Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 30
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.04.2021-01.01.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
05.04.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
05.04.2021
Дата вступления в силу
29.04.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2021 թվականի

թիվ 30

քաղ. Նուր-Սուլթան

 

ՕՊՏԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՁԵՎԵՐՈՎ ԷՊՕՔՍԻԴԱՅԻՆ ԽԵԺԵՐԻ ԵՎ ՊՈԼԻՈՒՐԵՏԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3907 30 000 1 և 3909 50 900 1 ծածկագրերով դասակարգվող՝ օպտիկական մանրաթելերի արտադրության համար նախատեսված առաջնային ձևերով էպօքսիդային խեժերի և պոլիուրետանների առանձին տեսակների մասով՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի 71С ծանոթագրությունը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71С) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 01.01.2021 թվականից մինչև 31.12.2023 թվականը ներառյալ:»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ու. Կարմիշակով

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2021, թիվ 80 01.01.2022, թիվ 30
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան