Գլխավոր տեղեկություն
Номер
N 385-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.06.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.06.2022
Дата вступления в силу
08.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 385-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 34,168,480 դրամ ընդհանուր արժողությամբ «Կահույքի տրամադրում Հայաստանի Հանրապետության համայնքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2022 թվականի մարտի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 34,168,480 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաս- տանյան մասնաճյուղին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

07.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

 N 385-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալական աջակցության նպատակով կահույքի տրամադրում Հայաստանի Հանրապետության համայնքներին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպություն (6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես)

4.

Ծրագրի կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, (ք.Երևան,Վ. Համբարձումյան 2շ, 37 բն, ՀՎՀՀ՝ 00130776)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արարատի մարզ՝ Մասիս խոշորացված համայնքի Խաչփար և Մասիս բնակավայրերը, Լոռու մարզ՝ Լեռնապատ, Լորուտ, Վանաձոր, Արմավիր մարզ՝ Նոր Արտագերս, Կոտայքի մարզ՝ Չարենցավան, Տավուշի մարզ՝ Դեբեդավան բնակավայրեր, Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ բնագավառը սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

34,168,480 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

ՀՀ Արարատի մարզ՝ Մասիս խոշորացված համայնքի Խաչփարի, Մասիսի թիվ 1, Լոռու մարզ՝ Լեռնապատի, Լորուտի, Վանաձորի թիվ 24, Արմավիր մարզ՝ Նոր Արտագերսի, Կոտայքի մարզ՝ Չարենցավանի «Զանգակ», Տավուշի մարզ՝ Դեբեդավանի մանկապարտեզներ, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Պատանեկության ստեղծագործական կենտրոն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

28.05.2022 թ – 30.08.2022 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1 փուլ - 28.05.2022 թ. - 30.06.2022 թ կահույքի պատվիրում և պատրաստում, 20,000,000 դրամ

2 փուլ - 01.07.2022 թ. - 30.08.2022թ. կահույքի տեղադրում, 14,168,480 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Կահույքի մատակարարում՝ 34.168.480 դրամ`

1.Մանկական երկհարկանի մահճակալ-314 հատ-18,953,000 դրամ

2.Ներքնակ-557 հատ-2,729,300 դրամ

3.Խաղային կենտրոն-49 հատ-1,308,300 դրամ

4. Պահարան-211 հատ-3,388,000 դրամ

5.Ճաշասեղան–102 հատ-1,407,600 դրամ

6.Մանկական աթոռակ-380 հատ-3,249,000 դրամ

7.Նստարան-28 հատ-285,600 դրամ

8. Աշխատասեղան (մանկապարտեզի դաստիարակների համար) 16-հատ- 632,000 դրամ

9.Աթոռ–31 հատ –682,000 դրամ

10. Բուֆետ- 12 հատ- 967,680 դրամ

11. Գրատախտակ – 16 հատ- 296,000 դրամ

12․ Բեռնափոխադրումը՝ 270,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

 

07.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ