Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 111
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
29.10.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
29.10.2021
Дата вступления в силу
16.12.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 111

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՅՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐՈՎ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՒԲՍՏԱՆՑԻԱՆԵՐՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎՎԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԸ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Բժշկական կիրառության համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այն դեղապատրաստուկներով և դեղագործական բաղադրամասերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապահովվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների պլանը հաստատելու մասին, որոնց արտադրությունը պետք է ապահովվի Եվրասիական տնտեսական միությունում՝ մինչև 2024 թվականը» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՅՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐՈՎ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՒԲՍՏԱՆՑԻԱՆԵՐՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎՎԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԸ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի թիվ 3 կարգադրության 1-ին կետն իրականացնելու նպատակներով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետին և 10-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել բժշկական կիրառության համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այն դեղապատրաստուկներով և դեղագործական բաղադրամասերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապահովվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների՝ կից ներկայացվող պլանը, որոնց արտադրությունը պետք է ապահովվի Եվրասիական տնտեսական միությունում՝ մինչև 2024 թվականը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի թիվ կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

բժշկական կիրառության համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այն դեղապատրաստուկներով և դեղագործական սուբստանցիաներով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապահովվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների, որոնց արտադրությունը պետք է ապահովվի Եվրասիական տնտեսական միությունում՝ մինչև 2024 թվականը

 

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը (համակատարողը)

Կատարման ժամկետը

Իրագործման ձևը

I. Կազմակերպչական միջոցառումներ

1. Բժշկական կիրառության համար այն դեղապատրաստուկների և դեղագործական սուբստանցիաների (ակտիվ դեղագործական բաղադրամասերի) (այսուհետ՝ դեղագործական բաղադրամասեր) ցանկի ձևավորման հարցի մշակում, որոնց արտադրությունը պետք է ապահովվի Եվրասիական տնտեսական միությունում՝ մինչև 2024 թվականը՝ բարձր տեխնոլոգիական, նորարարական և մրցունակ դեղագործական արտադրանք ստեղծելու ոլորտում փոխշահավետ արդյունաբերական կոոպերացիա խթանելու նպատակով (այսուհետ՝ ցանկ).

     

ա) բժշկական կիրառության համար դեղապատրաստուկները և դեղագործական բաղադրամասերը ցանկում ներառելու չափորոշիչների և կարգի վերաբերյալ առաջարկների նախապատրաստում

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ` համապատասխանաբար`Միություն, անդամ պետություններ), Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)

2022 թվական

առաջարկներ

բ) բժշկական կիրառության համար դեղապատրաստուկները և դեղագործական բաղադրամասերը ցանկում ներառելու չափորոշիչների և կարգի վերաբերյալ Հանձնաժողովի ակտի մշակում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվական

Հանձնաժողովի ակտ*

գ) ցանկի ձևավորում (անդամ պետությունների առաջարկների հիման վրա)

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվական

Հանձնաժողովի ակտ*

2. Միության շրջանակներում բժշկական կիրառության համար դեղապատրաստուկների և դեղագործական բաղադրամասերի շուկայի ուսումնասիրության անցկացում

Հանձնաժողով,

անդամ պետություններ

2023 թվական

զեկույց (հաշվետվություն) Հանձնաժողովի խորհրդին

3. Անդամ պետությունների՝ բժշկական կիրառության համար դեղապատրաստուկներ և դեղագործական բաղադրամասեր արտադրողների ցանկերի ձևավորում և հետագա թարմացում

Հանձնաժողով, անդամ պետություններ

մշտական հիմունքներով՝ սկսած 2022 թվականից

Միության պաշտոնական կայքում տեղադրված՝ արտադրողների ցանկեր (Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի կողմից հավանության արժանանալուց հետո)

II. Միության շրջանակներում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող դեղապատրաստուկների և դեղագործական բաղադրամասերի արտադրության խթանում

4. Անդամ պետությունների տարածքներում բժշկական կիրառության համար դեղապատրաստուկների և դեղագործական բաղադրամասերի արտադրության համար անհրաժեշտ դեղագործական բաղադրամասերի և ապրանքների առանձին տեսակների մասով մաքսասակագնային կարգավորման միջոցների վերաբերյալ առաջարկների նախապատրաստում և սահմանված կարգով ներկայացում Հանձնաժողով

անդամ պետություններ

2022-2023 թվականներ

առաջարկներ (Հանձնաժողովի ակտ*՝ անհրաժեշտության դեպքում)

5. Բժշկական կիրառության համար դեղապատրաստուկների և դեղագործական բաղադրամասերի արտադրության ոլորտում կոոպերացիոն նախագծերի աջակցության մեխանիզմներն օգտագործելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում՝ հաշվի առնելով անդամ պետությունների պարտավորությունները՝ միջազգային պայմանագրերին համապատասխան

անդամ պետություններ, Հանձնաժողով

2023 թվական

առաջարկներ (Հանձնաժողովի ակտ*՝ անհրաժեշտության դեպքում)

6. Անդամ պետությունների տարածքներում պատվաստանյութերի, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի դեմ, համատեղ արտադրություն կազմակերպելու հարցի մշակում

անդամ պետություններ, Հանձնաժողով

2022 թվական

զեկույց (հաշվետվություն) Հանձնաժողովի խորհրդին (անհրաժեշտության դեպքում)

7. Անդամ պետությունների դեղագործական արդյունաբերության ձեռնարկությունների կոոպերացիոն շղթաների ձևավորման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում

անդամ պետություններ, Հանձնաժողով

2022-2023 թվականներ

առաջարկներ (Հանձնաժողովի ակտ*՝ անհրաժեշտության դեպքում)

8. Բժշկական կիրառության համար դեղապատրաստուկների և դեղագործական բաղադրամասերի արտադրության ոլորտում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում՝ Եվրասիական զարգացման բանկի և այլ միջազգային կազմակերպությունների գործիքների օգտագործմամբ

անդամ պետություններ, Հանձնաժողով

2022-2023 թվականներ

առաջարկներ (Հանձնաժողովի ակտ*՝ անհրաժեշտության դեպքում)

9. Դեղագործական արտադրանքի արտադրության ոլորտում եվրասիական տեխնոլոգիական հարթակի ձևավորում (նախաձեռնողական առաջարկի առկայության դեպքում)

Հանձնաժողով,անդամ պետություններ

2022 թվական

Հանձնաժողովի խորհրդի կարգադրություն

III. Պլանի իրականացում

10. Սույն պլանի իրականացման արդյունքների մոնիթորինգ և վերլուծություն (այդ թվում՝ դրա մեջ մտնող միջոցառումների ճշգրտման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում)

Հանձնաժողով,անդամ պետություններ

յուրաքանչյուր տարի

զեկույց Հանձնաժողովի խորհրդին (Միության մարմնի ակտ՝ անհրաժեշտության դեպքում)

 

______________________________________

* Հանձնաժողովի ակտի ձևը կսահմանվի միջոցառման իրականացման ընթացքում՝ Հանձնաժողովի լիազորությունների առկայության դեպքում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: