Շինարարության ավարտման այլ աշխատանքներ և հարդարման աշխատանքներ (СРС 54790-ից)16՝

1) գոլորշիով կամ ավազաշիթային սարքվածքներով արտաքին պատերի մաքրում.

2) աղմկամեկուսացման աշխատանքներ՝ պատերի և առաստաղների ներքին մակերևույթների՝ աղմկակլանիչ պանելներով, սալիկով և այլ նյութերով պատման կիրառմամբ .

3) շինարարական աշխատանքներ՝ տեղում տերրացոյի լցմամբ, և սենքերի ներսում հատակների պատում մարմարով, գրանիտով, թերթաքարով.

4) վերանորոգման և տեխնիկական սպասարկման ընդհանուր աշխատանքներ.

5) շենքերի շինարարության ավարտման և հարդարման աշխատանքներ՝ այլ կատեգորիաներում չներառված։

109. Շենքերի կամ քաղաքացիական շինարարության օբյեկտների շինարարության կամ քանդման համար սարքավորումների՝ օպերատորի հետ վարձակալության ծառայություններ (СРС 54800-ից)16։

110. Առանց օպերատորի շինարարական մեքենաների և սարքավորումների լիզինգի կամ վարձակալության ծառայություններ (СРС 73122-ից)16, այդ թվում՝ շինարարական և հողային աշխատանքների համար տրակտորների, ճանապարհային ուղեհարթիչների, շոգեգլդոնների, մղանների, էքսկավատորների, շերեփավոր ճակատային բեռնիչների, չքանդվող փայտամածների, շինարարական վագոնիկների լիզինգի, վարձակալության կամ վարձույթի ծառայություններ։

111. ճարտարապետական և նախագծային աշխատանքների հետ կապված ծառայություններ և պայմանագրերի մասով վարչական ծառայություններ (СРС 83212-ից)16։

112. Ճարտարապետության ոլորտում այլ ծառայություններ (СРС 83219-ից)16՝ ճարտարապետական գիտելիքներ պահանջող այլ ծառայությունների մասով, այդ թվում՝ գովազդային նյութերի ու ներկայացումների նախապատրաստման, պատրաստի կառույցի էսքիզների նախապատրաստման, գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների ապահովման առնչությամբ։

113. Քաղաքային պլանավորման ծառայություններ (СРС 83221-ից)16՝

1) քաղաքների համակարգված զարգացման համակարգի ստեղծման և պահպանման նպատակով հողօգտագործման, տեղակայման վայրի ընտրության, հսկողության և օգտագործման, ճանապարհային համակարգերի ու հողատարածքների սպասարկման հետ կապված ծրագրերի մշակման ծառայություններ.

2) նախագծի իրագործելիության վերլուծություն.

3) քաղաքների զարգացման ծրագրերի էկոլոգիական հետևանքների և տնտեսական գնահատականի վերաբերյալ ուսումնասիրություններ։

114. Այգիների և զբոսայգիների ճարտարապետության ոլորտում ծառայություններ (CPC 83222-ից)17՝

1) զբոսայգիների, առևտրային հողատարածքների, բնակության համար նախատեսված հողատարածքների գեղագիտական լանդշաֆտի պլանավորման և նախագծման ծառայություններ.

2) հողատարածքների հատակագծերի, աշխատանքային գծագրերի, տեխնիկական պայմանների նախապատրաստում.

3) հողաշինարարության ծախսերի նախահաշիվների նախապատրաստում.

4) տեղանքի ռելիեֆի էսքիզների նախապատրաստում.

5) բույսերի նախատեսվող տնկման ծախսերի նախահաշիվների նախապատրաստում և այնպիսի օբյեկտների ստեղծում, ինչպիսիք ծառուղիները, ցանկապատներն ու տրանսպորտի համար նախատեսված կայանատեղիներն են։

6) շինարարության ժամանակ աշխատանքների ընթացքի ստուգման ծառայություններ։

115. Շենքերի հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ (СРС 83311-ից)16՝

1) բնակելի շենքերի հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ.

2) ոչ բնակելի շենքերի, այդ թվում՝ արդյունաբերական, առևտրային կամ գյուղատնտեսական նշանակության շենքերի հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ։

116. Քաղաքացիական շինարարության օբյեկտների հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ (СРС 83312-ից)16՝

1) Ավտոմայրուղիների, փողոցների, ճանապարհների, երկաթուղիների, օդանավակայաններում թռիչքի ու վայրէջքի գոտիների հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ.

2) կամուրջների, վերգետնյա ավտոմայրուղիների, թունելների և ստորգետնյա ճանապարհների հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ.

3) նավահանգիստների, ջրային ուղիների, ամբարտակների, ոռոգման համակարգերի և ջրային տնտեսության այլ կառույցների հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ.

4) մայրուղային խողովակաշարերի, կապի գծերի և էներգետիկ (մալուխային) գծերի հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ.

5) տեղական խողովակաշարերի ու մալուխների և դրանց հետ կապված կառույցների մասով համալիր ինժեներական ծառայություններ.

6) սպորտային կառույցների և բացօթյա հանգստի վայրերի կառուցման հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ։

117. Արդյունաբերական ձեռնարկությունների ու արտադրական գործընթացների հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ (СРС 83313-ից)16՝

1) հանքահանութային արդյունաբերության ձեռնարկությունների շինարարության հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ.

2) էներգետիկ կայանքների շինարարության հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ.

3) քիմիական և հարակից ձեռնարկությունների շինարարության հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ.

4) մշակող արդյունաբերության ձեռնարկությունների շինարարության հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ.

5) արտադրական գործընթացների ավտոմատացման հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ։

118. Այլ նախագծերի հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ (СРС 83319-ից)16, այդ թվում՝ երթևեկության կառավարման համակարգերի հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ։

119. Սպորտային կառույցների ու հանգստի վայրերի կառուցման հետ կապված համալիր ինժեներական ծառայություններ (բացառությամբ կապիտալ շինարարության հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ օբյեկտների մասով, ինչպես նաև մշակութային ժառանգության օբյեկտների (պատմական և մշակութային հուշարձանների) պահպանման հետ կապված ծառայությունների) (СРС 8331-ից, 83342 և 83343)16՝ հետևյալ մասով՝

«շահագործման պատրաստ» նախագծերով ինժեներական ծառայությունների մատուցում, շինարարական նախագծերի կառավարում, խորհրդատվությունների տրամադրում, նախագծահետազննական աշխատանքներ,

շինարարության ընթացքում և սարքավորումները տեղադրելիս մատուցվող ինժեներական ծառայություններ,

համալիր ինժեներական ծառայությունների մատուցում։

120. Շենքերի հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ (СРС 83331-ից)՝

1) բնակելի շենքերի հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ.

2) ոչ բնակելի շենքերի (արդյունաբերական, առևտրային կամ գյուղատնտեսական նշանակության շենքերի) հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ.

121. Քաղաքացիական շինարարության օբյեկտների հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ (СРС 83332-ից)՝

1) ավտոմայրուղիների, փողոցների, ճանապարհների, երկաթուղիների, օդանավակայաններում թռիչքի ու վայրէջքի գոտիների հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ.

2) կամուրջների, վերգետնյա ավտոմայրուղիների, թունելների և ստորգետնյա ճանապարհների հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ.

3) նավահանգիստների, ջրային ուղիների, ամբարտակների, ոռոգման համակարգերի և ջրային տնտեսության այլ կառույցների հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ.

4) մայրուղային խողովակաշարերի, կապի գծերի և էներգետիկ (մալուխային) գծերի հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ.

5) տեղական խողովակաշարերի ու մալուխների և դրանց հետ կապված կառույցների մասով՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ.

6) սպորտային կառույցների և բացօթյա հանգստի վայրերի կառուցման հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ։

122. Արդյունաբերական ձեռնարկությունների և արտադրական գործընթացների հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ (СРС 83333-ից)՝

1) հանքահանութային արդյունաբերության ձեռնարկությունների կառուցման հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ.

2) էներգետիկ կայանքների կառուցման հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ.

3) քիմիական և հարակից ոլորտի ձեռնարկությունների կառուցման հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ.

4) մշակող արդյունաբերության ձեռնարկությունների կառուցման հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ.

5) արտադրական գործընթացների ավտոմատացման հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ։

123. Այլ նախագծերի հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ (CPC 83339-ից)16, այդ թվում՝ երթևեկության կառավարման համակարգերի հետ կապված՝ խորհրդատվական և նախագծման փուլին նախորդող ինժեներական ծառայություններ։

124. Նախագծահետազննական աշխատանքների ոլորտում ինժեներական ծառայություններ՝ կապված շենքերի հետ (СРС 83341-ից)16՝

1) նախագծահետազննական աշխատանքների ոլորտում ինժեներական ծառայություններ՝ կապված բնակելի շենքերի հետ.

2) նախագծահետազննական աշխատանքների ոլորտում ինժեներական ծառայություններ՝ կապված ոչ բնակելի շենքերի, այդ թվում՝ արդյունաբերական, առևտրային կամ գյուղատնտեսական նշանակության շենքերի հետ։

125. Նախագծահետազննական աշխատանքների ոլորտում ինժեներական ծառայություններ՝ կապված քաղաքացիական շինարարության օբյեկտների հետ (СРС 83342-ից)16՝

1) նախագծահետազննական աշխատանքների ոլորտում ինժեներական ծառայություններ՝ կապված ավտոմայրուղիների, փողոցների, ճանապարհների, երկաթուղիների, օդանավակայաններում թռիչքի ու վայրէջքի գոտիների հետ.

2) նախագծահետազննական աշխատանքների ոլորտում ինժեներական ծառայություններ՝ կապված կամուրջների, վերգետնյա ավտոմայրուղիների, թունելների և ստորգետնյա ճանապարհների հետ.

3) նախագծահետազննական աշխատանքների ոլորտում ինժեներական ծառայություններ՝ կապված նավահանգիստների, ջրային ուղիների, ամբարտակների, ոռոգման համակարգերի և ջրային տնտեսության այլ կառույցների հետ.

4) նախագծահետազննական աշխատանքների ոլորտում ինժեներական ծառայություններ՝ կապված մայրուղային խողովակաշարերի, կապի գծերի և էներգետիկ (մալուխային) գծերի հետ.

5) նախագծահետազննական աշխատանքների ոլորտում ինժեներական ծառայություններ՝ տեղական խողովակաշարերի ու մալուխների և դրանց հետ կապված կառույցների մասով.

6) նախագծահետազննական աշխատանքների ոլորտում ինժեներական ծառայություններ՝ կապված սպորտային կառույցների և բացօթյա հանգստի վայրերի կառուցման հետ։

126. Այլ նախագծերի հետ կապված՝ նախագծահետազննական աշխատանքների ոլորտում ինժեներական ծառայություններ (CPC 83349-ից)16, այդ թվում՝ նախագծահետազննական աշխատանքների ոլորտում ինժեներական ծառայություններ՝ կապված երթևեկության կառավարման համակարգերի հետ։

127. Շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող և շենքերի հետ կապված ինժեներական ծառայություններ (СРС 83351-ից)16՝

1) շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող և շենքերի հետ կապված ինժեներական ծառայություններ.

2) շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող ինժեներական ծառայություններ՝ կապված ոչ բնակելի շենքերի, այդ թվում՝ արդյունաբերական, առևտրային կամ գյուղատնտեսական նշանակության շենքերի հետ։

128. Շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող ինժեներական ծառայություններ՝ կապված քաղաքացիական շինարարության օբյեկտների հետ (СРС 83352-ից)16՝

1) շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող ինժեներական ծառայություններ՝ կապված ավտոմայրուղիների, փողոցների, ճանապարհների, երկաթուղիների, օդանավակայաններում թռիչքի ու վայրէջքի գոտիների հետ.

2) շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող ինժեներական ծառայություններ՝ կապված կամուրջների, վերգետնյա ավտոմայրուղիների, թունելների և ստորգետնյա ճանապարհների հետ.

3) շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող ինժեներական ծառայություններ՝ կապված նավահանգիստների, ջրային ուղիների, ամբարտակների, ոռոգման համակարգերի և ջրային տնտեսության այլ կառույցների հետ.

4) շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող ինժեներական ծառայություններ՝ կապված մայրուղային խողովակաշարերի, կապի գծերի և էներգետիկ (մալուխային) գծերի հետ.

5) շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տեղական խողովակաշարերի ու մալուխների և դրանց հետ կապված կառույցների մասով տրամադրվող ինժեներական ծառայություններ.

6) շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող ինժեներական ծառայություններ՝ կապված սպորտային կառույցների և բացօթյա հանգստի վայրերի կառուցման հետ։

129. Շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող ինժեներական ծառայություններ՝ կապված արդյունաբերական ձեռնարկությունների և արտադրական գործընթացների հետ (СРС 83353-ից)16՝

1) շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող ինժեներական ծառայություններ՝ կապված հանքահանութային արդունաբերության ձեռնարկությունների կառուցման հետ.

2) շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող ինժեներական ծառայություններ՝ կապված էներգետիկ կայանքների կառուցման հետ.

3) շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող ինժեներական ծառայություններ՝ կապված քիմիական և հարակից ոլորտների ձեռնարկությունների կառուցման հետ.

4) շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող ինժեներական ծառայություններ՝ կապված մշակող արդունաբերության ձեռնարկությունների կառուցման հետ.

5) շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող ինժեներական ծառայություններ՝ կապված արտադրական գործընթացների ավտոմատացման հետ։

130. Շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող՝ այլ նախագծերի հետ կապված ինժեներական ծաառայություններ (СРС 83319-ից)16, այդ թվում՝ շինարարության և սարքավորումների տեղադրման ընթացքում տրամադրվող՝ երթևեկության կառավարման համակարգերի հետ կապված ինժեներական ծառայություններ։

131. Շենքերի հետ կապված այլ ինժեներական ծառայություններ (СРС 83391-ից)16՝

1) բնակելի շենքերի հետ կապված այլ ինժեներական ծառայություններ.

2) ոչ բնակելի շենքերի, այդ թվում՝ արդյունաբերական, առևտրային կամ գյուղատնտեսական նշանակության շենքերի հետ կապված այլ ինժեներական ծառայություններ։

132. Քաղաքացիական շինարարության օբյեկտների հետ կապված այլ ինժեներական ծառայություններ (СРС 83392-ից)16՝

1) ավտոմայրուղիների, փողոցների, ճանապարհների, երկաթուղիների, օդանավակայաններում թռիչքի ու վայրէջքի գոտիների հետ կապված այլ ինժեներական ծառայություններ.

2) կամուրջների, վերգետնյա ավտոմայրուղիների, թունելների և ստորգետնյա ճանապարհների հետ կապված այլ ինժեներական ծառայություններ.

3) նավահանգիստների, ջրային ուղիների, ամբարտակների, ոռոգման համակարգերի և ջրային տնտեսության այլ կառույցների հետ կապված այլ ինժեներական ծառայություններ.

4) մայրուղային խողովակաշարերի, կապի գծերի և էներգետիկ (մալուխային) գծերի հետ կապված այլ ինժեներական ծառայություններ.

5) տեղական խողովակաշարերի ու մալուխների և դրանց հետ կապված կառույցների մասով համալիր ինժեներական ծառայություններ.

6) սպորտային կառույցների և բացօթյա հանգստի վայրերի կառուցման հետ կապված այլ ինժեներական ծառայություններ։

133. Արդյունաբերական ձեռնարկությունների ու արտադրական գործընթացների հետ կապված այլ ինժեներական ծառայություններ (СРС 83393-ից)16՝

1) հանքահանութային արդյունաբերության ձեռնարկությունների կառուցման հետ կապված այլ ինժեներական ծառայություններ.

2) էներգետիկ կայանքների կառուցման հետ կապված այլ ինժեներական ծառայություններ.

3) քիմիական և հարակից ոլորտների ձեռնարկությունների կառուցման հետ կապված այլ ինժեներական ծառայություններ.

4) մշակող արդյունաբերության ձեռնարկությունների կառուցման հետ կապված այլ ինժեներական ծառայություններ.

5) արտադրական գործընթացների ավտոմատացման հետ կապված այլ ինժեներական ծառայություններ։

134. Մյուս նախագծերի հետ կապված այլ ինժեներական ծառայություններ (СРС 83399-ից)16, այդ թվում՝ երթևեկության կառավարման համակարգերի հետ կապված այլ ինժեներական ծառայություններ։

135. Քաղաքային պլանավորման ծառայություններ (СРС 83410-ից)16՝

1) ինտերիերների դիզայնի ծառայություններ, ինչպիսին է ներքին տարածության պլանավորումը՝ հաշվի առնելով մարդկանց ֆիզիկական, գեղագիտական և գործառութային կարիքները.

2) ինտերիերների ձևավորման համար էսքիզների նախապատրաստում.

3) ինտերիերների ձևավորում՝ ներառյալ պատուհանների ու պատերի երեսապատումը։

136. Մասնագիտացված դիզայնի այլ ծառայություններ (CPC 83490-ից)16՝

1) ծառայություններ՝ ուղղված տարատեսակ արտադրանքի գծագրերի ստեղծմանն ու նմուշների նախապատրաստմանը՝ գեղագիտական նկատառումները համաձայնեցնելով տեխնիկական և այլ պահանջների հետ, ինչպիսիք են կահույքի դիզայնը, այլ տարբեր սպառողական ապրանքների գեղագիտական դիզայնը, արդյունաբերական արտադրատեսակների դիզայնի ծառայություններ.

2) փաթեթվածքի դիզայնի ծառայություններ.

3) ծավալային մոդելների պատրաստում.

4) գրաֆիկական դիզայնի ծառայություններ։

137. Այգիներ տնկելու և բնատեսարանի պլանավորման ծառայություններ (CPC 85990-ից)16։».

2-րդ տողատակի ծանոթագրությունը հանել.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ և 17-րդ տողատակի ծանոթագրություներով՝

«16. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար գործում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 202 թվականի -ի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, Ղազախստանի Հանրապետության համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից։

17. Գործում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի`

202 թվականի -ի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։»։

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Ծառայությունների այն հատվածները (ենթահատվածները) հաստատելու մասին, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը կիրականացվի ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանում)» թիվ 30 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն հատվածների (ենթահատվածների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը կիրականացվի ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանում)՝

լրացնել հետևյալ բովանդակությամբ 22 - 25-րդ կետերով՝

«22. Շենքերի շինարարությանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ) (СРС 83321-ից)՝

1) բնակելի շենքերի շինարարությանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ).

2) ոչ բնակելի շենքերի, այդ թվում՝ արդյունաբերական, առևտրային կամ գյուղատնտեսական նշանակության շենքերի կառուցմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ)։

23. Քաղաքացիական շինարարության օբյեկտների հետ կապված շինարարական նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ) (СРС 83322-ից)՝

1) ավտոմայրուղիների, փողոցների, ճանապարհների, երկաթուղիների, օդանավակայաններում թռիչքի ու վայրէջքի գոտիների կառուցմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ).

2) կամուրջների, վերգետնյա ավտոմայրուղիների, թունելների և ստորգետնյա ճանապարհների կառուցմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ).

3) նավահանգիստների, ջրային ուղիների, ամբարտակների, ոռոգման համակարգերի և ջրային տնտեսության այլ կառույցների կառուցմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ).

4) մայրուղային խողավակաշարերի, կապի գծերի և էներգետիկ (մալուխային) գծերի կառուցմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ).

5) տեղական խողովակաշարերի ու մալուխների և դրանց հետ կապված կառույցների կառուցմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ)։

24. Արդյունաբերական ձեռնարկությունների կառուցմանը և արտադրական գործընթացներին առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ) (СРС 83323-ից)՝

1) հանքահանութային արդյունաբերության ձեռնարկությունների կառուցմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ).

2) էներգետիկ կայանքների կառուցմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ).

3) քիմիական և հարակից ոլորտների ձեռնարկությունների կառուցմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ).

4) մշակող արդյունաբերության ձեռնարկությունների կառուցմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ).

5) արտադրական գործընթացների ավտոմատացմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ).

25. Այլ օբյեկտների կառուցմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ) (СРС 83329-ից), այդ թվում՝ երթևեկության կառավարման համակարգերի կառուցմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ)։

26. Սպորտային կառույցների և հանգստի վայրերի կառուցմանն առնչվող նախագծերի ղեկավարման ծառայություններ (գլխավոր նախագծերի և գլխավոր կապալային աշխատանքների մասով ծառայություններ)՝ կապիտալ շինարարության հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ օբյեկտների և մշակութային ժառանգության օբյեկտների (պատմական ու մշակութային հուշարձանների) պահպանման մասով (СРС 83322-ից)։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: