Գլխավոր տեղեկություն
Номер
N 42-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.07.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 01.07.2022
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
30.06.2022
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
30.06.2022
Дата вступления в силу
02.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունիսի 2022 թ.
ք. Երևան

N 42-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 45-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 22-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում մեկից ավելի տեխնիկական սարքավորումներ օգտագործելու, տեխնիկական սարքավորումների աշխատանքն ստուգելու, տեխնիկական սարքավորումները գործարկելու և տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 45-Ն որոշման

1) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ, 71-րդ հոդվածի 9-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ, 71-րդ հոդվածի 9-րդ մասով» բառերով,

2) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում, հավելվածի 7-րդ կետի երկրորդ պարբերությունում, 9-րդ, 10-րդ, 12-րդ կետերում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով,

3) հավելվածի 4-րդ կետին հաջորդող 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երրորդ պարբերությամբ. «Քվեարկության նախորդ օրը մասնագետը պետք է անցկացնի տպիչի ստուգում, որի արդյունքում պետք է տպվի կտրոն: Կտրոնը պարունակում է տեղեկություն տպիչի ստուգումը բարեհաջող ավարտվելու, տեղամասի համարի, ստուգման ամսաթվի և ժամի վերաբերյալ: Տպիչի ստուգման արդյունքում տպված կտրոնը մասնագետը պետք է հեռացնի քվեարկության օրը՝ մինչև գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքի տպելը:»։

4) հավելվածի 7-րդ կետի երկրորդ պարբերությունում «տեխնիկական սարքավորումների կազմակերպված սպասարկումն իրականացնող մասնագետների խմբին (այսուհետ՝ մասնագետների խումբ)» բառերը փոխարինել «տեխնիկական սարքավորումների կազմակերպված սպասարկումն իրականացնող մասնագետներին (այսուհետ՝ աջակցման կենտրոնի մասնագետ)» բառերով,

5) հավելվածի 7-րդ կետին հաջորդող 5-րդ կետը համարակալել որպես 7.1 կետ,

6) հավելվածի 8-րդ կետի երկրորդ պարբերությունում և 12-րդ կետում «մասնագետների խմբին» բառերը փոխարինել «աջակցման կենտրոնի մասնագետներին» բառերով,

7) հավելվածի 13-րդ կետում «Մասնագետների խմբի անդամը» բառերը փոխարինել «Աջակցման կենտրոնի մասնագետը» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան