Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 118
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
19.12.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
19.12.2019
Дата вступления в силу
02.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 118

քաղ.  Սանկտ-Պետերբուրգ

        

«ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 033/2013) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

              

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 033/2013) թիվ 5 հավելվածում «***» նշանով տողատակի ծանոթագրության երկրորդ պարբերությունում «2019 թվականի դեկտեմբերի 31-ից» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1-ից» բառերով։

2. Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը Ղազախստանի Հանրապետությունում չի թույլատրվում մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակի (ՄԱՖԱՄՔ) և սոմատիկ բջիջների մասով ՄՄ ՏԿ 033/2013-ի պահանջներին չհամապատասխանող հում կաթի, յուղազերծված հում կաթի և հում սերուցքի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշում և ՄՄ ՏԿ 033/2013-ի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ձևակերպում։

Սույն կետի առաջին պարբերությունում նշված հումքից արտադրված պատրաստի կաթնամթերքը ենթակա է լրացուցիչ մակնշման՝ «Ղազախստանի Հանրապետությունում իրացման համար»։

3. Ղազախստանի Հանրապետության կառավարությանը՝

սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել շրջանառության մեջ դրվող արտադրանքի պետական հսկողության (վերահսկողության) անցկացումը լիազորված մարմինների կողմից՝ Ղազախստանի Հանրապետության կողմից սահմանված կարգով.

մինչև 2025 թվականի հունվարի 1-ն ապահովել այն համալիր միջոցառումների անցկացումը, որոնցով նախատեսվում է Ղազախստանի Հանրապետության կաթնարտադրության ճյուղի ձեռնարկությունների բացարձակ անցումը ՄՄ ՏԿ 033/2013-ի պահանջներին համապատասխանող հում կաթը, յուղազերծված հում կաթը և հում սերուցքը շրջանառության մեջ դնելուն։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

         

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

    

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան