Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 88
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
27.07.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
27.07.2021
Дата вступления в силу
29.08.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2021 թվականի

թիվ 88

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ԱՅԼ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 6-ի թիվ 35 որոշմամբ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 174 որոշմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտներն ընդգրկելու մասին դիմումի և դիմումատուի այլ խնդրագրերի էլեկտրոնային տարբերակին ներկայացվող տեխնիկական պահանջները:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված տեխնիկական պահանջները կիրառվում են դիմումատուների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով հետևյալ փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով ներկայացնելիս.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում (այսուհետ՝ միասնական ռեեստր) մտավոր սեփականության օբյեկտներն ընդգրկելու մասին դիմում և դրան կից ներկայացվող գրանցման ձևեր.

նշված դիմումի հետկանչման մասին խնդրագիր.

միասնական ռեեստրում փոփոխությունների կատարման մասին խնդրագիր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ժամկետի երկարաձգման հետ կապված.

մտավոր սեփականության օբյեկտները միասնական ռեեստրից հանելու մասին խնդրագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հուլիսի 27-ի թիվ 88 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: