Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 92
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
27.07.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
27.07.2021
Дата вступления в силу
29.08.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

27 հուլիսի 2021 թվականի

թիվ 92

քաղ. Մոսկվա

           

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

     

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթի 8-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել մտավոր սեփականության ոլորտում օգտագործվող փաստաթղթերի, տեղեկությունների և նյութերի տեսակների` կից ներկայացվող դասակարգիչը (այսուհետ՝ դասակարգիչ):

2. Դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

դասակարգիչը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

դասակարգչի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրականացնելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

      

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

            

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի հուլիսի 27-ի

թիվ 92 որոշմամբ

   

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

  

Մտավոր սեփականության ոլորտում օգտագործվող փաստաթղթերի, տեղեկությունների և նյութերի տեսակների

  

I. Մանրամասնեցված տեղեկություններ դասակարգչից

   

Փաստաթղթերի, տեղեկությունների և նյութերի խմբի ծածկագիրը

Փաստաթղթի, տեղեկությունների և նյութերի տեսակի ծածկագիրը

Անվանումը

Եվրասիական տնտեսական միության այն ադամ պետության ծածկագիրը, որում կիրառվում են փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր

01

Հեղինակային իրավունքի օբյեկտների նկատմամբ իրավունքների հաստատման համար օգտագործվող փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր

 
 

01005

ԷՀՄ-ի կամ տվյալների բազայի (համակարգչային ծրագրի) համար ծրագրի գրանցման վկայական

BY, KG, RU

 

01010

ԷՀՄ-ի համար ծրագրերի ռեեստրից կամ տվյալների բազաների ռեեստրից քաղվածք

RU, KG

 

01015

հեղինակային իրավունքի օբյեկտի գրանցման (պետական ռեեստր տեղեկությունների ներառման) վկայական

KZ, KG

 

01020

հեղինակային իրավունքի օբյեկտի դեպոնավորման մասին փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

01099

հեղինակային իրավունքի օբյեկտի գրանցումը կամ դեպոնավորումը հաստատող այլ փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

01105

հեղինակային իրավունքի օբյեկտների բացառիկ իրավունքի փոխանցման, զիջման, օտարման մասին պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

01110

հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման իրավունք տրամադրելու մասին լիցենզային պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

01115

հեղինակային պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

01120

հեղինակային իրավունքի օբյեկտի ստեղծման և օգտագործման մասին պայմանագիր (հեղինակային պատվերի պայմանագիր)

AM, BY, KZ, KG, RU

 

01125

գործատուի (վարձակալի) և հեղինակի միջև ծառայողական ստեղծագործության վերաբերյալ աշխատանքային կամ այլ պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

01199

հեղինակային իրավունքի օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքի անցումը հաստատող այլ պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

01205

հեղինակային իրավունքի օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքի ժառանգաբար անցումը հաստատող փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

01299

հեղինակային իրավունքի օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքի՝ այլ անձանց առանց պայմանագրի անցումը հաստատող այլ փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

01305

ստեղծագործության օրինակ

AM, BY, KZ, KG, RU

 

01310

գրավոր և իրեղեն ապացույցներ (ձեռագրեր, նոտային նշաններ, պատկերներ, սխեմաներ, կարծիքներ, գրախոսություններ, ձեռագրի շարժի վերաբերյալ հաշվառման տվյալներ և այլն)

AM, BY, KZ, KG, RU

 

01320

հեղինակային իրավունքների կառավարումն իրականացնող կամ հեղինակային իրավունքների պաշտպանությամբ մասնագիտորեն զբաղվող փորձագետների կամ կազմակերպությունների և միավորումների եզրակացություններ

AM, BY, KZ, KG, RU

 

01999

հեղինակային իրավունքի օբյեկտների նկատմամբ իրավունքները հաստատելու համար ներկայացվող այլ փաստաթղթեր

AM, BY, KZ, KG, RU

02

Հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ իրավունքների հաստատման համար օգտագործվող փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր

 
 

02005

հարակից իրավունքների օբյեկտի գրանցման վկայական

KG

 

02010

հարակից իրավունքների օբյեկտների գրանցումը հաստատող փաստաթուղթ

AM, BY, KG, RU

 

02015

հարակից իրավունքների օբյեկտների դեպոնավորման մասին փաստաթուղթ

AM, BY, KG, RU

 

02099

հարակից իրավունքների օբյեկտի գրանցումը կամ դեպոնավորումը հաստատող այլ փաստաթուղթ

AM, BY, KG, RU

 

02105

հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքի փոխանցման, զիջման, օտարման մասին պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

02110

հարակից իրավունքների օբյեկտի օգտագործման իրավունք տրամադրելու մասին լիցենզային պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

02115

հարակից իրավունքների օբյեկտի ստեղծման և օգտագործման մասին պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

02120

գործատուի (վարձակալի) և հեղինակի միջև հարակից իրավունքների ծառայողական օբյեկտի վերաբերյալ աշխատանքային պայմանագիր կամ այլ պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

02199

հարակից իրավունքների օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքի անցումը հաստատող այլ պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

02205

հարակից իրավունքների օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքի ժառանգությամբ անցնելը հաստատող փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

02299

հարակից իրավունքների օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքի՝ այլ անձանց առանց պայմանագրի անցնելը հաստատող այլ փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

02305

հարակից իրավունքների օբյեկտի օրինակ

AM, BY, KZ, KG, RU

 

02310

հարակից իրավունքների կառավարումն իրականացնող կամ հարակից իրավունքների պաշտպանությամբ մասնագիտորեն զբաղվող փորձագետների կամ կազմակերպությունների և միավորումների եզրակացություններ

AM, BY, KZ, KG, RU

 

02999

հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ իրավունքները հաստատելու համար ներկայացվող այլ փաստաթղթեր

AM, BY, KZ, KG, RU

03

Ապրանքային նշանների (սպասարկման նշանների) նկատմամբ իրավունքների հաստատման համար օգտագործվող փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր

 
 

03005

ապրանքային նշանի (սպասարկման նշանի) վկայական

AM, BY, KZ, KG, RU

 

03010

քաղվածք (տեղեկանք) ապրանքային նշանների (սպասարկման նշանների) պետական գրանցամատյանից

KZ, RU, BY, KG

 

03015

ապրանքային նշանների (սպասարկման նշանների) գրանցումը հաստատող այլ փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

03020

քաղվածք ապրանքային նշանների (սպասարկման նշանների) միջազգային գրանցամատյանից

AM, BY, KZ, KG, RU

 

03025

ապրանքային նշանի (սպասարկման նշանի) միջազգային գրանցման ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկանք

AM, BY, KZ, KG, RU

 

03030

ապրանքային նշանի (սպասարկման նշանի) միջազգային գրանցման կամ դրա երկարաձգման վկայականի պատճեն

AM, BY, KZ, KG, RU

 

03040

միջազգային պայմանագրերին համապատասխան ապրանքային նշանների (սպասարկման նշանների) իրավական պահպանության առկայության մասին այլ փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

03105

ապրանքային նշանի (սպասարկման նշանի) օգտագործման իրավունքի տրամադրման մասին լիցենզային (ենթալիցենզային) պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

03110

ապրանքային նշանի (սպասարկման նշանի) նկատմամբ բացառիկ իրավունքի փոխանցման, զիջման, օտարման մասին պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

03115

ապրանքային նշանի (սպասարկման նշանի) վկայականով հավաստվող գույքային իրավունքների գրավի պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

03120

համալիր ձեռնարկատիրական թույլտվության (թույլտվության) (ֆրանչայզինգի) պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

03199

պայմանագրով՝ ապրանքային նշանի (սպասարկման նշանի) նկատմամբ բացառիկ իրավունքի անցումը հաստատող այլ փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

03205

ապրանքային նշանի (սպասարկման նշանի) նկատմամբ բացառիկ իրավունքի ժառանգությամբ անցումը հաստատող փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

03210

վերակազմակերպման արդյունքում ապրանքային նշանի (սպասարկման նշանի) նկատմամբ բացառիկ իրավունքի անցումը հաստատող փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

03299

առանց պայմանագրի՝ ապրանքային նշանի (սպասարկման նշանի) նկատմամբ բացառիկ իրավունքի անցումը հաստատող փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

03999

ապրանքային նշանների (սպասարկման նշանների) նկատմամբ իրավունքները հաստատելու համար ներկայացվող այլ փաստաթղթեր

AM, BY, KZ, KG, RU

04

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների (սպասարկման նշանների) նկատմամբ իրավունքների հաստատման համար օգտագործվող փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր

 
 

04005

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի) վկայական

AM, BY, KZ, KG, RU

 

04010

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի) վկայականի հավելված

AM, BY, KZ, KG, RU

 

04105

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի) նկատմամբ բացառիկ իրավունքի փոխանցման (զիջման, օտարման) մասին պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

04110

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի) նկատմամբ բացառիկ իրավունքի գրավի պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

04115

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի) օգտագործման իրավունքի տրամադրման մասին լիցենզային (ենթալիցենզային) պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

04120

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի) օգտագործման իրավունքի տրամադրման մասին համալիր ձեռնարկատիրական թույլտվության պայմանագիր (առևտրային կոնցեսիայի (ենթակոնցեսիայի) պայմանագիր)

AM, BY, KZ, KG, RU

 

04199

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի) օգտագործման իրավունքի տրամադրման մասին այլ պայմանագիր

AM, BY, KZ, KG, RU

 

04205

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի)՝ առանց պայմանագրի օգտագործման իրավունքի փոխանցման (զիջման, օտարման), գրանցման մասին տեղեկություններ

AM, BY, KZ, KG, RU

 

04210

համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատիրոջ գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի) նկատմամբ բացառիկ իրավունքի անցումը հաստատող փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

04999

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների (սպասարկման նշանների) նկատմամբ իրավունքների հաստատման համար օգտագործվող այլ փաստաթղթեր

AM, BY, KZ, KG, RU

05

Ապրանքների ծագման տեղանունների և (կամ) աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքների հաստատման համար օգտագործվող փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր

 
 

05005

ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայական

AM

 

05010

աշխարհագրական նշման օգտագործման իրավունքի վկայական

AM, BY

 

05015

ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայական

KZ, RU, BY, KG

 

05020

ապրանքի ծագման տեղանվան նկատմամբ բացառիկ իրավունքի վկայական

RU

 

05025

աշխարհագրական նշման նկատմամբ բացառիկ իրավունքի վկայական

RU

 

05030

ապրանքների ծագման տեղանունների պետական գրանցամատյանից քաղվածք

AM, KZ, KG

 

05035

աշխարհագրական նշումների պետական գրանցամատյանից քաղվածք

AM, BY

 

05040

ապրանքների ծագման աշխարհագրական նշումների և տեղանունների պետական գրանցամատյանից քաղվածք

RU

 

05999

ապրանքների ծագման տեղանունների և (կամ) աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքների հաստատման համար ներկայացվող այլ փաստաթղթեր

AM, BY, KZ, KG, RU

06

Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների օգտագործման իրավունքների հաստատման համար օգտագործվող փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր

 
 

06005

Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայական

AM, BY, KZ, KG, RU

 

06010

Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականին կից հավելված

AM, BY, KZ, KG, RU

 

06999

Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների օգտագործման իրավունքների հաստատման համար օգտագործվող այլ փաստաթղթեր

AM, BY, KZ, KG, RU

07

Եվրասիական տնտեսական միության մտավոր սեփականության օբյեկտների գրանցման հետ կապված ընթացակարգերի շրջանակներում տրամադրվող փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր

 
 

07005

հայտարկված նիշի (ապրանքային նշանի (սպասարկման նշանի) կամ ապրանքի ծագման տեղանվան) գրաֆիկական պատկեր

AM, BY, KZ, KG, RU

 

07010

ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկ

AM, BY, KZ, KG, RU

 

07015

տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

07020

դիմումատուի կողմից ներկայացվող՝ փաստաթղթի ռուսերեն թարգմանություն

AM, BY, KZ, KG, RU

 

07025

իրավատիրոջ ներկայացուցչի իրավասությունները հավաստող լիազորագիր կամ դրա հաստատված պատճեն

AM, BY, KZ, KG, RU

 

07030

իրավատիրոջ ներկայացուցչի իրավասությունները հաստատող այլ փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

07035

անվանման, ազգանվան, անվան, հայրանվան և (կամ) հասցեի փոփոխությունները հաստատող փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

07105

«Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 1883 թվականի մարտի 20-ի Փարիզյան կոնվենցիային մասնակից պետությունում դիմումատուի կողմից ներկայացված՝ ապրանքային նշանի (սպասարկման նշանի) առաջին հայտի պատճեն

AM, BY, KZ, KG, RU

 

07110

ցուցահանդեսային առաջնությունը հաստատող փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

07115

միջազգային գրանցման ամսաթվով, տարածքային ընդլայնման մասին գրառում կատարելու ամսաթվով առաջնությունը հաստատող փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

07120

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի (գրանցման նշանի) հայտը ներկայացնելու օրվանից ավելի վաղ առաջնություն սահմանելու պահանջի իրավազորությունը հաստատող այլ փաստաթղթեր

AM, BY, KZ, KG, RU

 

07125

Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի կանոնադրություն (հիմնադրույթ) կամ դրա վավերացված պատճեն

AM, BY, KZ, KG, RU

 

07130

հայտարկված նշագրով տարբերակիչ ունակության ձեռքբերումը հաստատող ապացույցներ պարունակող փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

07135

«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» 2020 թվականի փետրվարի 3-ի պայմանագրի 8-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում նշված տարրերը հայտարկված նշագրում ներառելու վերաբերյալ համապատասխան իրավասու պետական մարմնի, միջազգային միջկառավարական կազմակերպության համաձայնության փաստաթղթային հաստատում

AM, BY, KZ, KG, RU

 

07140

հայտարկված նշագիրը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշան (սպասարկման նշան) գրանցելու՝ իրավատերերի համաձայնության փաստաթղթային հաստատում (նամակ համաձայնություն)

AM, BY, KZ, KG, RU

 

07145

ապրանքային նշանի (սպասարկման նշանի) գրանցման ազգային հայտ

AM, BY, KZ, KG, RU

 

07150

այն անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի հայտը Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի հայտի վերափոխելու համաձայնությունը, որոնք նշված են Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանից օգտվելու իրավունք ունեցող՝ Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի կանոնադրությամբ (հիմնադրույթով) նախատեսված սուբյեկտների ցանկում

AM, BY, KZ, KG, RU

 

07155

այն անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանը Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի վերափոխելու համաձայնությունը, որոնք նշված են Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանից օգտվելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկում

AM, BY, KZ, KG, RU

 

07160

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի) հայտի նկատմամբ իրավունքի փոխանցման (անցման) պայմանագրի հաստատված պատճեն

AM, BY, KZ, KG, RU

 

07165

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի) հայտի նկատմամբ իրավունքի փոխանցման (անցման) պայմանագրի հաստատված քաղվածք

AM, BY, KZ, KG, RU

 

07170

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի) հայտի նկատմամբ իրավունքի փոխանցման (անցման) մասին այլ փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

07175

քաղվածք իրավաբանական անձանց ռեեստրից, որով հաստատվում է, որ դիմումատուի փոփոխությունը վերակազմակերպման արդյունք է

AM, BY, KZ, KG, RU

 

07180

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված այլ փաստաթուղթ, որով հաստատվում է, որ դիմումատուի փոփոխությունը վերակազմակերպման արդյունք է

AM, BY, KZ, KG, RU

 

07185

այլ փաստաթուղթ, որով ապացուցվում է, որ դիմումատուի փոփոխությունը համապարփակ իրավահաջորդության արդյունք է

AM, BY, KZ, KG, RU

 

07205

ներկայացման գերատեսչության հարցման պատասխանը ներկայացնելու ժամկետը, ներկայացման գերատեսչության հարցման պատասխանը տրամադրելու ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելը հաստատող փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

 

07210

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի եզրակացությունն այն մասին, որ դիմումատուն արտադրում է այնպիսի ապրանք, որի հատուկ հատկությունները սահմանվում են տվյալ աշխարհագրական օբյեկտի համար բնորոշ բնական պայմաններով և (կամ) մարդկային գործոններով

AM, BY, KZ, KG, RU

 

07215

Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետության անձի՝ ապրանքի ծագման պետությունում Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման հայտարկված տեղանվան օգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ

AM, BY, KZ, KG, RU

08

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտոնագրային գերատեսչությունների եզրակացություններում նշված եզրահանգումների հաստատման համար օգտագործվող փաստաթղթեր և տեղեկություններ

 
 

08105

դիմումատուի (իրավատիրոջ) վերաբերյալ տեղեկություններ պարունակող՝ հակադրվող նյութեր

AM, BY, KZ, KG, RU

 

08110

հայտարկված նշագրի (ապրանքային նշանի, սպասարկման նշանի, ապրանքի ծագման տեղանվան) պատկերը պարունակող՝ հակադրվող նյութեր

AM, BY, KZ, KG, RU

 

08115

հայտի ներկայացման ամսաթիվը (ապրանքային նշանի (սպասարկման նշանի) առաջնության ամսաթիվը) պարունակող՝ հակադրվող նյութեր

AM, BY, KZ, KG, RU

 

08120

ապրանքների ցանկը պարունակող՝ հակադրվող նյութեր

AM, BY, KZ, KG, RU

99

Մտավոր սեփականության ոլորտում օգտագործվող այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր

 
 

99005

ապրանքին (բնօրինակ կամ մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների խախտման հատկանիշներ պարունակող ապրանքին) կից ներկայացվող երաշխիքային կտրոն

AM, BY, KZ, KG, RU

 

99010

ապրանքին (բնօրինակ կամ մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների խախտման հատկանիշներ պարունակող ապրանքին) կից ներկայացվող հրահանգ

AM, BY, KZ, KG, RU

 

99015

ապրանքին (բնօրինակ կամ մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների խախտման հատկանիշներ պարունակող ապրանքներին) կից ներկայացվող հավաստագիր

AM, BY, KZ, KG, RU

 

99020

ապրանքին (բնօրինակ կամ մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների խախտման հատկանիշներ պարունակող ապրանքներին) կից ներկայացվող մասնագիր

AM, BY, KZ, KG, RU

 

99025

ապրանքին կից ներկայացվող այլ փաստաթուղթ (բնօրինակ կամ մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների խախտման հատկանիշներ պարունակող)

AM, BY, KZ, KG, RU

 

99999

մտավոր սեփականության ոլորտում օգտագործվող այլ փաստաթղթեր

AM, BY, KZ, KG, RU

    

II. Դասակարգչի անձնագիրը

    

Համարը՝ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

065

2

Տիպը

2՝ դասակարգիչ

3

Անվանումը

մտավոր սեփականության ոլորտում օգտագործվող փաստաթղթերի, տեղեկությունների և նյութերի տեսակների դասակարգիչ

4

Հապավումը

ՄՍՓՏԴ

5

Նշագիրը

ՄԴ 065 -2021 (խմբ. 1)

6

Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հուլիսի 27-ի թիվ 92 որոշում

7

Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

29 օգոստոսի 2021 թվականի

8

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

-

9

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

-

10

Օպերատոր (օպերատորներ)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

դասակարգիչը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում մտավոր սեփականության ոլորտում օգտագործվող փաստաթղթերի, տեղեկությունների և նյութերի, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մտավոր սեփականության օբյեկտների գրանցման հետ կապված ընթացակարգերի անցկացման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի համակարգման և միանշանակ նույնականացման համար

12

Անոտացիան (կիրառության ոլորտը)

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության և Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների (սպասարկման նշանների) և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման համակարգի գործունեության ապահովում

13

Առանցքային բառերը

փաստաթուղթ, ապրանքի ծագման տեղանուն, մտավոր սեփականության օբյեկտ, ապրանքային նշան (սպասարկման նշան)

14

Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

մտավոր սեփականություն

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը

3՝ դասակարգչի մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ և (կամ) ստանդարտներ չեն կիրառվել

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

2՝ դասակարգիչը չունի նմանօրինակներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

2՝ դասակարգման ստորակարգային մեթոդ, աստիճանների (մակարդակների) թիվ՝ 2

18

Վարման մեթոդիկան

1՝ դասակարգչի վարման կենտրոնացված մեթոդիկա: Դասակարգչի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Օպերատորն ապահովում է դասակարգչի արդիական տեղեկությունների տեղադրումը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներում: Արժեքը հանելու դեպքում դասակարգչի գրառումը նշվում է որպես չգործող՝ այն հանելու օրվանից՝ նշելով դասակարգչի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Դասակարգչի ծածկագրերը եզակի են, դասակարգչի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործում չի թույլատրվում

19

Կառուցվածքը

դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը (դասակարգչի դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված են սույն դասակարգչի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

դասակարգչից տեղեկությունները դասվում են բաց հասանելիությամբ տեղեկատվությանը

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

սահմանված չէ

22

Փոփոխությունները

-

23

Հղումը տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն դասակարգչի I բաժնում

24

Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը

            

III. Դասակարգչի կառուցվածքի նկարագրությունը

         

1. Սույն բաժնով սահմանվում են դասակարգչի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։

2. Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը բերված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝

վավերապայմանի անվանումը՝ վավերապայմանի հերթական համարը և հաստատունացած կամ պաշտոնական բառային նշագիրը.

վավերապայմանի արժեքի տիրույթը՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.

վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.

բազմ.՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

  

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Մտավոր սեփականության ոլորտում օգտագործվող փաստաթղթերի տեսակների մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

 

1.1. Փաստաթղթերի խմբի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d{2}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

 

1.2. Անվանումը

պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 4000

պետական հսկողության փաստաթղթերի խմբի անվանումը ձևավորվում է բառակապակցության տեսքով՝ ռուսերենով

1

 

1.3. Փաստաթղթի տեսակի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

  

1.3.1. Փաստաթղթի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d {5}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

 

1.3.2 Անվանումը

պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 4000

փաստաթղթի տեսակի անվանումը ձևավորվում է բառակապակցության տեսքով՝ հայերենով

1..*

 

1.3.3. Եվրասիական տնտեսական միության այն ադամ պետության ծածկագիրը, որում կիրառվում է փաստաթղթի տեսակը

երկտառ ծածկագրի արժեքը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան:

Ձևանմուշը՝ [A-Z]{2}

լրացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ծածկագրով՝ ISO 3166-1 ստանդարտին համապատասխան (ալֆա-2 ծածկագիր), այն դեպքում, երբ փաստաթղթի տեսակը կիրառելի է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում

0..*

 

1.3.4. Դասակարգչի գրառման մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

 

* 1. Գործողության մեկնարկի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝

YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին

1

 

*.2. Դասակարգչի գրառման գործողության սկիզբը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

 

*.2.1 Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

 

*.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

 

*.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝

YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

 

*.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝

YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

 

*.4. Դասակարգչի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

 

*.4.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը՝ \d{5}

ակտի ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

 

*.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

 

*.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝

YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան