Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 41
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.05.2021-07.11.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
23.04.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
23.04.2021
Дата вступления в силу
29.05.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2021 թվականի

թիվ 41

քաղ. Նուր-Սուլթան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԱՂՏՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի և դրա կատարման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումների իրագործման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ապրանքների հաստատված ցանկի համար իրենց տարածքում դրոշմավորում սահմանելիս ապահովում են նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանությունը 2021 թվականի հուլիսի 1-ից՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության ոլորտում միջպետական ստանդարտներին համապատասխան, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում՝ անդամ պետությունների ազգային ստանդարտներին համապատասխան.

բ) 2023 թվականի հունվարի 1-ից ապահովվում է Միությունում նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակների կիրառումը՝ միասնական ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների կիրառմամբ ստեղծվող ստուգման ծածկագիրը նույնականացման միջոցի կազմում ներառելու տեսքով՝ ելնելով սույն որոշման 2-րդ կետին համապատասխան մշակված՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության ոլորտում տեխնիկական որոշումներից, որոնց պահանջները բացառապես կատարվում են նույնականացման միջոցների պաշտպանության նպատակներով.

գ) այն ապրանքների դրոշմավորման համար, որոնց արտադրության և (կամ) շրջանառության առանձնահատկությունները թույլ չեն տալիս օգտագործել ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների կիրառմամբ ստեղծված ստուգման ծածկագիրը նույնականացման միջոցի կազմում, կիրառվում է նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանությունը՝ սիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների կիրառմամբ ստեղծվող ստուգման ծածկագիրը նույնականացման միջոցի կազմում ներառելու տեսքով.

դ) մինչև 2023 թվականի հունվարի 1-ը՝ դրոշմավորված ապրանքների անդրսահմանային առևտրի ժամանակ, ապահովվում է նույնականացման այն միջոցների փոխադարձ ճանաչումը, որոնք իրենց կազմում ներառում են տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության ոլորտում ըստ ազգային ստանդարտների ստեղծված ստուգման ծածկագրերը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհրդի կողմից հաստատված՝ նույնականացման միջոցների բնութագրերի, նույնականացման տվյալ միջոցների կազմին և կառուցվածքին ներկայացվող միասնական պահանջների կիրառման պայմանով:

Ապրանքների վրա զետեղված նույնականացման այն միջոցները, որոնց կազմում ներառված են մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ստեղծված ստուգման ծածկագրերը, ճանաչվում են անդամ պետությունների կողմից այդ ապրանքները շրջանառության մեջ գտնվելու ամբողջ ժամկետի ընթացքում.

ե) անդրսահմանային առևտրի շրջանակներում տեղափոխվող ապրանքի վրա զետեղված նույնականացման միջոցի իսկության հաստատումն իրականացվում է անդամ պետությունների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորների (ադմինիստրատորների) միջև հարցումների միջոցով՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի կիրառմամբ՝

ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների կիրառմամբ ստեղծված ստուգման ծածկագրերի համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը.

սիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների կիրառմամբ ստեղծված ստուգման ծածկագրերի համար՝ մշտական հիմունքներով:

2. Ռուսաստանի Դաշնությանը և մյուս շահագրգիռ անդամ պետություններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում մշակել և Հանձնաժողովին հասցեագրել անդամ պետությունների կողմից ԳՕՍՏ 34.10-2018 միջպետական ստանդարտի հիման վրա նույնականացման միջոցների պաշտպանության գաղտնագրային միջոցների կիրառման մասին առաջարկները:

Տվյալ առաջարկները պետք է նախատեսեն անդամ պետությունների կողմից նույնականացման միջոցների պաշտպանության գաղտնագրային միջոցների օգտագործման հնարավորությունը՝ շահագրգիռ անդամ պետություններին անհատույց հիմունքով Հանձնաժողովի կողմից փոխանցվող՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության ոլորտում պատրաստի տեխնիկական որոշման հիման վրա կամ անդամ պետության կողմից ինքնուրույն մշակված տեխնիկական որոշման (տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության ազգային միջոցի) հիման վրա:

Պաշտպանության նշված գաղտնագրային միջոցները կիրառվում են դրոշմավորման ծածկագրի ձևավորման և ստուգման ժամանակ, որը ներառում է միասնական ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների կիրառմամբ ստեղծվող ստուգման ծածկագիրը:

Անդամ պետության կողմից ինքնուրույն մշակված տեխնիկական որոշումը պետք է համատեղելի լինի սույն կետի երկրորդ պարբերությունում նշված պատրաստ տեխնիկական որոշման հետ և ապահովի սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված ապրանքների նույնականցման միջոցների գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակների իրագործումը:

Անդամ պետության ապրանքների դրոշմավորման ազգային համակարգը պետք է ապահովի անդամ պետություններում կիրառվող՝ սույն կետին համապատասխան իրականացված նույնականցման միջոցների գաղտնագրային պաշտպանության միջոցների օգտագործման հնարավորությունը:

3. Հանձնաժողովին՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետի կատարման արդյունքները՝ ներկայացված առաջարկները հասցեագրել անդամ պետություններին և անդամ պետությունների հետ համատեղ մշակել և մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միության տարածքում սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված ապրանքների նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակների ստեղծման և սահմանման մասով միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) նախագիծը:

4. Անդամ պետություններին՝ մշակել ապրանքների նույնականացման միջոցների իսկության ստուգման կազմակերպման հարցը, որը հիմնված է մի անդամ պետության ապրանքների դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչի և մյուս անդամ պետության դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչի կողմից տրամադրվող ծրագրային միջերեսի (АРI-միջերեսի) փոխգործակցության վրա՝ սույն որոշման 1-ին կետի «ե» ենթակետի իրագործման նպատակներով՝ մինչև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի պատրաստ լինելը, և արդյունքները հասցեագրել Հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ու. Կարմիշակով

Ա.Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.10.2022, թիվ 157 07.11.2022, թիվ 41
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան