Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 87
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
13.07.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
13.07.2021
Дата вступления в силу
15.08.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2021 թվականի

թիվ 87

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԵՌԱԿՑՎԱԾ ՈՒՂՂԱԿԱՐԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԳԾԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եռակցված ուղղակարային խողովակների պատրաստման ավտոմատացված գիծ, որը համալրված է ժապավենը նախապատրաստելու, խողովակային նախապատրաստվածքի մեջ բեռնելու և գլորելու, պատրաստի ուղղակարային եռակցված խողովակը եռակցելու, հովացնելու, տրամաչափելու և կտրելու հաջորդական գործառություններ կատարող սարքավորումներով՝ կազմված հետևյալ հիմնական բաղադրիչներից. ժապավենները նախապատրաստելու և բեռնելու հանգույց, կորացման մեքենա, եռակցման և տրամաչափման հատվածամասեր. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3-րդ (գ) և հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8515 ապրանքային դիրքում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան