ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 136 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ 2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության բնագավառում արդյունաբերական համագործակցության ընդլայնմանն ուղղված՝ 2022-2023 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ա. Կոժոշև |
Ա. Լ. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ 2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության բնագավառում արդյունաբերական համագործակցության ընդլայնմանն ուղղված՝ 2022-2023 թվականների միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»)
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝ | ||||
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրությամբ 20 թվականի թիվ |
ՄԻՋԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ
(«ճանապարհային քարտեզ») Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության բնագավառում արդյունաբերական համագործակցության ընդլայնմանն ուղղված՝ 2022-2023 թվականների միջոցառումների
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Կատարող |
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) քաղաքացիական ավիաշինության ճյուղի վիճակի և զարգացման գնահատման վերաբերյալ վերլուծական նյութերի նախապատրաստում և արդիականացում՝ հաշվի առնելով՝ |
վերլուծական նյութեր |
2022 թվականի մարտ, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
2. Քաղաքացիական ավիաշինության |
ձեռնարկությունների ցանկ/Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական |
2022 թվականի մայիս, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով |
Հանձնաժողով, |
3. Երրորդ երկրներից ներմուծվող և անալոգներ չունեցող՝ անդամ պետությունների տարածքներում արտադրվող ավիացիոն լրակազմող տարրերի ցանկի մշակում, այդ թվում՝ ներմուծափոխարինման կամ օդանավերի արտադրության համար բաղադրամասերի մասով մաքսասակագնային կարգավորման միջոցների վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով |
վերլուծական նյութեր «ԾՕՀ» դրոշմագրով |
2022 թվականի մայիս, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով |
Հանձնաժողով, |
4. Հանձնաժողովի կողմից վերլուծական նյութերի նախապատրաստում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ներկայացված՝ քաղաքացիական ավիաշինության բնագավառում ավիացիոն լրակազմող տարրերի արտադրության կարիքների ու խնդիրների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա |
վերլուծական նյութեր «ԾՕՀ» դրոշմագրով |
2022 թվականի օգոստոս, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով (ըստ անհրաժեշտության) |
Հանձնաժողով, |
5. «Քաղաքացիական ավիաշինություն» |
Հանձնաժողովի խորհրդի կարգադրություն |
2022 թվականի հոկտեմբեր |
Հանձնաժողով, |
6. Քաղաքացիական ավիաշինության բնագավառում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման հարցի մշակում՝ Եվրասիական զարգացման բանկի և այլ միջազգային կազմակերպությունների գործիքների միջոցով |
առաջարկներ |
2022 թվականի մայիս, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով |
Հանձնաժողով, |
7. Անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների կատարում՝ քաղաքացիական ավիաշինության բնագավառում արդյունաբերական համագործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնեցված որոշումների իրագործումն ապահովելու համար |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
ըստ անհրաժեշտության |
անդամ |
8. Քաղաքացիական ավիաշինության բնագավառում ակադեմիական շարժունակությունն անդամ պետություններում կազմակերպելու հարցի ուսումնասիրում |
առաջարկներ |
2023 թվականի մարտ |
անդամ |
9. Համատեղ կոոպերացիոն նախագծերի պոտենցիալ մասնակիցների հնարավորությունների գնահատում՝ անդամ պետությունների քաղաքացիական օդանավերն արտադրողների պահանջներին դրանց համապատասխանությունը սահմանելու մասով |
արտադրական պահանջների ցանկ |
2022 թվականի օգոստոս |
անդամ |
10. Անդամ պետությունների տարածքներում ավիացիոն նավերի, ավիացիոն բաղադրամասերի, լրակազմող տարրերի հավաքագրման մասով համատեղ արտադրական հարթակների կազմակերպում՝ հաշվի առնելով անդամ պետությունների արտադրողների առավելագույն ներգրավվածությունը |
համատեղ ձեռնարկությունների (նախագծերի) ցանկ |
2022 թվականի նոյեմբեր |
անդամ |
11 Աջակցություն՝ անդամ պետությունների համատեղ կոոպերացիոն նախագծերի մասնակիցների միջև պայմանագրերի կնքման գործում |
խորհրդատվական օժանդակություն (անդամ պետությունների ձեռնարկությունների միջև պայմանագրեր) |
2022 թվականի դեկտեմբեր, այսուհետ՝ ամենամյա կտրվածքով |
անդամ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: