Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 82
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.06.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
22.05.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
22.05.2018
Дата вступления в силу
24.06.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2018 թվականի

թիվ 82

քաղ. Մոսկվա

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Թափոնների մաքսային արժեքը որոշելու առանձնահատկությունների մասին» հիմնադրույթը։

2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի ««Օտարերկրյա ապրանքների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների մաքսային արժեքը որոշելու մասին» հիմնադրույթի մասին» թիվ 512 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի
մայիսի 22-ի թիվ 82 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

 թափոնների մաքսային արժեքը որոշելու առանձնահատկությունների մասին

 

1. Սույն հիմնադրույթով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների, ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին կետին և 195-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպման ենթակա թափոնների (այսուհետ համապատասխանաբար՝ վերամշակման արդյունքում գոյացած թափոններ, Օրենսգիրք), ինչպես նաև ապրանքների ոչնչացման արդյունքում գոյացած և Օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպման ենթակա թափոնների (այսուհետ՝ ոչնչացման արդյունքում գոյացած թափոններ) մաքսային արժեքը որոշելու առանձնահատկությունները։

2. Սույն հիմնադրույթի 1-ին կետում նշված թափոնների (այսուհետ՝ թափոններ) մաքսային արժեքը որոշվում է Օրենսգրքի 5-րդ գլխին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հիմնադրույթով նախատեսված առանձնահատկությունները։

3. Վերամշակման արդյունքում գոյացած թափոնների մաքսային արժեքը սահմանվում է՝ կիրառելով ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի մեթոդը (1-ին մեթոդ)՝ Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանների պահպանմամբ, եթե այդպիսի թափոնների վաճառքը Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում նախատեսված է ապրանքների վերամշակման ծառայությունների մատուցման պայմանագրով։

Վերամշակման արդյունքում գոյացած թափոնների մաքսային արժեքը դրանց հետ կապված գործարքի արժեքն է, այսինքն՝ այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ թափոնների համար և որը նախատեսված է ապրանքների վերամշակման ծառայությունների մատուցման պայմանագրով ու լրացվել է սույն հիմնադրույթի 4-րդ կետին համապատասխան։

4. Վերամշակման արդյունքում գոյացած թափոնների մաքսային արժեքն ըստ 1-ին մեթոդի որոշելիս՝ այդ թափոնների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացվում են՝

ա) միջնորդների (գործակալների) վարձատրությունը և բրոքերների վարձատրությունն այնքանով, որքանով այդ ծախսերը կատարվել են կամ ենթակա են կատարման գնորդի կողմից, սակայն ներառված չեն այդ թափոնների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ՝ բացառությամբ գնման համար վարձատրությունից, որը գնորդի կողմից վճարվում է իր գործակալին (միջնորդին)՝ այդ թափոնների գնման հետ կապված ծառայությունների մատուցման դիմաց.

բ) այդ թափոնների հետագա վաճառքից, այլ եղանակով տնօրինման կամ օգտագործման արդյունքում ստացված եկամտի (հասույթի) մի մասը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառողին հասանելիք գումարն է։

5. Վերամշակման արդյունքում գոյացած թափոնների մաքսային արժեքն ըստ 1-ին մեթոդի չպետք է ներառի ստորև թվարկված ծախսերը՝ պայմանով, որ դրանք առանձնացվել են այդ թափոնների դիմաց փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից՝

ա) այդ թափոնների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված ծախսերը.

բ) վճարվող կամ վճարման ենթակա տուրքերը, հարկերը և վճարները։

6. Ոչնչացման արդյունքում գոյացած թափոնների մաքսային արժեքը որոշելիս 1-ին մեթոդը չի կիրառվում։

7. Թափոնների մաքսային արժեքը նույնական ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդի (2-րդ մեթոդ), համանման ապրանքների հետ կապված գործարքի արժեքի որոշման մեթոդի (3-րդ մեթոդ) կամ հանման մեթոդի (4-րդ մեթոդ) կիրառման միջոցով որոշելու նպատակով՝ Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետով, 42-րդ հոդվածի 1-ին կետով և 43-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամանակահատվածը որոշելու համար Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ամսաթիվ ասելով հասկանում ենք թափոնները հայտագրված մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման օրը։

Թափոնների մաքսային արժեքը որոշելու նպատակով՝ ապրանքները համարվում են այդ թափոններին նույնական կամ դրանց հետ համանման ապրանքներ, եթե այդ նույնական կամ համանման ապրանքներն արտադրվել են Միության մաքսային տարածքում։

8. Թափոնների մաքսային արժեքը որոշելիս գումարման մեթոդը (5-րդ մեթոդ) չի կիրառվում։

9. Թափոնների մաքսային արժեքը պահուստային մեթոդով (6-րդ մեթոդ) որոշելն իրականացվում է Օրենսգրքի 39-րդ, 41-43-րդ հոդվածներով սահմանված ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների ճկուն կիրառման հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով սույն հիմնադրույթով նախատեսված առանձնահատկությունները։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: