Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 20
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.03.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
13.02.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
13.02.2017
Дата вступления в силу
16.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2017 թվականի

թիվ 20

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 124 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի XII բաժնի 6.5-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի կատարումն ապահովող մեխանիզմի կազմակերպական կառուցվածքի մասին» որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի

փետրվարի 13-ի թիվ 20 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 124 որոշման մեջ կատարվող

 

1. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի կատարումն ապահովող մեխանիզմի կազմակերպական կառուցվածքի մասին հիմնադրույթում՝

ա) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով՝

«դ) կազմակերպչական վերլուծական փորձագիտական խմբի ղեկավար:».

բ) 13-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության:».

գ) 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝ «Կազմակերպչական վերլուծական փորձագիտական խմբի ղեկավարն աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալն է:

Կազմակերպչական վերլուծական փորձագիտական խմբի ղեկավարը ղեկավարում է նշված փորձագիտական խմբի գործունեությունը և կազմակերպում է նրան վերապահված խնդիրների իրականացումը:

Կազմակերպչական վերլուծական փորձագիտական խմբի ղեկավարը, աշխատանքային խմբի ղեկավարի հետ համաձայնեցմամբ, թեմատիկ բլոկների ղեկավարների հետ անցկացնում է միջոցառումների պլանի կատարման հարցերով աշխատանքային խորհրդակցություններ:».

դ) IV բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 321-րդ կետով՝

«321. Կազմակերպչական վերլուծական փորձագիտական խմբի ղեկավարը իրավունք ունի թեմատիկ բլոկների ղեկավարներից պահանջելու համապատասխան բլոկների աշխատանքի ընթացքի մասին տեղեկատվություն՝ սույն հիմնադրույթի 30-րդ կետին համապատասխան դիտանցում կատարելու համար:».

ե) նշված հիմնադրույթի հավելվածի II բաժնում՝

1-ին կետում «, մաքսասակագնային» բառերը հանել.

4-րդ կետի «գ» ենթակետում հանել «հաշվեգրման և» բառերը և 6-րդ կետի «գ» ենթակետում «հաշվեգրումներ և» բառերը։

3. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման հարցերով աշխատանքային խմբի կազմի ձևավորման չափորոշիչների 2-րդ սյունակի 3-րդ դիրքում հանել «մաքսասակագնային կարգավորում» բառերը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: