Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 62
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (13.07.2017-02.01.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
08.06.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
08.06.2017
Дата вступления в силу
13.07.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2017 թվականի

թիվ 62

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 22-րդ կետի 3-րդ ենթակետի, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին» հիմնադրույթին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատուն:

2. Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատուն ընդգրկել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ և Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատուի վերաբերյալ տեղեկությունները ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության ռեեստրում։

3. Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատուն վարելու հարցերով օպերատորի գործառույթները վերապահել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի հաստատման մասին» թիվ 158 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի հունիսի 8-ի

թիվ 62 որոշման

 

ՏԵՂԵԿԱՏՈԻ

 

Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների

 

I. Մանրամասնեցված տեղեկություններ

 

Կարանտինային օբյեկտի ծածկագիրը

Կարանտինային օբյեկտի միջազգային գիտական անվանումը

Կարանտինային օբյեկտի անվանումը հայերենով

1

Եվրասիական տնտեսական միության տարածքում բացակայող կարանտինային վնասակար օրգանիզմներ

А

Միջատներ և տզեր

ACLRGL

Acleris gloverana (Walsingham)

Արևմտյան սևագլուխ տերևաոլոր

ACLRVA

Acleris variana (Fernald)

Արևելյան սևագլուխ տերևաոլոր

AGRLAX

Agrilus anxius Gory

Կեչու բրոնզագույն ոսկեբզեզ

AMAZMA

Nemorimyza maculosa (Malloch)

Քրիզանթեմի տերևային ականող

ANOLCN

Anoplophora chinensis (Forster)

Չինական երկարաբեղիկ

ANOLGL

Anoplophora glabripennis (Motschulsky)

Ասիական երկարաբեղիկ

ARCHOC

Choristoneura occidentalis Freeman

Եղևնու արևմտյան տերևաոլոր

BLISLE

Blissus leucopterus (Say)

Ցորենի մլուկ

CALSSP

Callosobruchus spp.

Callosobruchus ցեղի ընդակերներ

CASSOR

Caulophilus latinasus (Say)

Լայնաքիթ ամբարային երկարակնճիթ

CERPRU

Ceroplastes rusci (Linnaeus)

Թզենու մոմային կեղծ վահանակիր

CHONFU

Choristoneura fumiferana (Clemens)

Եղևնու ամերիկյան տերևաոլոր

CHRXER

Chrysodeixis eriosoma (Doubleday)

Կանաչ պարտեզային բվիկ

CONHNE

Conotrachelus nenuphar (Herbst)

Պտղատուների երկարակնճիթ

CRTHAR

Corythucha arcuata (Say)

Կաղնու ժանեկամլուկ

DACUCU

Bactrocera cucurbitae (Coquillett)

Սեխի աֆրիկյան ճանճ

DENCBR

Dendroctonus brevicomis Le Conte

Սոճու արևմտյան կեղևակեր

DENCPO

Dendroctonus ponderosae Hopkins

Սոճու մոլախոտային կեղևակեր

DENCRU

Dendroctonus rufipennis (Kirby)

Եղևնու կեղևակեր

DENCVA

Dendroctonus valens Le Conte

Սոճու շիկակարմիր կեղևակեր

DIABLO

Diabrotica barberi Smith & Lawrence

Եգիպտացորենի հյուսիսային բզեզ

DIABVI

Diabrotica virgifera virgifera Le Conte

Եգիպտացորենի արևմտյան բզեզ

DROSSU

Drosophila suzukii (Matsumura)

Ասիական պտղաճանճ

ЕСНТАМ

Echinothrips americanus Morgan

Ամերիկյան էխինոթրիպս

EPIXCU

Epitrix cucumeris Harris

Կարտոֆիլի լվիկաբզեզ

EPIXTU

Epitrix tuberis Gentner

Կարտոֆիլի պալարների լվիկաբզեզ

FRANFU

Frankliniella fusca (Hinds)

Ծխախոտի ամերիկյան թրիպս

FRANIS

Frankliniella insularis (Franklin)

Վեստ-հնդկական ծաղկային թրիպս

FRANSC

Frankliniella schultzei (Trybom)

Լոլիկի թրիպս

FRANTR

Frankliniella tritici (Fitch)

Արևելյան ծաղկային թրիպս

FRANWI

Frankliniella williamsi Hood

Եգիպտացորենի թրիպս

GNORAB

Tuta absoluta (Povolny)

Լոլիկի հարավամերիկյան ցեց

GRAGLE

Pantomorus leucoloma Boheman

Սպիտակ երիզավոր բզեզ

HALYHA

Halyomorpha halys Stal

Շագանակագույն մարմարյա մլուկ

HELIZE

Helicoverpa zea (Boddie)

Եգիպտացորենի ամերիկյան բվիկ

IPSXCA

Ips calligraphus (Germar)

Արևելյան վեցատամ կեղևակեր

IPSXGR

Ips grandicollis (Eichhoff)

Արևելյան հնգատամ կեղևակեր

IPSXPI

Ips pini (Say)

Սոճու օրեգոնյան կեղևակեր

IPSXPL

Ips plastographus (Le Conte)

Կալիֆորնյան կեղևակեր

LAPHFR

Spodoptera frugiperda (Smith)

Եգիպտացորենի տերևային բվիկ

LEPLOC

Leptoglossus occidentalis Heidemann

Սոճու սերմերի մլուկ

LIRIHU

Liriomyza huidobrensis Blanchard

Հարավամերիկյան տերևային ականող

LIRILA

Liriomyza langei Frick

Ոլոռի կալիֆորնյան ականող

LIRINI

Liriomyza nietzkei Spencer

Սոխի ականող

LIRISA

Liriomyza sativae Blanchard

Բանջարեղենի տերևային ականող

LIRITR

Liriomyza trifolii (Burgess)

Երեքնուկի ամերիկյան ականող

MARGVI

Margarodes vitis (Philippi)

Խաղողի հարավամերիկյան որդան

MGASSC

Megaselia scalaris (Loew)

Բազմակեր սապատավոր ճանճ

MONCAL

Monochamus alternatus Hope

Սոճու ճապոնական երկարաբեղիկ

MONCCA

Monochamus carolinensis (Olivier)

Կարոլինյան երկարաբեղիկ

MONCCL

Monochamus clamator Le Conte

Սոճու բծավոր երկարաբեղիկ

MONCMC

Monochamus mutator Le Conte

Երկարաբեղիկ-մուտատոր

MONCMR

Monochamus marmorator Kirby

Երկարաբեղիկ-մարմորատոր

MONCNO

Monochamus notatus (Drury)

Հյուսիս-արևելյան երկարաբեղիկ

MONCOB

Monochamus obtusus Casey

Բթավերնաթև երկարաբեղիկ

MONCST

Monochamus scutellatus (Say)

Սպիտակաբիծ երկարաբեղիկ

MONCTI

Monochamus titillator (Fabricius)

Սոճու հարավային երկարաբեղիկ

PECTGO

Pectinophora gossypiella (Saunders)

Բամբակենու ցեց

PREMSP

Premnotrypes spp.

Կարտոֆիլի անդյան երկարակնճիթներ

PRODER

Spodoptera eridania (Cramer)

Հարավային բվիկ

PRODLI

Spodoptera litura (Fabricius)

Բամբակենու ասիական բվիկ

PSEAPE

Pseudaulacaspis pentagona (Targioni- Tozzetti)

Թթենու վահանակիր

PSECCC

Pseudococcus citriculus Green

Արևելյան ալրավոր որդան

RHAGME

Rhagoletis mendax Curran

Հապալասի խայտաթև ճանճ

RHAGPO

Rhagoletis pomonella Walsh

Խնձորենու ճանճ

RHIOHI

Rhizoecus hibisci Kawai & Takagi

Հիբիսկուսի արմատային որդան

SAPECN

Saperda candida Fabricius

Խնձորենու կլորագլուխ երկարաբեղիկ խոյաբզեզ

SCITCI

Scirtothrips citri (Moulton)

Ցիտրուսային թրիպս

SCITDO

Scirtothrips dorsalis Hood

Հնդկաչինական ծաղկային թրիպս

SPODLI

Spodoptera littoralis (Boisduval)

Բամբակենու եգիպտական բվիկ

TECASO

Tecia solanivora (Povolny)

Կարտոֆիլի գվատեմալյան ցեց

TETREV

Tetranychus evansi Baker and Pritchard

Լոլիկի կարմիր ոստայնատիզ

THRIHA

Thrips hawaiiensis Morgan

Հավայան թրիպս

THRIPL

Thrips palmi Karny

Թրիպս պալմի

TROGGA

Trogoderma granarium Everts

Կապրյան բզեզ (hատիկային տրոգոդերմա)

ZYGGEX

Zygogramma exclamationis (Fabricius)

Արևածաղկի տերևակեր

Е

Նեմատոդներ

BURSXY

Bursaphelenchus xylophilus (Steiner & Buhrer) Nickle

Սոճու ցողունային նեմատոդ

HETDPA

Globodera pallida (Stone) Behrens

Կարտոֆիլի գունատ նեմատոդ

MELGCH

Meloidogyne chitwoodi Golden, O'Bannon, Santo & Finley

Կոլումբիական գալային նեմատոդ

MELGFA

Meloidogyne fallax Karssen

Կեղծ կոլումբիական գալային նեմատոդ

I

Սնկեր

ATRPPC

Atropellis pinicola Zeller & Goodding

Սոճու բների և ճյուղերի քաղցկեղ (այրվածք)

ATRPPP

Atropellis piniphila (Weir.) Lohman & Cash

Սոճու բների և ճյուղերի քաղցկեղ (այրվածք)

CERAFA

Ceratocystis fagacearum (Bretz.) Hunt

Կաղնու անոթային միկոզ

CHAAFR

Chalara fraxinea T. Kowalski

Հացենու չորագագաթություն

СОСНСА

Cochliobolus carbonum R.R. Nelson

Եգիպտացորենի տերևների բծավորություն

DIAPVA

Diaporthe vaccinii Shear

Հապալասի մածուցիկ փտում

DIPDMA

Stenocarpella maydis (Berkeley) Sutton

Եգիպտացորենի դիպլոդիոզ

DIPDMC

Stenocarpella macrospora (Earle) Sutto

Եգիպտացորենի դիպլոդիոզ

GLOMGO

Glomerella gossypii (South) Edgerton

Բամբակենու անտրակնոզ

MONIFC

Monilinia fructicola (Winter) Honey

Գորշ մոնիլիոզային փտում

NEOVIN

Tilletia indica Mitra

Ցորենի հնդկական (կարնալյան) մրիկ

РНМРОМ

Phymatotrichopsis omnivora (Duggar) Hennebert

Տեխասյան արմատային փտում

PHYTAL

Phytophthora alni Brasier & S.A. Kirk

Լաստենու ֆիտոֆտորոզ

PHYTKE

Phytophthora kernoviae Brasier

Դեկորատիվ և բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզ

PHYTRA

Phytophthora ramorum Weres et al.

Բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզ

SCIRAC

Mycosphaerella dearnessii M.E. Bar

Սոճու փշատերևների շագանակագույն բծավոր այրվածք

SCLECA

Ciborinia camelliae Koch

Կամելիաների ծաղկային այրվածք

SIROCJ

Sirococcus clavigignenti- juglandacearum Nair, Kostichka & Kunt

Ընկուզենու խոցային հիվանդություն

THPHSO

Thecaphora solani Thirum et O'Breien

Կարտոֆիլի մրիկ

M

Բակտերիաներ և ֆիտոպլազմաներ

CORBTR

Rathayibacter tritici (Carlson & Vidaver) Zgurskaya et al.

Ցորենի դեղին լորձոտ բակտերիոզ

ERWIST

Pantoea stewartii subsp. stewartii (Smith) Mergaert et al.

Եգիպտացորենի բակտերիալ թառամում (վիլտ)

PHYP64

Candidatus Phytoplasma vitis

Խաղողի ոսկեփայլ դեղնման ֆիտոպլազմա

PSDMAC

Acidovorax citrulli (Shaad et al.)

Դդմազգիների բակտերիալ բծավորություն

RALSSO

Ralstonia solanacearum (Smith) Yabuuchi et al.

Կարտոֆիլի գորշ փտում

XANTAA

Xanthomonas axonopodis pv. allii (Roumagnac et al., 2004 a)

Սոխի տերևների այրվածք

XANTAM

Xylophilus ampelinus (Panagopoulos) Willems et al.

Խաղողի բակտերիալ թառամում

XANTOR

Xanthomonas oryzae pv. oryzae (Ishiyama) Swings et al.

Բրնձի բակտերիալ այրվածք

XANTTO

Xanthomonas oryzae pv. oryzicola (Fang et al.) Swings et al.

Բրնձի բակտերիալ շերտավորություն

Q

Վիրուսներ և վիրոիդներ

APLV00

Andean potato latent tymovirus

Կարտոֆիլի անդյան թաքնված տիմովիրուս

APMOVO

Andean potato mottle comovirus

Կարտոֆիլի խայտուցավորության անդյան կոմովիրուս

CRLV00

Cherry rasp leaf cheravirus

Կեռասենու տերևների թորբույաձևության չերավիրուս

PLMVD0

Peach latent mosaic viroid

Դեղձենու թաքնված մոզաիկայի վիրոիդ

PRMV00

Peach rosette mosaic nepovirus

Դեղձենու տերևաբույլի մոզաիկ նեպովիրուս

PVT000

Potato T tepovirus

Կարտոֆիլի Т տեպովիրուս

PYV000

Potato yellowing alfamovirus

Կարտոֆիլի դեղնման ալֆամովիրուս

TYLCV0

Tomato yellow leaf curl begomovirus

Լոլիկի տերևների դեղին գանգրոտության բեգոմովիրուս

U

Բույսեր

BIDPI

Bidens pilosa L.

Կատվալեզու մազոտ

EPHDE

Euphorbia dentata Michx.

Իշակաթնուկ ատամնաձև

HELCA

Helianthus californicus DC.

Արևածաղիկ կալիֆորնյան

HELCI

Helianthus ciliaris DC.

Արևածաղիկ թարթիչավոր

IPOHE

Ipomoea hederacea L.

Իպոմեա պատատուկային

IPOLA

Ipomoea lacunosa L.

Իպոմեա փոսիկավոր

IVAAX

Iva axillaris Pursh.

Թանթրվենու (շամբուկի) թփուտ տերևանութի (բազմամյա ուռի)

SOLCA

Solanum carolinense L.

Մորմ կարոլինյան

SOLEL

Solanum elaeagnifolium Cav.

Մորմ գծատերևավոր

STRSS

Striga spp.

Ստրիգաներ

2

Եվրասիական տնտեսական միության տարածքում սահմանափակ տարածում ունեցող կարանտինային վնասակար օրգանիզմներ

А

Միջատներ

AGRLMA

Agrilus mali (Motschulsky)

Խնձորենու ոսկեբզեզ

AGRLPL

Agrilus planipennis Fairmaire

Հացենու զմրուխտյա ոսկեբզեզ

BEMITA

Bemisia tabaci Gennadius

Ծխախոտի սպիտակաթևիկ

CARSNI

Carposina niponensis Wlsingham

Դեղձենու պտղակեր

CARYPA

Myiopardalis pardalina (Bigot)

Սեխի ճանճ

CERPJA

Ceroplastes japonicus Green

Ճապոնական մոմային կեղծ վահանակիր

CERTCA

Ceratitis capitata (Wiedemann)

Միջերկրածովյան պտղաճանճ

CRTHCI

Corythucha ciliata Say

Սոսու ժանեկամլուկ

DENCMI

Dendroctonus micans (Kugelmann)

Եղևնու մեծ կեղևակեր

DENDSI

Dendrolimus sibiricus Chetverikov

Սիբիրյան մետաքսագործ

EPILVI

Epilachna vigintioctomaculata Motschulsky

Կարտոֆիլի զատկաբզեզ

FRANOC

Frankliniella occidentalis Pergande

Արևմտյան ծաղկային թրիպս

HYPHCU

Hyphantria cunea Drury

Ամերիկյան սպիտակաթիթեռ

LASPMO

Grapholita molesta (Busck)

Արևելյան պտղակեր

LOPLJA

Lopholeucaspis japonica (Cockerell)

Ճապոնական փայտիկաձև վահանակիր

LYMADA

Lymantria dispar asiatica Vnukovskij

Տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակ (Lda)

MONCGA

Monochamus galloprovincialis (Olivier)

Սոճու սև երկարաբեղիկ

MONCIM

Monochamus impluviatus Motschulsky

Սև խայտուցավոր երկարաբեղիկ

MONCNI

Monochamus nitens Bates

Սև փայլուն երկարաբեղիկ

MONCSL

Monochamus saltuarius Gebler

Սև թավշյա բծավոր երկարաբեղիկ

MONCSU

Monochamus sutor Linnaeus

Եղևնու սև փոքր երկարաբեղիկ

MONCUR

Monochamus urussovii (Fischer v. Waldheim)

Եղևնու սև մեծ երկարաբեղիկ

NUMOPI

Numonia pyrivorella (Matsumura)

Տանձենու հրաթիթեռ

РНТООР

Phthorimaea operculella (Zeller)

Կարտոֆիլի ցեց

PLUSCH

Chrysodeixis chalcites (Esper)

Ոսկեփայլ երկբծավոր բվիկ

POLGPR

Polygraphus proximus Blandford

Ուսուրիական պոլիգրաֆ

POPIJA

Popillia japonica Newman

Ճապոնական բզեզ

PSECCO

Pseudococcus comstocki (Kuwana)

Կոմստոկի որդան

QUADPE

Quadraspidiotus perniciosus Comst.

Կալիֆորնյան վահանակիր

VITEVI

Viteus vitifoliae Fitch.

Ֆիլոքսերա

Е

Նեմատոդներ

HETDRO

Globodera rostochiensis (Wollenweber) Behrens

Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ

I

Սնկեր

CERCKI

Cercospora kikuchii (T. Matsu & Tomoyasu) Gardn.

Սոյայի ցերկոսպորոզ

COLLAP

Colletotrichum acutatum Simmonds (= C. xanthii Halsted)

Գետնամորու անտրակնոզ

DIAPHE

Diaporthe helianthi Munt.-Cvet. et al.

Արևածաղկի ֆոմոպսիս

MYCOLG

Didymella ligulicola (K. F. Baker, Dimock & L.H. Davis) von Arx

Քրիզանթեմի ասկոխիտոզ

PHYTFR

Phytophthora fragariae Hickman

Գետնամորու և ազնվամորու ֆիտոֆտորային արմատային փտում

PUCCHN

Puccinia horiana Henn.

Քրիզանթեմի սպիտակ ժանգ

SYNCEN

Synchytrium endobioticum (Schilbersky) Percival

Կարտոֆիլի քաղցկեղ

М

Բակտերիաներ և ֆիտոպլազմաներ

ERWIAM

Erwinia amylovora (Burrill) Winslow et al.

Պտղատուների բակտերիալ այրվածք

PHYPMA

Candidatus Phytoplasma mali

Խնձորենու պրոլիֆերացիայի ֆիտոպլազմա

PHYPPY

Candidatus Phytoplasma pyri

Տանձենու հյուծվածության ֆիտոպլազմա

Q

Վիրուսներ և վիրոիդներ

BNYVV0

Beet necrotic yellow vein benyvirus

Ճակնդեղի ջղերի նեկրոտիկ դեղնման բենիվիրուս

INSV00

Impatiens necrotic spot tospovirus

Հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուս

PPV000

Plum pox potyvirus

Սալորենու չեչոտության (օսպայի) պոտիվիրուս

PSTVD0

Potato spindle tuber viroid

Կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդ

TORSVO

Tomato ringspot nероvirus

Լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուս

TRSV00

Tobacco ringspot nepovirus

Ծխախոտի օղակաձև բծավորության նեպովիրուս

U

Բույսեր

AMBEL

Ambrosia artemisiifolia L.

Ամբրոզիա օշինդրատերև

AMBPS

Ambrosia psilostachya DC.

Ամբրոզիա բազմամյա

AMBTR

Ambrosia trifida L.

Ամբրոզիա երեքնաբաժան

CCHLO

Cenchrus longispinus (Hack.) Fern

Ցենխրուս երկարափշոտ

CENRE

Acroptilon repens DC

Դառնախոտ սողացող

CVCSS

Cuscuta spp.

Գաղձեր

SOLRS

Solanum rostratum Dun.

Մորմ փշոտ

SOLTR

Solanum triflorum Nutt.

Մորմ եռածաղկային

 

II. Տեղեկատուի անձնագիրը

 

Համարը՝

ը/կ

Տարրի նշագիրը

Տարրի նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

0_

2

Տիպը

1՝ տեղեկատու

3

Անվանումը

Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկատու

4

Հապավումը

ԿարՕբյՏեղ

5

Նշագիրը

ՄՀ 0_- 2017 (խմբ. 1)

6

Տեղեկատուի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 62 որոշում

7

Տեղեկատուն (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

1 հուլիսի 2017 թվականի

8

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

-

9

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

-

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում (այսուհետ՝ միասնական ցանկ) ընդգրկված կարանտինային օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության դասակարգման ու ծածկագրման համար

12

Անոտացիա (կիրառության ոլորտը)

կիրառվում է հետևյալ հիմնական խնդիրները լուծելու ընթացքում՝

Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման համար օգտագործվող՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի, Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տեղեկատվական համակարգերի ստեղծում և գործունեության ապահովում․

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկատվական ռեսուրսների և անդամ պետությունների տեղեկատվական ռեսուրսների ձևավորում

տեղեկատվության փոխանակման իրականացում անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, Հանձնաժողովի և միջազգային ինտեգրացիոն միավորումների, միջազգային կազմակերպությունների միջև, անդամ պետությունների լիազորված մարմինների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև

տեղեկատուների ու դասակարգիչների մշակում և ընդունում (հաստատում), գործող տեղեկատուների ու դասակարգիչների փոփոխում

 «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և Միության իրավունքի մաս կազմող այլ ակտերով նախատեսված այլ խնդիրներ

13

Առանցքային բառերը

կարանտինային օբյեկտ, կարանտինային բուսասանիտարական միջոցառում, կարանտինային հսկողության վերցված արտադրանք

14

Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը

1՝ տեղեկատուն (դասակարգիչը) ներդաշնակեցված է հետևյալ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչների և (կամ) ստանդարտների հետ՝

Բույսերի կարանտինի և պաշտպանության եվրոպական ու միջերկրածովյան կազմակերպության տվյալների համաշխարային շտեմարանը (European and Mediterranean Plant Protection Organization (EPPO))

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկատուների (դասակարգիչների) առկայությունը

2՝ տեղեկատուն (դասակարգիչը) չունի անալոգներ անդամ պետություններում

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

4՝ համակարգման (դասակարգման) համակցված մեթոդ

18

Վարման մեթոդիկա

Տեղեկատուի արժեքներն ավելացնելը, փոփոխելը կամ հանելը կատարվում է օպերատորի կողմից։ Արժեքը հանելու դեպքում տեղեկատուի գրառումը նշվում է որպես անվավեր՝ հանելու օրվանից, ինչպես նաև նշվում են տեղեկություններ Հանձնաժողովի՝ տեղեկատուի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի վերաբերյալ։ Տեղեկատուի ծածկագրերը եզակի են, տեղեկատուի ծածկագրերի կրկնակի օգտագործում, այդ թվում՝ չգործող՝ չի թույլատրվում

19

Կառուցվածքը

տեղեկատուի կառուցվածքի (տեղեկատուի տողերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) վերաբերյալ տեղեկատվությունը նշվում է սույն տեղեկատուի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

դասակարգչից տեղեկությունները դասվում են բաց հասանելիությամբ տեղեկատվությանը

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

միասնական ցանկում փոփոխությունների կատարմանը զուգընթաց

22

Փոփոխությունները

-

23

Հղում՝ տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնած տեղեկություններին

տեղեկատուից (դասակարգչի

ց) մանրամասնեցված տեղեկությունները նշվում են սույն տեղեկատուի I բաժնում

24

Տեղեկատուից (դասակարգչից) տեղեկություններ ներկայացնելու եղանակը

Հրապարակում Միության տեղեկատվական պորտալում։ Տեղեկատուից տեղեկությունները ներկայացվում են անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ

 

III. Տեղեկատուի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են սույն տեղեկատուի կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ որոշվում են տվյալ կառուցվածքի վավերապայմանների կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները:

2. Սույն տեղեկատուի կառուցվածքը բերված է աղյուսակի մեջ։

3. Աղյուսակում ձևավորվում են հետևյալ վանդակները՝

«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.

«վավերապայմանի նկարագրությունը»՝ վավերապայմանի իմաստը (սեմանտիկան) պարզաբանող և վավերապայմանի հնարավոր արժեքների տիրույթի սահմանափակումները սահմանող տեքստ.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրություն.

«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակություն (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և վավերապայմանի հնարավոր կրկնությունների քանակը):

4. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1)․

1..*` վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n)․

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի նկարագրությունը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Կարանտինային օբյեկտների տեղեկատուի բաժինը

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.1. Կարանտինային օբյեկտների տեղեկատուի բաժնի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման կարգային մեթոդի օգտագործմամբ

1

1.2. Կարանտինային օբյեկտների տեղեկատուի բաժնի անվանումը

պայմանանշանների տողը. Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է հայերեն տեքստի տեսքով

1

1.3. Կարանտինային օբյեկտների տեղեկատուի ենթաբաժինը

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.3.1. Կարանտինային օբյեկտների տեղեկատուի ենթաբաժնի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ [A-Z]

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական-կարգային մեթոդի օգտագործմամբ

1

1.3.2. Կարանտինային օբյեկտների տեղեկատուի ենթաբաժնի անվանումը

պայմանանշանների տողը. Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է հայերեն տեքստի տեսքով

1

1.3.3. Կարանտինային օբյեկտ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.3.3.1. Կարանտինային օբյեկտի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ [A-Z, 0-9] {6}|[A-Z,0-9]{5}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական-կարգային մեթոդի օգտագործմամբ

1

1.3.3.2. Կարանտինային օբյեկտի համարը՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկին համապատասխան

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{3}

ձևավորվում է Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկին համապատասխան

1

1.З.З.З. Կարանտինային օբյեկտի միջազգային գիտական անվանումը

պայմանանշանների տողը. Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է կենսաբանական անվանացանկին համապատասխան

1

1.3.3.4. Կարանտինային օբյեկտի անվանումը հայերենով

պայմանանշանների տողը. Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է հայերենով տեքստի տեսքով

1

1.3.3.5. Տեղեկություններ տեղեկատուի (դասակարգչի) գրառման վերաբերյալ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

պարունակում է տեղեկություններ գրառման գործողության սկզբի և ավարտի ամսաթվերի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ գրառման գործողության սկիզբն ու ավարտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ

1

*.1. Տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության սկզբի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության սկզբի ամսաթվին

1

*.2. Տեղեկություններ տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության սկիզբը կանոնակարգող ակտի վերաբերյալ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

*.2.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5}

ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

*.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը. Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50

ակտի գրանցման ժամանակ դրան տրվող թվային կամ տառաթվային նշագիրը

1

*.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան

համապատասխանում է ակտի ընդունման ամսաթվին

1

*.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան

համապատասխանում է ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

*.4. Տեղեկություններ տեղեկատուի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի վերաբերյալ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

*.4.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5}

ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

*.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը. Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50

ակտի գրանցման ժամանակ դրան տրվող թվային կամ տառաթվային նշագիրը

1

*.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան

համապատասխանում է ակտի ընդունման ամսաթվին

1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.11.2021, թիվ 166 02.01.2022, թիվ 62
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան