Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 84
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
29.06.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
29.06.2021
Дата вступления в силу
01.08.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2021 թվականի

թիվ 84

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՆԻՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 143 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 154 որոշմամբ սահմանված՝ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված կրկնակի քննության արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի կողմից պատրաստված զեկույցի հիման վրա, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մինչև 2026 թվականի հունիսի 28-ը ներառյալ երկարաձգել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող բեռնատար անիվների նկատմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 154 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝

ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 154 որոշմամբ նախատեսված չափով հակագնագցման տուրքի գանձումը,

ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 143 որոշմանը համապատասխան վճարված (գանձված) հակագնագցման տուրքի գումարները նախնական հակագնագցման տուրքերը գանձելու համար սահմանված կարգով հակագնագցման տուրքին հաշվանցելու իրականացումն ու հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ այն վճարվել (գանձվել) է:

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 13-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ բեռնատար անիվների մասով հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգելու մասին» թիվ 143 որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահի ժ/պ՝

 

Վ. Նազարենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: