ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» հունվարի 2022 թվականի N 3-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1.Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 78-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման առաջին կետի՝
ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «488,410.0» թիվը փոխարինել «696,138.6» թվով, «բ» պարբերությունում «1,379,371.0» թիվը փոխարինել «1,509,664.5» թվով, «գ» պարբերությունում «890,961.0» թիվը փոխարինել «813,525.9» թվով.
բ. 2-րդ ենթակետում «հավելվածի հատված 1-ի» բառերը փոխարինել «N 1 հավելվածի:» բառերով,
գ. 3-րդ ենթակետում «հավելվածի հատված 2-ի» բառերը փոխարինել «N 2 հավելվածի:» բառերով,
դ. 4-րդ ենթակետում «հավելվածի հատված 3-ի» բառերը փոխարինել «N 3 հավելվածի:» բառերով,
ե. 5-րդ ենթակետում «հավելվածի հատված 4-ի» բառերը փոխարինել «N 4 հավելվածի:» բառերով,
զ. 6-րդ ենթակետում «հավելվածի հատված 5-ի» բառերը փոխարինել «N 5 հավելվածի:» բառերով,
է. 7-րդ ենթակետում «հավելվածի հատված 6-ի» բառերը փոխարինել «N 6 հավելվածի:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
կողմ (9)
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
2022 թ. հունվարի 12 գ. Ջրվեժ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|