Գլխավոր տեղեկություն
Номер
N 395-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
08.06.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.06.2022
Дата вступления в силу
09.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 395-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 59,727,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կրթական միջավայրի բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «ԴՄՀ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2022 թվականի ապրիլի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 59,727,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

 N 395-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է մասնակի վերանորոգել ՀՀ Սյունիքի մարզի 5 դպրոցներ, որի արդյունքում կստեղծվեն բարելավված սանիտարահիգիենիկ պայմաններ և բարելավված կրթական միջավայր կրթօջախների 1967 աշակերտների ուսուցումը

կազմակերպելու համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

ՄԱԿ-Ի Մանկական Հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Հայաստանյան ներկայացուցչություն

(ՀՀ, 0010, ք․ Երևան, Պետրոս Ադամյան փող., 14 շենք)

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, (ք. Երևան 0010, Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ ՀՀ, Սյունիքի մարզ

քաղաք Կապան, Լեռնագործների 16

քաղաք Կապան, Մ. Հարությունյան 5ա

քաղաք Գորիս, Սյունիքի 183

գյուղ Բռնակոթ

գյուղ Որոտան

Բնագավառը՝ կրթություն

6.

Ծրագրի բյուջեն

59,727,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնք, Գորիս համայնք, Գորիս համայնքի Որոտան բնակավայր, Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայր

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի մայիսի 7-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Բռնակոթի միջնակարգ դպրոցի 4 սանհանգույցները, Կապանի N 1 հիմնական դպրոցի 4 սանհանգույցները, Որոտանի միջնակարգ դպրոցի 1 սանհանգույցը և խոհանոցը, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4 սանհանգույցները, Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 4 սանհանգույցները։

 

Բյուջե՝ 59,727,000 դրամ

Ժամկետ՝ 2022 թվականի մայիսի 7-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 30-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 59,727,000 դրամի չափով՝ Սյունիքի մարզի 5 դպրոցներում իրականացվելիք շինարարական աշխատանքների համար։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում Հայ օգնության ֆոնդը համագործակցելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սյունիքի մարզպետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

 

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ