Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 98-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2022
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
16.06.2022
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
21.06.2022
Дата вступления в силу
04.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 հունիսի 2022 թվականի

թիվ 98-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Նպատակ ունենալով բարձրացնել սպառողների իրազեկվածությունը, մասնավորապես` ապահովել երրորդ անձանց միջոցով մատուցվող ֆինանսական ծառայությունների մասին բավարար տեղեկացվածություն, ինչպես նաև ապահովագրության պայմանագրերում երկրաշարժի ռիսկի ապահովագրման վերաբերյալ տեղեկատվության բացահայտում,

 հիմք ընդունելով «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 6-րդ մասը, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը, 7-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 2-րդ մասի 7-րդ կետը և 8-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 9.1-րդ հոդվածը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 81-րդ հոդվածի 3.1-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 5. Սույն կանոնակարգի 8-9-րդ, 11-րդ, 16-րդ և 26-րդ կետերը վերաբերվում են նաև սույն կանոնակարգով սահմանված ապահովագրական միջնորդներին։»:

2) Կանոնակարգի 6.1-րդ կետից հանել «24-րդ» բառը։

3) Կանոնակարգի 7-րդ կետի 22-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ, 24-րդ և 25-րդ ենթակետերը.

«23) Համակցված ծառայություն՝ այն ծառայությունն է, որն առաջարկվում է հիմնական ֆինանսական ծառայության հետ միասին՝ մեկ փաթեթով։ Համակցված ծառայությունները հիմնական ծառայություններից առանձին մատուցման դեպքում ունենում են այլ պայմաններ։

24) Оժանդակ ծառայություն՝ այն ծառայությունն է, որն առաջարկվում է հիմնական ֆինանսական ծառայության հետ միաժամանակ, որպես առանձին ծառայություն:

25) Հիմնական ֆինանսական ծառայություն՝ այն ծառայությունն է, որն առաջնային առաջարկվել է սպառողին կամ որը ստանալու համար սպառողը դիմել է ֆինանսական կազմակերպություն։»:

4) Կանոնակարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16.Եթե ֆինանսական կազմակերպությունը հիմնական ծառայության մատուցմանը միաժամանակ առաջարկում է որևէ համակցված կամ օժանդակ, կամ բոնուսային (խրախուսական) ծառայություն, ապա համակցված, կամ օժանդակ, կամ բոնուսային ծառայության մասին հաղորդակցման ժամանակ ֆինանսական կազմակերպությունը պահպանում է սույն կանոնակարգի 9-րդ, իսկ համապատասխան կրեդիտի կամ ապահովագրական ծառայության դեպքում` նաև 10-րդ, 11-րդ կամ 12-րդ կետերով սահմանված հաղորդակցման կանոնները, ինչպես նաև սպառողին տեղեկացնում է օժանդակ կամ բոնուսային ծառայությունից հրաժարվելու իրավունքի մասին:»։

5) Կանոնակարգի 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ կետ.

«17.1 Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը իր ծառայությունները մատուցում է իր գործունեության վայրից դուրս՝ երրորդ անձանց միջոցով (այդ թվում՝ սույն կանոնակարգով սահմանված ապահովագրական միջնորդության շրջանակներում), ֆինանսական կազմակերպությունը ապահովում է երրորդ անձի միջոցով սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան տվյալ ծառայության վերաբերյալ տեղեկատվության բացահայտումը և տրամադրումը սպառողին։ Ընդ որում, երրորդ անձը ֆինանսական կազմակերպության կողմից ստացված տեղեկատվությունը բացահայտում և տրամադրում է սպառողին»։

6) Կանոնակարգի 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.

«9) եթե ապահովագրության պայմանագրով նախատեսված է նաև երկրաշարժի ռիսկից ապահովագրություն, ապա աչքի ընկնող և առանձնացված ձևով՝ այլ տառատեսակով, այլ տառաչափով կամ այլ ձևով ներկայացվում է այդ մասին՝ նշելով երկրաշարժի ռիսկի ապահովագրության գծով կիրառվող ապահովագրավճարը, ապահովագրական գումարը և չհատուցվող գումարի չափը:»:

7) Կանոնակարգի 24-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

8) Կանոնակարգի 26-րդ կետում «նշվում են» բառերից հետո լրացնել «մեկ կամ» բառերը։

9) Կանոնակարգի 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-րդ կետ.

«26.1 Այն դեպքում, երբ ապահովագրության պայմանագրով ֆինանսական կազմակերպությունն է հանդիսանում ապահովադիր, ապա ապահովագրական ընկերությունը 26-րդ կետում նշված վկայագրերի տրամադրումը ապահովում է ապահովադիր հանդիսացող ֆինանսական կազմակերպության միջոցով։ Ընդ որում, տվյալ ֆինանսական կազմակերպությունն է ապահովում ապահովագրական ընկերության կողմից տրամադրված վկայագրերի հասանելիությունը սպառողներին։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. հունիսի 21

 Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական: