Գլխավոր տեղեկություն
Номер
N 64-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2022
Принят
Բյուրեղավան համայնքի ավագանի
Дата принятия
13.12.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
13.12.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

Բյուրեղավան համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

            

13 դեկտեմբերի 2021 թվականի N 64-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 19–րդ կետի` ավագանին որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2022 թվականի դրույքաչափերը՝

1) հասցեների տրամադրման համար՝ 5000 (հինգ հազար) դրամ.

2) համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար՝ 26 000 (քսանվեց հազար) դրամ.

3) համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման համար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ՝ յուրաքանչյուր հենասյան համար.

4) ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող վճարովի հողատարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ 10000 (տասը հազար) դրամ.

5) համայնքի գերեզմանատան պահպանման և սպասարկման ծառայության համար՝ 10000 (տասը հազար) դրամ.

6) համայնքային սեփականություն հանդիսացող Բյուրեղավանի Մշակույթի տան շենքի տարածքը վարձակալության տրամադրելու համար՝

ա. դահլիճի տարածքը տրամադրելու համար՝ 1 ժամվա համար 15000 (տասնհինգ հազար) դրամ,

բ. սենյակները տրամադրելու համար՝ մեկ ամսվա համար՝ 30000 (երեսուն հազար) դրամ:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ-8

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

1. ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

2. ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

3. ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

4. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԶ

5. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

6. ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

7. ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

8. ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

              

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

              

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան