Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 43
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
23.04.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
23.04.2021
Дата вступления в силу
18.06.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2021 թվականի

թիվ 43

քաղ. Նուր-Սուլթան

 

ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ բազային մոդել) 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ոչ նպատակահարմար ճանաչել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ալկոհոլային արտադրանքի դրոշմավորման ներդնումը՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ցանկի՝ տվյալ արտադրանքի արտադրության և շրջանառության առանձնահատկությունների կապակցությամբ:

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները ներդնում են սույն որոշմամբ նախատեսված ցանկում ներառված ալկոհոլային արտադրանքի դրոշմավորումը նույնականացման միջոցներով՝ իրենց օրենսդրությանը համապատասխան՝ առանց հաշվի առնելու բազային մոդելի դրույթները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ու. Կարմիշակով

Ա.Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի ապրիլի 23-ի

 թիվ 43 որոշման

 

ՑԱՆԿ

 

ալկոհոլային արտադրանքի

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

2204 (2204 30-ից բացի), 2205

Գինիներ՝ խաղողի, բնական, ներառյալ՝ թնդեցվածները. քաղցրահյութ խաղողի՝ բացի 2009 ապրանքային դիրքում նշվածից
Վերմուտներ և խաղողի այլ բնական գինիներ՝ բուսական կամ բուրավետ նյութերի ավելացմամբ

2206

Խմորման ենթարկված այլ խմիչքներ (օրինակ՝ սիդր, սիդր տանձի, մեղրաըմպելիք, սակե).
Խառնուրդներ՝ խմորման ենթարկված խմիչքներից, և խմորման ենթարկված խմիչքների ու ոչ ալկոհոլային խմիչքների խառնուրդներ` այլ տեղում չնշված կամ չընդգրկված

2208 20 120 0

Կոնյակ

2208 20 620 0

 

2208 20 140 0

Արմանյակ

2208 20 640 0

 

2208 20 260 0

Գրապպա

2208 20 860 0

 

2208 20 270 0

Խերեսային բրենդի (Brandy de Jerez)

2208 20 870 0

 

2208 20 290 0

Այլ սպիրտային թուրմեր՝ ստացված խաղողի գինու կամ խաղողի

2208 20 890 0

մզվածքի թորման արդյունքում

2208 30

Վիսկի

2208 40

Ռոմ և այլ սպիրտային թուրմեր՝ ստացված շաքարեղեգից խմորման ենթարկված արտադրանքի թորման արդյունքում

2208 50

Ջին և գիհու թրմօղի

2208 60

Օղի

2208 70

Լիկյորներ

2208 90

Այլ սպիրտային խմիչքներ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: