Գլխավոր տեղեկություն
Номер
N 94-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.06.2022-04.01.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.01.2022
Принят
Տաշիր համայնքի ավագանի
Дата принятия
29.12.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
29.12.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 94-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 83-րդ, 85-րդ, 86-րդ, 89-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով՝

 

Տաշիր համայնքի ավագանին որոշում է

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2022 թվականի բյուջեն՝

1) եկամուտների գծով՝ 598550,0 հազար դրամ,

2) ծախսերի գծով՝ 728550,0 դրամ,

3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 130000,0 հազար դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն N 1-ի հավելվածի:

3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն N 2-ի հավելվածի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3-ի հավելվածի:

5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4-ի հավելվածի:

6.Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն N 5-ի հավելվածի:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6-ի հավելվածի:

8.Սահմանել, որ`

1) Ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով մուտքերի համամասնությունները.

2) Ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումների չափաքանակը համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի բյուջեի կատարման ընթացքում սահմանել 20% չափով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից

 

Կողմ-9

 

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Վ. ԲԵԶՈՅԱՆ
Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ս. ՄԱՐԴՈՅԱՆ
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Ն. ՎԵԼԻՑՅԱՆ
Ք. ՏՈՄԵՐՅԱՆ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

2021 դեկտեմբերի 29

ք. Տաշիր

 

Հավելվածներ 1-6

(հավելվածները խմբ. 31.01.22 N 6-Ն, 26.05.22 N 34-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2022, N 41-Ն 04.01.2023, N 94-Ն
26.05.2022, N 34-Ն 02.06.2022, N 94-Ն
31.01.2022, N 6-Ն 09.02.2022, N 94-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան