Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 49
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
20.04.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
20.04.2021
Дата вступления в силу
02.06.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 ապրիլի 2021 թվականի

թիվ 49

քաղ. Մոսկվա

                        

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

              

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Մաքսային միությունում պողպատե խողովակների որոշ տեսակներ արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության միջոցների մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 702 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2022 թվականի փետրվարի 7-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի փետրվարի 7-ը ներառյալ ապահովել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 702 որոշմամբ սահմանված դրույքաչափերով հակագնագցման տուրքի գանձումը՝ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2021 թվականի հունիսի 2-ից ոչ շուտ։

     

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: