Գլխավոր տեղեկություն
Номер
N 15-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 25.02.2022
Принят
Ապարան համայնքի ավագանի
Дата принятия
17.02.2022
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
17.02.2022
Дата вступления в силу
27.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ՓԵՏՐՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆ N 15-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 Թ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.01.2022Թ N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի պահանջների, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական բյուջեից գումար հատկացնելու» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ-ի փետրվարի 3-ի N 127-Ն որոշման պահանջներով պետական բյուջեից («Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով), որպես «Ապարան համայնքի Ապարան քաղաքի, գյուղական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիայի տրամադրման հանգամանքը.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.Ապարան համայնքի 2022թ. բյուջեի եկամուտների մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Ֆոնդային մասով եկամուտներն ավելացնել 133. 524. 100 (մեկ հարյուր երեսուներեք միլիոն հինգ հարյուր քսանչորս հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ՝ համաձայն հավելվածի.

2. Ապարան համայնքի 2022 թ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Ֆոնդային մասով ծախսներն ավելացնել 133. 524. 100 (մեկ հարյուր երեսուներեք միլիոն հինգ հարյուր քսանչորս հազար մեկ հարյուր) դրամով

3. «Ապարան համայնքի 2022 թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 27.01.2022 թվականի N 03-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:

 

 Ավագանի՝  (կողմ-15)  (դեմ-0)  (ձեռնպահ-0)
   Եղիազարյան Կարեն    
   Կարապետյան Արկադի    
   Մակարյան Վահան    
   Կարապետյան Կարեն    
   Ենոքյան Դավիթ    
   Խալաթյան Արթուր    
   Մանուկյան Աղաբեկ    
   Մխիթարյան Վարդան    
   Ավդալյան Արարատ    
   Սահակյան Հովհաննես    
   Փարվանյան Արթուր    
   Սաֆարյան Սևակ    
   Դավթյան Արտյոմ    
   Սարգսյան Սուրեն    
   Սարգսյան Արշակ    

 

Համայնքի ղեկավար՝

Կ.Մ.Եղիազարյան

 

Հավելվածներ 1

 

Հավելվածներ 2

 

Հավելվածներ 3

 

Հավելվածներ 4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2022 թվական: