Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 126
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
29.10.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
29.10.2021
Дата вступления в силу
02.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

           

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

        

29 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 126

քաղ. Նուր-Սուլթան

                              

ՄԵՏԱ-ԱՐԱՄԻԴՆԵՐԻՑ ՍԻՆԹԵՏԻԿ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

         

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրք՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) ընդգրկել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում դիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 39Դ ծանոթագրությամբ՝

«39Դ) Ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 %-ի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 126 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5503 11 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

      

«5503 11 000 1

- - - մետա-արամիդներից, որոնք նախատեսված են անհատական պաշտպանիչ միջոցների արտադրության մեջ օգտագործվող չգործված կտորեղեն պատրաստելու համար5

5503 11 000 9

- - - այլ»

        

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի հունվարի 2-ից ոչ շուտ։

     

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

  

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

         

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի հոկտեմբերի 29-ի

թիվ 126 որոշման

       

ԵՆԹԱԴԻՐՔ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

       

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

5503 11 000 0

- - արամիդներից

-

             

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի հոկտեմբերի 29-ի

թիվ 126 որոշման

       

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

              

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

5503 11 000

- - արամիդներից՝

 

5503 11 000 1

- - - մետա-արամիդներից, որոնք նախատեսված են անհատական պաշտպանիչ միջոցների արտադրության մեջ օգտագործվող չգործված կտորեղեն պատրաստելու համար5)

-

5503 11 000 9

- - - այլ

-

    
 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի հոկտեմբերի 29-ի

թիվ 126 որոշման

          

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

          

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

             

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

5503 11 000 1

- - - մետա-արամիդներից, որոնք նախատեսված են անհատական պաշտպանիչ միջոցների արտադրության մեջ օգտագործվող չգործված կտորեղեն պատրաստելու համար5)

539Դ)

5503 11 000 9

- - - այլ

5

      

   Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան