Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.05.2022
Принят
Ջերմուկ համայնքի ավագանի
Дата принятия
21.04.2022
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
21.04.2022
Дата вступления в силу
16.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2022 թվականի N 41-Ն

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 34-րդ հոդվածով՝ ավագանին որոշում է`

1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի «2022 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 6-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ հանել 1-ին կետի 4-րդ պարբերությունը։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:


Ավագանու անդամներ՝    

 

ազգանուն, անուն, հայրանուն կողմ դեմ ձեռնպահ
Արսենյան Վահագն Աշոտի      
Սարգսյան Վարդան Ռաֆիկի      
Սարգսյան Լուսիկ Ժորայի      
Վարդազարյան Աննա Վասակի      
Սիմոնյան Արտուշ Էդվարդի      
Սաֆարյան Արմենուհի Ստյոպայի      
Համբարձումյան Մխիթար Սամվելի      
Այվազյան Մխիթար Վոլոդյայի      
Մկրտչյան Մարինե Մայիսի      
Բաբայան Ժիրայր Ժորայի      
Մնացականյան Արկադի Ալբերտի      
Գևորգյան Մանան Աղվանի      
Վահանյան Վարուժան Կնյազի      
Հովակիմյան Ազատ Հայրիկի      
Ավետիսյան Սյուզաննա Թաթուլի      

 

Որոշումն ընդունված է՝ կողմ - 12 դեմ - 0 ձեռնպահ - 0

 

Համայնքի ղեկավար`

Վ. Արսենյան

 

ք. Ջերմուկ

21 ապրիլի 2022 թվական

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2022 թվական: