ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2021 թվականի |
թիվ 33 |
քաղ. Նուր-Սուլթան |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ԵՎ ԵՂԵԳՆԱՇԱՔԱՐ-ՀՈՒՄՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.34 ենթակետով.
«7.1.34. Սպիտակ շաքար, որը դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագրով և նախատեսված է բացառապես ներքին շուկայում իրացման համար կամ շաքար պարունակող արտադրանք արտադրելու համար, ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն 22,4 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով և Ռուսաստանի Դաշնություն՝ 350 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը տեղեկություններ է պարունակում ապրանքի քանակի և այդ ապրանքի ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագրով դասակարգվող և բացառապես ներքին շուկայում իրացման համար կամ շաքար պարունակող արտադրանք արտադրելու համար նախատեսված սպիտակ շաքար և արդյունաբերական վերամշակման համար նախատեսված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքերում ընդգրկված հումք-եղեգնաշաքարը, որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետություն 134,4 հազ. տոննայից ոչ ավելի հանրագումարային ծավալով և Ղրղզստանի Հանրապետություն՝ 40 հազ. տոննայից ոչ ավելի հանրագումարային ծավալով՝ պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի գյուղատնտեսության ոլորտում Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի և Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից համապատասխանաբար տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը տեղեկություններ է պարունակում ապրանքի քանակի և այդ ապրանքի ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին: Ընդ որում, Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը սույն պարբերությամբ սահմանված՝ շաքարի ներմուծման հանրագումարային ծավալի շրջանակներում հումք-եղեգնաշաքարի ներմուծման ծավալը հաշվարկելիս կիրառում են հետևյալ բանաձևը՝
V = V1 x 0,98 ,
որտեղ՝
V-ն շաքարի ներմուծման սահմանված հանրագումարային ծավալի շրջանակներում հումք-եղեգնաշաքարի ներմուծման ծավալն է.
V1-ը Ղազախստանի Հանրապետություն կամ Ղրղզստանի Հանրապետություն հումք-եղեգնաշաքարի ներմուծման փաստացի ծավալն է.
0,98-ն ուղղիչ գործակիցն է:
Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները երաշխավորում են, որ սույն կետով նախատեսված սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ ներմուծվող շաքարը չի վերաուղարկվի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներ:
Սույն կետով նախատեսված սակագնային առանձնաշնորհումը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների նկատմամբ, որոնց նկատմամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման դեպքում՝ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են մաքսային մարմնի կողմից 2021 թվականի մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ:»:
2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.33» թվերը փոխարինել «7.1.34» թվերով:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ շաքարի ներմուծման փաստացի ծավալի, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներքին շուկայում իրացման ծավալների մոնիթորինգ և յուրաքանչյուր ամիս զեկուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2021 թվականի մայիսի 15-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ու. Կարմիշակով |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|