Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 166
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
29.11.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
29.11.2021
Дата вступления в силу
02.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2021 թվականի

թիվ 166

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 12 հավելված) 22-րդ կետի 3-րդ ենթակետի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի իրականացման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին հիմնադրույթին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 62 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկագրքում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 166 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկագրքում կատարվող

 

1. Բաժին I-ում՝

ա) 1-ին ենթաբաժնում՝

«ACLRVA» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«ACUPFU Aculops fuchsiae Keifer

Ֆուքսիայի գխտորատիզ».

 

«AGRLAX» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«ALECSN Aleurocanthus spiniferus Quaint.

Փշոտ լեռնային սպիտակաթևիկ

ALECWO Aleurocanthus woglumi Ashby

Սև ցիտրուսային սպիտակաթևիկ».

 

«ANOLGL» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«ANTHSI Anthonomus signatus Say

Մորու բողբոջակեր

AONDAU Aonidiella aurantii (Maskell)

Թուրինջի կարմիր վահանամիջատ

ARCHCO Choristoneura conflictana Walk

Կաղամախու մեծ տերևոլոր».

 

«ARCHOC» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«AROMBU Aromia bungii (Faldermann)

Կարմրավիզ փայտաբզեզ».

 

«CALSSP» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«CARESE Caryedon gonagra Fabr.

Գետնընկույզի սերմնաբզեզ».

 

«CHONFU» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«CHONRO Choristoneura rosaceana Наr

Շեղաշերտ տերևոլոր».

 

«CHRXER» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«CHRYDI Chrysomphalus dictyospermi (Morgan)

Դարչնային վահանամիջատ».

 

«DACUCU» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«DACUDO Bactrocera dorsalis Hend

Արևելյան մրգաճանճ».

 

«DIABLO» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«DIABUN Diabrotica undecimpunctata Man

Վարունգի արևմտյան բծավոր բզեզ».

 

«DIABVI» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«DINBI Dinoderus bifoveolatus Woll

Կեղծ բազմակեր կեղևակեր».

 

«DROSSU» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«DRYCKU Dryocosmus kuriphilus Yas

Շագանակենու արևելյան գխտորաբեր».

 

«FRANIS» ծածկագրով դիրքում [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

«GNORAB» ծածկագրով դիրքում «Povolny» բառը փոխարինել «Meyrick» բառով.

«LAPHFR» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«LASPPA Cydia packardi Zell

Բալի պտղակեր

LASPPR Cydia prumvora Wals

Սալորի ամերիկյան պտղակեր».

 

«LIRILA» ծածկագրով դիրքը հանել.

«LIRITR» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«MALAAM Malacosoma americanum Fabr

Ամերիկյան բոժոժագործ

MALADI Malacosoma disstria Hub

Անտառային օղակավոր մետաքսագործ».

 

«MARGVI» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«MELNCO Melanotus communis Gyll

Ամերիկյան բազմակեր դյուրադարձիկ բզեզ».

 

«MONCTI» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«OLIGPD Oligonychus perditus Pritchard & Baker

Գիհու ոստայնատիզ

OPOGSC Opogona sacchari Bojer

Ադամաթզի ցեց».

 

«PECTGO» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«PHENHI Maconellicoccus hirsutus Green

Կոշտամազ որդան կարմիր

PISOST Pissodes strobi (Peck.)

Վեյմության սոճու կնճիթավոր փոքրիկ բզեզ

PISOTE Pissodes terminalis Норр

Սոճու կատարի կնճիթավոր փոքրիկ բզեզ».

 

«PSECCC» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«RHAGCI Rhagoletis cingulata Loew

Բալի արևելյան ճանճ».

 

«RHIOHI» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«RHYCFE Rhynchophorus ferrugineus (Oliv.)

Արմավենու կարմիր կնճիթավոր բզեզ".

 

«TROGGA» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«ZABRSU Zabrotes subfassiatus Boh

Լոբազգիների բրազիլական սերմնաբզեզ».

 

«BURSXY» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«HETDGL Heterodera glycines Ichinohe

Սոյայի կլոր որդեր (նեմատոդներ)».

«MELGFA Meloidogyne fallax Karssen

Կոլումբիական կեղծ գխտորային կլոր որդ (նեմատոդ)

MELGMY Meloidogyne enterolobii

Արմատի գխտորային կլոր որդ (նեմատոդ)

NАСОВA Nacobbus aberrans (Thorne) Thorne & Allen

Կեղծ գխտորային կլոր որդ (նեմատոդ)

XIPHRI Xiphinema rivesi

Դաշույն-կլոր որդ (նեմատոդ)».

 

«CERAFA» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«CERSPD Mycosphaerella gibsonii Н.С. Evans

Սոճու ասեղնատերևի դարչնագույն այրվածք".

 

«СОСНСА» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«CRONFU Cronartium fusiforme Hed & Hunt ex Cum

Սոճու իլիկաձև ժանգ

Cronartium quercuum (Berkeley) Miyabe ex Shirai

Հաճարենու եղջերանման ժանգ».

 

«DIPDMC» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«ENDCHA Endocronartium harknessii (J.P Moore) Y. Hiratsuka

Սոճու արևմտյան գխտորանման ժանգ».

 

«GLOMGO» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«GYMNYA Gymnosporangium yamadae Miyabe ex Yamada

Խնձորենու և գիհու ժանգ

MELMME Melampsora medusae Thumen

Բարդու ժանգ».

 

«MONIFC» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«МУCOLL Mycosphaerella laricis-leptolepidis К. Ito, К. Sato & M. Ota

Ճապոնական փիճու ասեղնատերևի սեպտորիոզ»

 

«NEOVIN» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«РНIАСI Phialophora cinerescens (Wollenweber) van Beyma

Մեխակի ֆիալոֆորային թառամում».

 

«РНМРОМ» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«PHOMAN Phoma andigena Turkensteen

Կարտոֆիլի տերևների սև այրվածք, ֆոմոզ բծավորություն».

 

«ERWIST» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«LIBEPS Candidatus Liberibacter solanacearum (Candidatus Liberibacter psyllaurous, Zebra Chip Disease)

Զեբր չիպս».

 

«PSDMAC» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«PSDMCA Burkholderia caryophylli (Burkholder) Yabuuchi et al.

Մեխակի բակտերիալ թառամում».

 

«XANTAM» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«XANTHY Xanthomonas campestris pv. hyacinthi (Wakker) Dovson.

Հակինթի դեղին հիվանդություն».

«XANTTO Xanthonomas oryzae pv. Oryzicola (Fang et al.) Swings et al.

Բրնձի բակտերիալ շերտավորություն

XYLEFA Xylella fastidiosa Wells et al.

Խաղողի բակտերիոզ (Պիրսի հիվանդություն) ».

 

«CRLV00» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«CSNV00 Chrysanthemum stem necrosis tospovirus

Քրիզանթեմի ընձյուղների նեկրոզի տոսպովիրուս

CSVD00 Chrysanthemum stunt pospoviroid

Քրիզանթեմների գաճաճության վիրոիդ».

PBRSV0 Potato black ringspot пероvirus

Կարտոֆիլի սև օղակաձև բծավորության նեպովիրուս»

PEPMV0 Pepino mosaic virus

Պեպինո խճանկարային վիրուս».

 

«PVT000» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«PVT000 Potato virus Т

Կարտոֆիլի Т վիրուս

PYDV00 Potato yellow dwarf nucleorhabdovirus

Կարտոֆիլի դեղին գաճաճության ռաբդովիրուս».

 

«PYV000» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«PYVV00 Potato yellow vein crinivirus

Կարտոֆիլի ջլերի դեղնման կրինիվիրուս

RPRSV0 Raspberry ringspot nepovirus

Ազնվամորու օղակաձև բծավորության նեպովիրուս

TOBRFV Tomato brown rugose fruit virus

Լոլիկի պտուղների դարչնագույն կնճռոտվածության վիրուս».

«BIDBI Bidens bipinnata L.

Կատվալեզվիկ երկփետրատերև».

 

 

«IVAAX» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

բ) 2-րդ ենթաբաժնում՝

«CARSNI» ծածկագրով դիրքում «niponensis Wlsingham» բառերը փոխարինել «sasakii Matsumura» բառերով».

«SYNCEN» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«SYNCEN Synchytrium endobioticum (Schilbersky) Percival

Կարտոֆիլի քաղցկեղ

TILLCO Tilletia controversa Kuhn

Ցորենի գաճաճ մրիկ».

 

«TRSV00» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

TRSV00 Tobacco ringspot nepovirus

Ծխախոտի օղակաձև բծավորության նեպովիրուս

TSWV00 Tomato spotted wilt virus

Լոլիկի բծավոր թառամելու վիրուս»:

 

2. II գլխի 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«5

Նշագիր

ՄՏ 1023-2021 (խմբ. 2)»:

 

3. III բաժնում աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Աղյուսակ

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի նկարագրությունը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի բաժինը

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.1. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի բաժնի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը. \d

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման կարգային մեթոդի օգտագործմամբ

1

1.2. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի բաժնի անվանումը

պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է տեքստի տեսքով ռուսերենով

1

1.3. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի ենթաբաժինը

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.3.1. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի ենթաբաժնի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը. [A-Z]

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական-կարգային մեթոդի օգտագործմամբ

1

1.3.2. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի ենթաբաժնի անվանումը

պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է տեքստի տեսքով ռուսերենով

1

1.3.3. Կարանտինային օբյեկտը

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.3.3.1. Կարանտինային օբյեկտի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը. [A-Z, 0-9] {6}|[A-Z,0-9] {5}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական-կարգային մեթոդի օգտագործմամբ

1

1.3.3.2. Կարանտինային օբյեկտի միջազգային գիտական անվանումը

պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 300

Ձևավորվում է կենսաբանական անվանացանկին համապատասխան

1

1.3.3.3. Կարանտինային օբյեկտի անվանումը ռուսերենով

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է տեքստի տեսքով ռուսերենով

1

1.3.3.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

պարունակում է գրառման գործողության մեկնարկի և ավարտի ամսաթվերի մասին տեղեկությունները, ինչպես նաև գրառման գործողության մեկնարկը և ավարտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկությունները

1

*.1. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության մեկնարկի ամսաթիվը

Ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին

1

*.2. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության մեկնարկը կարգավորող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

*.2.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը. \d{5}

ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

*.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 50

ակտը գրանցելիս դրան տրվող թվային կամ տառաթվային նշագիրը

1

*.2.3. Ակտի ամսաթիվը

Ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է ակտի ընդունման ամսաթվին

1

*.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է ակտում նշված գործողության ավարտի ամսաթվին

0..1

*.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կարգավորող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

*.4.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը. \d{5}

ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

*.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 50

ակտը գրանցելիս դրան տրվող թվային կամ տառաթվային նշագիրը

1

*.4.3. Ակտի ամսաթիվը

Ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601–2001-ին համապատասխան

համապատասխանում է ակտի ընդունման ամսաթվին

1

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան