ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2021 թվականի |
թիվ 72 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 17-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և (կամ) կազմակերպությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի թիվ 72 որոշմամբ |
ԿԱՐԳ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և (կամ) կազմակերպությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության
1. Սույն կարգը կարգավորում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական իշխանության մարմինների և (կամ) կազմակերպությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) փոխգործակցության առանձին հարցերը:
2. Համաձայնագրի կատարման վերահսկողության իրականացման համար Հանձնաժողովն իրավունք ունի Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից և կազմակերպություններից պահանջելու Համաձայնագրի իրագործման մասին տեղեկատվությունը:
Անդամ պետությունների նշված մարմիններն ու կազմակերպությունները հարցումն ստանալու պահից 30 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովի հասցեին ուղարկում են հայցվող տեղեկատվությունը:
3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել Համաձայնագրի 8-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված անձին հետագծելիության ազգային համակարգ այն ապրանքների մասին տեղեկություններ մուտքագրելու վերաբերյալ իրազեկումը, որոնց նկատմամբ նրան է փոխանցվել տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը:
4. Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և (կամ) կազմակերպությունների փոխգործակցությունը տեղեկությունների փոխանակման դեպքում իրականացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.
ա) Համաձայնագրի 8-րդ հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկություններն էլեկտրոնային տեսքով ուղարկվում են յուրաքանչյուր ուղեկցող փաստաթղթի առնչությամբ առանձին էլեկտրոնային հաղորդագրության ձևով.
բ) Համաձայնագրի 8-րդ հոդվածով նախատեսված՝ անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկությունների փոխանակումն իրականացվում է ռուսերենով: Եթե Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված փաստաթղթերում հանդիպում է օտարերկրյա անձանց, ապրանքների, տրանսպորտային միջոցների, երկրների ծածկագրերի և այլնի գրառում՝ լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ, ապա ուղարկվող տեղեկություններում կարող են պարունակվել լատինական այբուբենի տառեր.
գ) ուղարկված տեղեկությունների փոփոխման դեպքում այն անդամ պետության լիազորված մարմինը, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները, փոփոխված տեղեկություններն ուղարկում է դրանք ստացող անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգեր:
Ուղարկված տեղեկությունների փոփոխությունն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով: Ուղարկված տեղեկությունները կարող են փոփոխվել ավելի վաղ ուղարկված տեղեկությունները ճշգրտելու եղանակով՝ առանց ավելի վաղ ուղարկված տեղեկությունների չեղարկման ճշգրտված տեղեկություններն ուղարկելու միջոցով, կամ ավելի վաղ ուղարկված տեղեկություններն ուղղելու եղանակով՝ ուղղված տեղեկություններն ուղարկելու և ավելի վաղ ուղարկվածները չեղարկելու միջոցով: Հնարավոր է նաև ավելի վաղ ուղարկված տեղեկությունների հետկանչը՝ առանց նոր տեղեկությունների ուղարկման դրանք չեղարկելու եղանակով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|