Գլխավոր տեղեկություն
Номер
N 779-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.06.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2022
Дата вступления в силу
03.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2022 թվականի N 779-Ա

 

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 113-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 36-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) պատկանող՝ 140 մետր երկարությամբ, 8 մմ և 9,5 մմ պատի հաստությամբ, 21029,79 կգ քաշով և 16,184,568.84 դրամ հաշվեկշռային արժեքով պողպատյա խողովակներով (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, համապատաuխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաuտանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մաuով uահմանված կարգով:

4. Հայաuտանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու նպատակով։

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի միջև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում, Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված՝ ընկերության կանոնադրության մեջ կատարվող փոփոխության պետական գրանցումը:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարության ջրային կոմիտեի նախագահին` ապահովել գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց օգտագործման իրավունքով՝ «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությանը հանձնումը՝ համապատասխան պայմանագիր կնքելով։

8. Սահմանել, որ սույն որոշումից բխող բոլոր ծախսերը ենթակա են կատարման «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության հաշվին։

       

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

02.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան