ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 143 |
քաղ. Մոսկվա |
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԵՆԹԱՊԱՅՄԱՆԱԳՐՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016թ. մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման մասով ակտերի և միջոցառումների մշակման ծրագրի 2-րդ կետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ արդյունաբերական կոոպերացիայի և ենթապայմանագրման եվրասիական ցանցի ստեղծման հայեցակարգը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
О. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 143 որոշմամբ |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
արդյունաբերական կոոպերացիայի և ենթապայմանագրման եվրասիական ցանցի ստեղծման
I. Ընդհանուր դրույթներ
Սույն Հայեցակարգը մշակված է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցությանհիմնական ուղղությունների 4.1.1. ենթակետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման մասով ակտերի և միջոցառումների մշակման ծրագրի 2-րդ կետն իրագործելու նպատակով:
Սույն Հայեցակարգն ուղղված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) արդյունաբերական արտադրանք արտադրողների արդյունաբերական կոոպերացիայի առավել արդյունավետ ձևերի կազմակերպմանը, որոնք թույլ կտան հասնել արտադրության արդյունավետության բարձրացմանը, ապահովել արդյունաբերական արտադրանքի մրցունակությունը, ձևավորել սպասարկման արտադրական միջավայրը, դնել արդյունաբերության թվայնացման հիմքերը, և այն սահմանում է արդյունաբերական կոոպերացիայի և ենթապայմանագրման եվրասիական ցանցի (այսուհետ՝ ենթապայմանագրման եվրասիական ցանց) ձևավորման և ֆինանսավորման նպատակները, խնդիրները, կարգը:
Սույն Հայեցակարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«աութսորսինգ»՝ աշխատանքների կամ ծառայությունների փոխանցումը մի իրավաբանական անձից (պայմանագրորդից) մեկ այլ իրավաբանական անձի (ենթապայմանագրորդի) և պայմանագրի հիման վրա այդ մյուս իրավաբանական անձի (ենթապայմանագրորդի) կողմից դրանց կատարումն ստանձնելը,
«ենթապայմանագրերի բորսա»՝ պայմանագրորդների և ենթապայմանագրորդների միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունն ապահովող՝ ինստիտուցիոնալ կերպով ձևավորված միջոցառում,
«ենթապայմանագրման եվրասիական ցանց»՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, անդամ պետությունների լիազորված մարմինները, ենթապայմանագրման կենտրոնները, պայմանագրորդներին, ենթապայմանագրորդներին միավորող ցանցային կառույց,
«արտադրանքի դասակարգման միասնական համակարգ»՝ Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի կազմում ներառվող կանոններ և դասակարգիչներ (ստանդարտներ), որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ մշակվում և կիրառվում են անդամ պետությունների կողմից՝ ենթապայմանագրման եվրասիական ցանցի ձևավորման և գործունեության ապահովման նպատակով,
«արդյունաբերական ձեռնարկությունների (պայմանագրորդների և ենթապայմանագրորդների) միասնական ռեեստր»՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրս, որը տեղեկություններ է պարունակում անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների (պայմանագրորդների և ենթապայմանագրորդների), հարակից աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ, որոնք առաջարկվում են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով ձևավորվող և անդամ պետությունների լիազորված մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական փոխգործակցության հիման վրա ստեղծվող աութսորսինգի շրջանակներում,
«պայմանագրորդ»՝ ենթապայմանագրորդի կողմից աշխատանքների կատարմամբ և ծառայությունների մատուցմամբ հետաքրքրված իրավաբանական անձ,
«արդյունաբերական ձեռնարկությունների (պայմանագրորդների և ենթապայմանագրորդների) միասնական ռեեստրի ազգային մասեր (տվյալների բազաներ)»՝ արդյունաբերական ձեռնարկությունների (պայմանագրորդների և ենթապայմանագրորդների), աութսորսինգի շրջանակներում առաջարկվող աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող՝ անդամ պետությունների տվյալների ազգային բազաներ,
«Ենթապայմանագրում»՝ արտադրական (արդյունաբերական) աութսորսինգի ձևերից մեկը, որը կիրառվում է արդյունաբերական ձեռնարկությունների կողմից արտադրական գործունեության օպտիմալացման նպատակով,
«ենթապայմանագրման պատմություն»՝ պայմանագրորդների և ենթապայմանագրորդների համաձայնությամբ ձևավորվող տեղեկատվություն՝ աութսորսինգի և ենթապայմանագրման՝ կնքված և կատարված պայմանագրերի մասին,
«ենթապայմանագրորդ»՝ պայմանագրորդի պատվերով աշխատանքների կատարմամբ և ծառայությունների մատուցմամբ հետաքրքրված իրավաբանական անձ,
«անդամ պետության լիազորված մարմին»՝ անդամ պետության կողմից ենթապայմանագրման կենտրոններ ստեղծելու և այդ անդամ պետությունում դրանց գործունեությունը համակարգելու համար լիազորված պետական իշխանության մարմին կամ կազմակերպություն,
«ենթապայմանագրման կենտրոն»՝ անդամ պետություններում պայմանագրորդների և ենթապայմանագրորդների փոխգործակցության գործընթացի խորհրդատվական և կազմակերպական ուղեկցումն իրականացնող՝ ենթապայմանագրման եվրասիական ցանցի ազգային կառուցվածքային ստորաբաժանում:
II. Ենթապայմանագրման եվրասիական ցանցի նպատակներն ու խնդիրները
Ենթապայմանագրման եվրասիական ցանց ստեղծելու նպատակն է արդյունաբերական զարգացման արագացման և կայունության ապահովման, անդամ պետությունների արդյունաբերության մրցունակության և նորարարական ակտիվության բարձրացման նպատակով անդամ պետությունների արդյունավետ և փոխշահավետ փոխգործակցության ներուժի իրագործումը:
Ենթապայմանագրման եվրասիական ցանցի հիմնական խնդիրներն են՝
արտադրության գործընթացների օպտիմալացումը և արդյունաբերական ձեռնարկությունների, անդամ պետությունների արդյունաբերության ճյուղերի մրցունակության էական բարձրացումը, ինչպես նաև միջճյուղային համագործակցության խորացումը,
թերբեռնված արտադրական հզորությունների պահպանման ոչ արտադրական ծախսերի վերացումը և տեխնիկական վերազինման, թողարկվող արդյունաբերական արտադրանքի մոդելային շարքի թարմացման վրա ջանքերի կենտրոնացումը,
արտադրության գործընթացների օպտիմալացման արդյունքում ազատված կազմակերպական, ֆինանսական և կադրային ռեսուրսների օգտագործումը՝ տեխնոլոգիական արդիականացում անցկացնելու և նոր արտադրությունները զարգացնելու համար,
ձեռնարկությունների ծախսերի օպտիմալացումը՝ թողարկվող արդյունաբերական արտադրանքի սերվիսային սպասարկման աութսորսինգի հաշվին,
անդամ պետությունների արդյունաբերական կոոպերացիայի և ենթապայմանագրման համար հասանելի տեղեկատվական ռեսուրսի ստեղծումը,
արդյունաբերական կոոպերացիայի ընդլայնումը՝ ենթապայմանագրման եվրասիական ցանցի գործունեության շրջանակներում արտադրական գործընթացում անդամ պետությունների առավել մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ ընդգրկելու միջոցով,
միջպետական համագործակցային կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը և համաշխարհային տնտեսական համակարգում անդամ պետությունների փոքր և միջին արդյունաբերական ձեռնարկությունների ինտեգրումը,
ենթապայմանագրման ազգային ցանցերի ներուժերի միավորումը՝ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների հետ փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների միջպետական ինտեգրման համատեղ նախագծերի իրագործման համար:
III. Ենթապայմանագրման եվրասիական ցանցի ձևավորման կարգը
Ենթապայմանագրման եվրասիական ցանցի մասնակիցներն են՝
անդամ պետությունների լիազորված մարմինները,
ենթապայմանագրման կենտրոնները,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով),
պայմանագրորդները և ենթապայմանագրորդները:
Ենթապայմանագրման եվրասիական ցանցի ձևավորման շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական կոոպերացիայի և ենթապայմանագրման զարգացման նպատակով՝ Հանձնաժողովը ձևավորում և վարում է արդյունաբերական ձեռնարկությունների (պայմանագրորդների և ենթապայմանագրորդների) միասնական ռեեստր (այսուհետ՝ միասնական ռեեստր):
Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումն իրականացվում են միասնական ռեեստրի ազգային մասերից վերցված այն տեղեկությունների հիման վրա, որոնք անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով են ներկայացվում էլեկտրոնային տեսքով:
Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումը ներառում են՝
անդամ պետությունների լիազորված մարմիններից անդամ պետությունների միասնական ռեեստրի ազգային մասում ընդգրկված արդյունաբերական ձեռնարկությունների (պայմանագրորդների և ենթապայմանագրորդների), աութսորսինգի շրջանակներում առաջարկվող հարակից աշխատանքների ու ծառայությունների մասին արդիական տեղեկությունների ստացումը Հանձնաժողովի կողմից,
Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացրած տեղեկությունների ներառումը միասնական ռեեստրում,
Հանձնաժողովի կողմից միասնական ռեեստրում առկա տեղեկությունների հրապարակումը Միության տեղեկատվական պորտալում,
անդամ պետությունների լիազորված մարմիններն ապահովում են միասնական ռեեստրում ներառելու (թարմացնելու) նպատակով ներկայացվող տեղեկությունների արժանահավատությունը։
Ենթապայմանագրման եվրասիական ցանցի ստեղծման փուլում Հանձնաժողովն ապահովում է.
միասնական ռեեստրի, արտադրանքի դասակարգման միասնական համակարգի, ինչպես նաև ենթապայմանագրման պատմության ձևավորման և վարման կարգը սահմանող ակտերի ընդունումը,
Ենթապայմանագրման եվրասիական ցանցի գործունեության կատարողականության և արդյունավետության ցուցիչների ու ցուցանիշների մշակումը:
Ենթապայմանագրման եվրասիական ցանցի գործունեության նպատակով Հանձնաժողովը.
ապահովում է անդամ պետությունների լիազորված մարմինների հասանելիությունը միասնական ռեեստրին,
օժանդակություն է ցուցաբերում ենթապայմանագրման եվրասիական ցանցի համակարգում անդամ պետությունների առավել մեծ թվով արդյունաբերական ձեռնարկությունների ներգրավման հարցում,
պայմաններ է ստեղծում ենթապայմանագրման եվրասիական ցանցի հետագա զարգացման համար,
ապահովում է տեխնոլոգիական փաստաթղթերի մշակման և փոխանցման միասնական թվային ստանդարտների մշակումը ենթապայմանագրման եվրասիական ցանցում,
Միության անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ սահմանում է ենթապայմանագրման կենտրոնների փոխգործակցության կանոնակարգը, ընթացակարգերը և միասնական ռեեստրի ազգային մասերի (տվյալների բազաների) վարմանը ներկայացվող տիպային պահանջները,
ապահովում է անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցությունը և գործունեության համակարգումը, դրանց վարչական և մեթոդական աջակցությունը:
Անդամ պետությունները սահմանում են ենթապայմանագրման կենտրոնների ստեղծման և գործունեության համակարգման համար պատասխանատու լիազորված մարմիններին, որոնք ապահովում են.
միասնական ռեեստրի ազգային մասերի (տվյալների բազաների) ձևավորումն ու վարումը,
անդամ պետությունների լիազորված մարմինների և Հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցությունը միասնական ռեեստրի ձևավորման և վարման ընդհանուր գործընթացի շրջանակներում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ,
Ենթապայմանագրման կենտրոնների ստեղծումը և ազգային մակարդակով դրանց աշխատանքների համակարգումը,
ենթապայմանագրերի բորսաների գործունեության ազգային մակարդակով պլանավորումն ու համակարգումը և այլ միջոցառումների անցկացումը,
Հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա մշակվող մեթոդական նյութերի պատրաստումը՝ հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրության առանձնահատկությունները,
պայմանագրորդների և ենթապայմանագրորդների գրանցումը միասնական ռեեստրի ազգային մասում (տվյալների բազայում),
ենթապայմանագրման կենտրոնների հասանելիությունը միասնական ռեեստրում պարունակվող տեղեկություններին՝ աութսորսինգի հարցերի մասին տեղեկատվությունը փոխանակելու նպատակով,
ենթապայմանագրման կենտրոններին տրամադրվող կազմակերպամեթոդական աջակցությունը,
անդամ պետություններում արդյունաբերական արտադրանքի արտադրությանը ներկայացվող պահանջները կանոնակարգող նորմերի, ստանդարտների, կանոնակարգերի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի միասնականացման վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը (անհրաժեշտության դեպքում):
Ենթապայմանագրման կենտրոնները մասնակցում են միասնական ռեեստրի ազգային մասի (տվյալների բազայի) ձևավորմանը և արդյունաբերական ձեռնարկություններին են տրամադրում հետևյալ ծառայությունները.
արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում գործընկերների որոնում, պատվերների ներգրավում և տեղադրում ենթապայմանագրման եվրասիական ցանցում, արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում գործընկերների որոնում և նախաորակավորման ընտրություն,
մարքեթինգային հետազոտությունների անցկացում,
արտադրական հզորությունների և անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական հնարավորությունների, արտադրամասերի մասին տեղեկատվության հավաքում, վերլուծություն, պահպանում և տարածում,
աութսորսինգի, փոքր և միջին արդյունաբերական ձեռնարկություններին տրամադրվող պետական աջակցության ձևերի և մեխանիզմների հարցերի մասին խորհրդատվության տրամադրում պայմանագրորդներին և ենթապայմանագրորդներին,
փոխգործակցություն ձեռնարկատերերի ազգային միավորումների և անդամ պետությունների առևտրաարդյունաբերական պալատների հետ,
արդյունաբերական կոոպերացիայիև ենթապայմանագրման տիպային սխեմաների մշակում՝ ներառյալ պայմանագրերի օրինակելի ձևերը, արտադրանքի մատակարարման (աշխատանքների, ծառայությունների) կազմակերպման սխեմաները, վճարման օպտիմալ տարբերակները և այլն:
Ենթապայմանագրման եվրասիական ցանցի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով անդամ պետությունների և Հանձնաժողովի որոշմամբ սույն Հայեցակարգի II բաժնում նշված խնդիրների իրականացման մեխանիզմներում կարող են կատարվել ճշգրտումներ:
IV. Ենթապայմանագրման եվրասիական ցանցի մասնակիցների տեղեկատվական փոխգործակցությունը
Ենթապայմանագրման եվրասիական ցանցում ենթապայմանագրման կենտրոնների տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ:
Միասնական ռեեստրի օգտագործումը նպաստում է աութսորսինգ իրականացնելու նպատակով գործընկերների որոնմանը:
Միասնական ռեեստրում պարունակվում են պայմանագրորդների և ենթապայմանագրորդների, ինչպես նաև աութսորսինգի շրջանակներում առաջարկվող հարակից աշխատանքների և ծառայությունների մասին հետևյալ տեղեկությունները.
գրանցում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան,
արտադրական ներուժ,
աութսորսինգի մասով պատվերին ներկայացվող մանրամասնեցված (տեխնիկական և տեխնոլոգիական) պահանջներ:
Աութսորսինգի իրագործման նպատակով գործընկերների որոնումն իրականացվում է արտադրանքի դասակարգման միասնական համակարգին համապատասխան:
Միասնական ռեեստրը տեղադրվում է Միության տեղեկատվական պորտալում:
V. Ենթապայմանագրման եվրասիական ցանցի ֆինանսավորման կարգը
Միասնական ռեեստրի ստեղծման, զարգացման և գործունեության ապահովման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, զարգացման և գործունեության ապահովման աշխատանքները ֆինանսավորելու համար:
Միասնական ռեեստրի ազգային մասերի (տվյալների բազաների) ստեղծման, զարգացման և գործունեության ապահովման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեների այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են անդամ պետությունների լիազորված մարմինների գործունեության ապահովման համար, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին:
Ենթապայմանագրման կենտրոնների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեների այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են անդամ պետությունների լիազորված մարմինների գործունեության ապահովման համար, և փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտներին աջակցելու համար նախատեսված բոլոր մակարդակների բյուջեների միջոցների, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին:
VI. Ենթապայմանագրման եվրասիական ցանցի գործունեության կարգավորումը
Հանձնաժողովը՝ որպես անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցությունն ու գործունեության համակարգումն ապահովող՝ ենթապայմանագրման եվրասիական ցանցը համակարգող մարմին, իրականացնում է.
ենթապայմանագրման կենտրոնների գործունեության դիտանցում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգնությամբ. այդ դիտանցման արդյունքների հիման վրա Հանձնաժողովն անցկացնում է կենտրոնների աշխատանքի արդյունավետության գնահատում,
ենթապայմանագրման կենտրոնների գործունեության ապահովման լավագույն փորձի ընդհանրացում և տարածում,
արդյունաբերական կոոպերացիայի և ենթապայմանագրման արդիական թեմաներով կլոր սեղանների, խորհրդակցությունների, տեսաժողովների կազմակերպում,
արդյունաբերական կոոպերացիայիմիջազգային ցանցերի հետ ինտեգրման մեխանիզմների մշակում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|