Գլխավոր տեղեկություն
Номер
N 510-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Опубликован на едином сайте
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.04.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.04.2022
Дата вступления в силу
16.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի N 510-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող Prinoth, T4SRP մակնիշի (թողարկման տարեթիվը՝ 2000 թվական, տեխնիկական անձնագիրը` 56918, նույնացման համարը (ամրաշրջանակ)՝ DC95196359) 83.400.000 դրամ սկզբնական արժեքով ձյուն հարթեցնող թրթուրավոր մեքենան (ռատրակ) (այսուհետ՝ գույք) և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել «Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե» հասարակական կազմակերպության հետ`

1) նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի կնքման, գույքի պետական գրանցման և հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.

2) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

15.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ