ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2021 թվականի |
թիվ 109 |
քաղ. Մոսկվա |
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 83 և 2021 թվականի հունիսի 1-ի թիվ 40 որոշումներով Բելառուսի Հանրապետության տարածքում սահմանված՝ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու վերաբերյալ՝ Բելառուսի Հանրապետության 2021 թվականի օգոստոսի 9-ին ստացված դիմումի առնչությամբ և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 82-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Համաձայնեցնել Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 2021 թվականի հունիսի 1-ի թիվ 40 որոշմամբ սահմանված՝ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը Բելառուսի Հանրապետությունում 116 օրով՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Համաձայնեցնել Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 2021 թվականի հունիսի 29-ի թիվ 48 որոշմամբ սահմանված՝ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը Բելառուսի Հանրապետությունում 99 օրով՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2021 թվականի սեպտեմբերի 7-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|