Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 42
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
23.04.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
23.04.2021
Дата вступления в силу
29.05.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2021 թվականի

թիվ 42

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 27-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2021 թվականի միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր):

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամին (նախարարին)՝ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման մասին տեղեկատվության՝ եռամսյակը մեկ ներկայացումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ու. Կարմիշակով

Ա.Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի ապրիլի 23-ի

թիվ 42 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2021 թվականի միջոցառումների

 

Միջոցառումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Կատարողը

Ֆինանսավորման ծավալը (հազ. ռուբլի)1

1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ) ընդհանուր համակարգային նախագծում, այդ թվում՝

       

ա) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի թարմացում

թարմացված ցանկ

մշտական հիմունքներով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետությունների լիազորված մարմիններ (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ)

 

բ) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և կատարելագործման 2021-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի մշակում

միջոցառումների ծրագիր

I եռամսյակ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

 

գ) ինտեգրված համակարգի զարգացման մասով 2022-2024 թվականների տեխնիկական առաջադրանքի նախագծի մշակում

տեխնիկական առաջադրանքի նախագիծ

III - IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

դ) ընդհանուր գործընթացների տեխնոլոգիաների զարգացման, Միության տվյալների մոդելի, Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի, թվային հարթակների ինտեգրման հարցերով նորմատիվ մեթոդական փաստաթղթերի նախագծերի մշակում և արդիականացում

նորմատիվ մեթոդական փաստաթղթերի նախագծեր

III - IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

_2

ե) Միության տվյալների մոդելի զարգացում

Միության տվյալների մոդել, Միության տվյալների մոդելի նկարագրություն

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

_2

զ) Միության տվյալների մոդելի ուղեկցում (արդիականացում)

Միության տվյալների մոդել, Միության տվյալների մոդելի նկարագրություն

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

11 620.5

է) այն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակումը, որոնք անհրաժեշտ են Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների, երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ տեղեկատվական փոխգործակցության իրագործման համար

ընդհանուր գործընթացների, տեխնոլոգիական փաստաթղթերի, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի իրագործման կանոնների նախագծեր

II-IV եռամսյակներ

Հանձնաժողով

_2

ը) այն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախագծերի արդիականացումը (ուղեկցումը), որոնք անհրաժեշտ են Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների, երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ տեղեկատվական փոխգործակցության իրագործման համար

ընդհանուր գործընթացների, տեխնոլոգիական փաստաթղթերի, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի իրագործման կանոնների նախագծեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

15 571.7

թ) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկագրքերի ու դասակարգիչների մշակում

տեղեկագրքեր և դասակարգիչներ

III - IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ, տեղեկագրքերի և դասակարգիչների վարման օպերատորներ

_2

ժ) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկագրքերի և դասակարգիչների արդիականացում

արդիականացված տեղեկագրքեր և դասակարգիչներ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ, տեղեկագրքերի և դասակարգիչների վարման օպերատորներ

7 437.2

ժա) ինտեգրված համակարգի Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի (այսուհետ՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված) ենթահամակարգերի և բաղադրիչների արդիականացման ու ստեղծման մասով մասնավոր տեխնիկական առաջադրանքների մշակում

մասնավոր տեխնիկական առաջադրանքներ

II –IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

_2

2. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացում և զարգացում, այդ թվում՝

       

ա) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ենթահամակարգերի ստեղծում և զարգացում

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

III - IV եռամսյակներ

Հանձնաժողով

_2

բ) առաջնահերթ խնդիրների ապահովման և Միության մարմինների ակտերի պահանջների իրագործման համար Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ենթահամակարգերի արդիականացում (այդ թվում՝ հայտերով)

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

11 388.2

գ) տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության ենթահամակարգի արդիականացում (ինտեգրված համակարգի տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի կազմակերպում)

տեխնիկական աշխատանքային նախագիծ, տեխնիկական որոշում, փաստաթղթերի լրակազմ, տեխնիկական միջոցներ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

9 064.0

դ) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման (ընդհանուր գործընթացների ծառայությունների, բազային իրագործման բաղադրիչների, երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ադապտերների) համար Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ծրագրային ապահովման ստեղծում

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

III - IV եռամսյակներ

Հանձնաժողով

_2

ե) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման (ընդհանուր գործընթացների ծառայությունների, բազային իրագործման բաղադրիչների, երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ադապտերների) համար Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ծրագրային ապահովման ուղեկցում և արդիականացում (անհրաժեշտության դեպքում)

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

16 733.7

զ) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների մասնակիցների տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացում և ինտեգրված համակարգի բաղադրիչների ներդրման կազմակերպում

թեստավորման արձանագրություններ, գործողության մեջ դնելու ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

12 085.4

3. Ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների համակարգում, այդ թվում՝

       

ա) ազգային հատվածների արդիականացման և զարգացման ծրագրերի մշակում

ազգային հատվածների արդիականացման և զարգացման ծրագրեր

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

լիազորված մարմիններ, Հանձնաժողով

_

բ) ազգային հատվածների արդիականացում և զարգացում՝ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված ծրագրերին համապատասխան

միջանկյալ հաշվետվություններ

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

Լիազորված մարմիններ3, Հանձնաժողով

_

գ) շահագրգիռ անդամ պետությունների ազգային հատվածներում օգտագործելու համար տիպային ծրագրային ապահովման մշակում և արդիականացում (անհրաժեշտության դեպքում)

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

III - IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

_2

դ) ազգային հատվածներում ընդհանուր գործընթացների իրագործման ապահովում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 169 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգին և տեխնոլոգիական փաստաթղթերի կազմում ընդգրկվող՝ միանալու կարգերին համապատասխան

հաշվետվություններ

մշտական հիմունքներով

Լիազորված մարմիններ3, Հանձնաժողով

_

ե) ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքի մասին հաշվետվությունների պատրաստում

հաշվետվություններ

IV եռամսյակ

լիազորված մարմիններ, Հանձնաժողով

4. Վստահության անդրսահմանային տարածքի ենթակառուցվածքի ստեղծում և զարգացում, այդ թվում՝

       

ա) անդամ պետությունների համար վստահված երրորդ կողմի արտահանման տարբերակի (Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի հիման վրա տեխնիկական լուծման) ստեղծում

մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական աշխատանքային նախագծեր, տեխնիկական լուծումներ, ընդունման-փոխանցման ակտեր, կատարած աշխատանքների ակտեր

IV եռամսյակ

Հանձնաժողով

25 539.4

բ) Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի տեխնիկական աջակցության, սպասարկման ապահովում

հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

6 540.8

գ) Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի տեխնիկական աջակցության, սպասարկման ապահովում

հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

6 507.4

դ) անդամ պետությունների վստահված երրորդ կողմի ենթահամակարգերի տեխնիկական աջակցության, սպասարկման ապահովում (անհրաժեշտության դեպքում)

հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

20 452.3

5. Ինտեգրված համակարգի տեղեկատվական-հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեությանն աջակցություն, այդ թվում՝

       

ա) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և ազգային հատվածների միջև փոխգործակցության համար տվյալների փոխանցման ուղիների վարձակալություն

հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

50 280.3

բ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեությունն ապահովելու համար տվյալների մշակման կենտրոնի ծառայությունների ձեռքբերում

հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

25 139.0

գ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր համակարգային և կիրառական ծրագրային ապահովման լիցենզիաների ձեռքբերում (վարձակալում)

հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

52 986.9

դ) ծառայություններ արտադրողների տեխնիկական աջակցության լիցենզիաների, սերտիֆիկատների ձեռքբերում (վարձակալում), տեղեկատվության պաշտպանության միջոցների ծրագրային և ծրագրային ապարատային համալիրների համար տվյալների բազայի տրամադրում

տեխնիկական աջակցության լիցենզիաներ, սերտիֆիկատներ, տվյալների բազաների թարմացման համար բաժանորդագրություններ, կատարած աշխատանքների ակտեր, հաշվետվություններ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

36 021.0

ե) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի հաշվողական, հեռահաղորդակցական ենթակառուցվածքի և տեղեկատվության պաշտպանության միջոցների արդիականացում

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր, սարքավորումների (ապրանքների) մատակարարում

II-IV եռամսյակներ

Հանձնաժողով

_2

զ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների միգրացիայի ապահովում դեպի արդիականացված հաշվողական, հեռահաղորդակցական ենթակառուցվածքը

աշխատանքային փաստաթղթեր, կատարած աշխատանքների ակտեր

III - IV եռամսյակներ

Հանձնաժողով

_2

է) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգերի ու բաղադրիչների ուղեկցում և տեխնիկական սպասարկում (բացի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգից, վստահված երրորդ կողմի ենթահամակարգից, հավաստագրման կենտրոններից)

հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

29 748.6

ը) տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի ուղեկցում և տեխնիկական սպասարկում

հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

11 388.1

թ) ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների ուղեկցում և տեխնիկական սպասարկում

հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ3

19 522.6

6. Ինտեգրված համակարգի զարգացման միջոցառումներ, որոնք կատարվում են համալիր տեխնիկական փորձաքննության անցկացման արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 22 կարգադրությանը համապատասխան

 

III - IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

_2

Ընդամենը սույն ծրագրի 1-6 կետերով

     

368 027.1

7. Միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների կատարման միջոցառումներ և նախագծեր

 

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

354 268.94

Ընդամենը

     

722 296.0

 

__________________________

1 Միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է 2021 թվականի Միության բյուջեում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար նախատեսված՝ 248 645.0 հազ. ռուբլու չափով միջոցների և 473 651.0 հազ. ռուբլու չափով նպատակային միջոցների մնացորդների հաշվին, որոնք 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ գոյացել են Հանձնաժողովի հաշիվների վրա, այդ թվում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգերի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ 119 382.1 հազ. ռուբլու չափով, և Միության թվային օրակարգի իրագործման համար՝ 354 268.9 հազ. ռուբլու չափով։

2 Միջոցառումները կիրականացվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 22 կարգադրությանը համապատասխան անցկացվող համալիր տեխնիկական փորձաքննության արդյունքներով՝ մինչև 350 000. 0 հազ. ռուբլի գումարի չափով միջոցների սահմաններում՝ սույն ծրագրում սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:

3 Միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին:

4 Նախագծերի ֆինանսավորումն իրականացվում է նախագծերի իրագործման մասին Միության մարմինների ակտերի ընդունումից հետո:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: