Գլխավոր տեղեկություն
Номер
N 390-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2021
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
25.05.2021
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Дата подписания
25.05.2021
Дата вступления в силу
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

25 մայիսի 2021 թ.
Երևան

N 390-Ն

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 71-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքում անշարժ գույքի հարկի, հողի հարկի, շինությունների գույքահարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, հողամասերի (այդ թվում` այգիներում և պուրակներում) բոլոր տեսակների վարձակալության և կառուցապատման իրավունքի վարձավճարների (այդ թվում` տույժերի և տուգանքների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով հաշվառման, վճարումներն ընդունելու լիազորությունները պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:

(1-ին կետը փոփ. 24.05.22 N 596-Ն)

2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.1-րդ, 4.2-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 13-րդ, 16-րդ, 19-րդ կետերով սահմանված տեղական տուրքերը գանձելու և թույլտվություններ տալու լիազորությունները պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:

3. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի NN 9-Ա և 10-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 71-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Երևանի քաղաքապետի

առաջին տեղակալ

Հ. Սարգսյան

                   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2021 թվական: