ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 395-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 59,727,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կրթական միջավայրի բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «ԴՄՀ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2022 թվականի ապրիլի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 59,727,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
08.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 395-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է մասնակի վերանորոգել ՀՀ Սյունիքի մարզի 5 դպրոցներ, որի արդյունքում կստեղծվեն բարելավված սանիտարահիգիենիկ պայմաններ և բարելավված կրթական միջավայր կրթօջախների 1967 աշակերտների ուսուցումը կազմակերպելու համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ՄԱԿ-Ի Մանկական Հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Հայաստանյան ներկայացուցչություն (ՀՀ, 0010, ք․ Երևան, Պետրոս Ադամյան փող., 14 շենք) |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, (ք. Երևան 0010, Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ ՀՀ, Սյունիքի մարզ քաղաք Կապան, Լեռնագործների 16 քաղաք Կապան, Մ. Հարությունյան 5ա քաղաք Գորիս, Սյունիքի 183 գյուղ Բռնակոթ գյուղ Որոտան Բնագավառը՝ կրթություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
59,727,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնք, Գորիս համայնք, Գորիս համայնքի Որոտան բնակավայր, Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայր |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի մայիսի 7-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Բռնակոթի միջնակարգ դպրոցի 4 սանհանգույցները, Կապանի N 1 հիմնական դպրոցի 4 սանհանգույցները, Որոտանի միջնակարգ դպրոցի 1 սանհանգույցը և խոհանոցը, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4 սանհանգույցները, Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 4 սանհանգույցները։
Բյուջե՝ 59,727,000 դրամ Ժամկետ՝ 2022 թվականի մայիսի 7-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 30-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 59,727,000 դրամի չափով՝ Սյունիքի մարզի 5 դպրոցներում իրականացվելիք շինարարական աշխատանքների համար։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սույն ծրագրի իրականացման շրջանակներում Հայ օգնության ֆոնդը համագործակցելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սյունիքի մարզպետարանի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
08.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|