Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 125
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.08.2012-24.10.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.08.2012
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.08.2012
Дата вступления в силу
23.08.2012

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                 

16 օգոստոսի 2012 թվականի

թիվ 125

քաղ. Մոսկվա

         

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 54 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

             

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի առանձին որոշումներում կատարել փոփոխություններ՝ թիվ 1 հավելվածի համաձայն։

2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ ըստ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և Մաքսային միության միասնական մաքսային սակագինը հաստատելու մասին» թիվ 54 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։  

       

Նախագահ՝

Վ. Բ. Խրիստենկո

            

 

Հավելված թիվ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 125 որոշման

  

Փոփոխություններ

  

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի առանձին որոշումներում կատարվող

  

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Մաքսային միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 299 որոշմամբ հաստատված՝ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի մեջ՝

1.1. 1-ին բաժնում՝ «Սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող պահանջներ», այն ապրանքների ցանկում, որոնց մասով սույն բաժնով սահմանվել են միասնական սանիտարական պահանջներ (ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի համաձայն)՝

երրորդ պարբերությունում «0407 00-ից» բառերը փոխարինել «0407-ից» բառերով.

հինգերորդ պարբերությունում «0803 00-ից» բառերը փոխարինել «0803-ից» բառերով.

վեցերորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «0905 00 000 0» և «0907 00 000 0» ծածկագրերը փոխարինել համապատասխանաբար ՄՄ ԱՏԳ ԱԱ «0905» և «0907» ծածկագրերով.

ութերորդ պարբերությունում «1201 00-ից» և «1204» բառերը փոխարինել համապատասխանաբար «1201-ից» և «1204 00» բառերով.

տասներորդ պարբերությունում «1501 00-ից, 1502 00-ից» բառերը փոխարինել «1501-ից, 1502-ից» բառերով.

տասնիններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Խումբ 29 Օրգանական քիմիական միացություններ՝ 2915, 2916, 2917, 2918, 2919, 2920, 2921, 2922, 2923, 2924, 2925, 2926, 2927 00 000 0, 2928 00, 2929, 2930, 2931, 2932, 2933, 2934, 2935 00, 2936։».

քսանմեկերորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «3503, 3504» ծածկագրերը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «3503 00, 3504 00» ծածկագրերով։

1.2. 2-րդ բաժնում՝ «Մանկական տեսականու ապրանքների անվտանգությանը ներկայացվող պահանջները»՝

2-րդ ենթաբաժնի անվանման մեջ «(ՄՄ ԱՏԳ ԱԱ 4818 40 900 0, 5601 10 ծածկագրերը)» բառերը փոխարինել «(ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 9619 00-ից)».

3-րդ ենթաբաժնի անվանման մեջ ՄՄ ԱՏԳ ԱԱ «3407 00 000» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «3407 00 000 0» ծածկագրով.

4-րդ ենթաբաժնի անվանման մեջ «6505-ից» բառերը փոխարինել «6505 00-ից» բառերով։

1.3. 3-րդ բաժնում՝ «Ջրամաքրման և ջրապատրաստման համար օգտագործվող նյութերին, ռեագենտներին, սարքավորումներին ներկայացվող պահանջները», 1-ին ենթաբաժնի՝ «Կիրառության ոլորտը», 1.1. կետում ՄՄ ԱՏԳ ԱԱ «4823 20 000 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «4823 20 000» ծածկագրով։

1.4. 5-րդ բաժնում՝ «Կենցաղային քիմիայի ապրանքներին, լաքաներկային նյութերին ներկայացվող պահանջները», I ենթաբաժնի անվանման մեջ ՄՄ ԱՏԳ ԱԱ «3403 40 000 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «3403» ծածկագրով։

1.5. 6-րդ բաժնում՝ «Պոլիմերային և պոլիմեր պարունակող շինարարական նյութերին և կահույքին ներկայացվող պահանջները», 1-ին ենթաբաժնի՝ «Կիրառության ոլորտը», տասնհինգերորդ պարբերությունում «4823 90 909 8-ից» բառերը փոխարինել «4823 90 859 5-ից» բառերով։

1.6. 7-րդ բաժնում՝ «Մեքենաշինության, գործիքաշինության և էլեկտրատեխնիկայի արտադրանքին ներկայացվող պահանջները»՝

1.6.1. 1-ին ենթաբաժնում՝ «Նպատակներն ու կիրառության ոլորտը»՝

տասնհինգերորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «8418 30 910, 8418 30 990, 8418 40 910, 8418 40 990» ծածկագրերը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8418 30 200, 8418 30 800, 8418 40 200, 8418 40 800» ծածկագրերով.

երեսունչորսերորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «8516 10 190 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8508 11 000 0-8508 60 000 0» ծածկագրերով.

երեսունհինգերորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «8516 10 190 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8471-ից, 8472-ից, 8528-ից, 9002 20 000 0» ծածկագրերով։

1.6.2. ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով՝ Մեքենաշինության, գործիքաշինության, էլեկտրատեխնիկայի արտադրանքի ցանկում, որը ներկայացված է 1-ին հավելվածում՝

ՄՄ ԱՏԳ ԱԱ «8418 30 910, 8418 30 990, 8418 40 910, 8418 40 990» ծածկագրերը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8418 30 200, 8418 30 800, 8418 40 200, 8418 40 800» ծածկագրերով.

ՄՄ ԱՏԳ ԱԱ «8516 10 190 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8516 10 800 0» ծածկագրով.

ՄՄ ԱՏԳ ԱԱ «9013 20 000» ծածկագիրը փոխարինել «9013 20 000 0» ծածկագրով։

1.7. 10-րդ բաժնում՝ «Մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին (արտադրատեսակներին), հագուստին, կոշիկներին ներկայացվող պահանջները», 2-րդ ենթաբաժնի անվանման մեջ՝ «Հագուստի իրեր և հագուստի պարագաներ, գլխի հարդարանքներ և դրանց մասերը», «6505-ից» բառերը փոխարինել «6505 00-ից» բառերով։

1.8. 11-րդ բաժնում՝ «Իոնացնող, այդ թվում՝ գեներացնող ճառագայթման աղբյուր համարվող արտադրանքին, արտադրատեսակներին, ինչպես նաև ռադիոակտիվ նյութեր պարունակող արտադրատեսակներին և ապրանքներին ներկայացվող պահանջները», 11-րդ ենթաբաժնի՝ «Մետաղաջարդոն, մետաղներ և ռադիոնուկլիդներ պարունակող այլ նյութեր», առաջին պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «7404, 7503, 7602» ծածկագրերը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «7404 00, 7503 00, 7602 00» ծածկագրերով։

1.9. 14-րդ բաժնում՝ «Անհատական պաշտպանության միջոցներին ներկայացվող պահանջները», 1-ին ենթաբաժնի՝ «Նպատակներն ու կիրառության ոլորտը», վեցերորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «4015 19» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «4015 19 000 0» ծածկագրով։

1.10. 16-րդ բաժնում՝ «Սննդամթերքի և սննդային միջավայրերի հետ շփման համար նախատեսված պոլիմերային և այլ նյութերից պատրաստված նյութերին ու արտադրատեսակներին ներկայացվող պահանջները»։

1.10.1. 1-ին ենթաբաժնում՝ «Կիրառության ոլորտը»՝

չորրորդ պարբերությունում «7323 92-ից» բառերը փոխարինել «7323 92 000 0-ից» բառերով.

չորրորդ և հինգերորդ պարբերություններում ՄՄ ԱՏԳ ԱԱ «8418 30 910, 8418 30 990, 8418 40 910, 8418 40 990» ծածկագրերը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8418 30 200, 8418 30 800, 8418 40 200, 8418 40 800» ծածկագրերով։

1.10.2. 1-ին աղյուսակում՝ «Մաքսային միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկը»՝

«7323 92-ից» բառերը փոխարինել «7323 92 000 0-ից» բառերով.

ՄՄ ԱՏԳ ԱԱ «8418 30 910, 8418 30 990, 8418 40 910, 8418 40 990» ծածկագրերը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8418 30 200, 8418 30 800, 8418 40 200, 8418 40 800» ծածկագրերով:

1.11. 18-րդ բաժնում՝ «Բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի նկատմամբ ներկայացվող պահանջներ»

1.11.1. 1-ին ենթաբաժնում՝ «Նպատակներն ու կիրառության ոլորտը»՝

վեցերորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «3005 90 510 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «3005 90 500 0» ծածկագրով.

ութերորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «9021» ծածկագրից հետո ավելացնել ստորակետ.

տասներորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «4818 40» ծածկագիրը փոխարինել «9619 00-ից» բառերով.

տասներեքերորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «9019 10 100 00» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «9019 10 100 0» ծածկագրով, ՄՄ ԱՏԳ ԱԱ «9019 00 000 0» ծածկագիրը հանել.

քսանիններորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «3403 99 100 0, 3403 19 910 0» ծածկագրերը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «3403 99 000 0-ից, 3403 19 900 0-ից» բառերով.

քառասունհինգերորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «9018 90 700 05» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «9018 90 840 1» ծածկագրով.

քառասունյոթերորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «9020 000 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8419 20 000 0, 9018 20 000 0» ծածկագրերով։

քառասունութերորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «9022 50 000 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «9018 19 900 0» ծածկագրով.

հիսունմեկերորդ պարբերությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ «9019 10 100 00» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «9019 10 100 0» ծածկագրով։

1.11.2. 18-րդ բաժնի 1-ին հավելվածում ներկայացված՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով բժշկական նշանակության այն արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի ցանկի մեջ, որոնք ենթակա են սանիտարահիգիենիկ գնահատման սույն միասնական սանիտարական պահանջներին համապատասխանության առումով՝

 

հետևյալ դիրքերը հանել՝

  

3005 90 510 0

Այլ՝ չգործված կտորեղենից

5601 10 100 0

քիմիական մանրաթելերից

5601 10 900 0

այլ մանածագործական նյութերից

           

«5601 10» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

       

9619 00 310 0, 9619 00 390 0

Կանացի հիգիենիկ միջադիրներ և խծուծներ (տամպոններ), մանկական խանձարուրներ ու տակդիրներ և նույնանման սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ բամբակից

            

հետևյալ բառերը փոխարինել համապատասխանաբար հետևյալ բառերով՝

«4016 91 000-ից»՝ «4016 91 000 0-ից».

«4823 90 909 8-ից»՝ «4823 90 859 5-ից».

ՄՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերը փոխարինել համապատասխանաբար ՄՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերով՝

«3005 90 550 0»՝ «3005 90 500 0».

«4818 40»՝ «9619 00».

«4818 40 110 0»՝ «9619 00 110 0».

«4818 40 130 0»՝ «9619 00 130 0».

«4818 40 190 0»՝ «9619 00 190 0».

«4818 40 900 0»՝ «9619 00 210 0, 9619 00 290 0».

«9018 90 700 05»՝ «9018 90 840 1».

«9018 90 850 0»՝ «9018 90 840 9».

«9019 10 100 00»՝ «9019 10 100 0».

«9022 50 000 0»՝ «9021 50 000 0»։

             

1.12. 19-րդ բաժնում՝ «Արտադրական նշանականության քիմիական և նավթաքիմիական արտադրանքին ներկայացվող պահանջները»՝

1.12.1. 1-ին ենթաբաժնում՝ «Կիրառության ոլորտը» ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերով՝

       

«2918 19 000 0»՝ «2918 19».

«3403 19 910 0»՝ «3403 19 900 0».

«3403 99 100 0»՝ «3403 99 000 0»։

   

1.12.2. 4-րդ ենթաբաժնում՝ «Վտանգի գնահատման չափորոշիչները», 4.1 կետի քսաներեքերորդ պարբերության տողատակի ծանոթագրությունում ՄՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերը փոխարինել համապատասխանաբար ՄՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերով՝

   

«3402 12»՝ «3402 12 000 0».

«3402 13»՝ «3402 13 000 0»։

   

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա ապրանքների միասնական ցանկի նոր խմբագրության մասին» թիվ 620 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության շրջանակներում միասնական փաստաթղթերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) ենթակա ապրանքների միասնական ցանկում՝

4.1 կետում ՄՄ ԱՏԳ ԱԱ «8421 39 200 9» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8421 39 200 2, 8421 39 200 8» ծածկագրերով.

14.7 կետում ՄՄ ԱՏԳ ԱԱ «8433 40 900 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8433 40 000 9» ծածկագրով.

35.3 կետում ՄՄ ԱՏԳ ԱԱ «1604 32» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «1604 32 00» ծածկագրով։

3. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկը հաստատելու, ինչպես նաև ազատման այդպիսի պայմանների՝ ներառյալ դրա վերջնաժամկետների մասին» թիվ 331 որոշման մեջ՝

3.1. Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկի 28-րդ կետում «և 8905 20 000 9» բառերը փոխարինել «, 8905 20 000 2 և 8905 20 000 8» բառերով։

3.2. Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի քննարկման համար ապրանքների ցանկում՝

1-ին կետում ՄՄ ԱՏԳ ԱԱ «8905 20 000 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8905 20 000» ծածկագրով.

3-րդ կետում ՄՄ ԱՏԳ ԱԱ «8902 00 120 0, 8902 00 180 0» ծածկագրերը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8902 00 100 0» ծածկագրով.

6-րդ կետում ՄՄ ԱՏԳ ԱԱ «8606 9100 0» ծածկագիրը հանել, ՄՄ ԱՏԳ ԱԱ «8606 91 000 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8606 91» ծածկագրով.

7-րդ կետում ՄՄ ԱՏԳ ԱԱ «8802 40 002 2» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8802 40 003 2, 8802 40 004 2» ծածկագրերով։

4. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշմամբ հաստատված՝ Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում ՄՄ ԱՏԳ ԱԱ «8802 40 002 2» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8802 40 003 2, 8802 40 004 2» ծածկագրերով։

5. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Մաքսային միությունում չժանգոտվող խողովակներ արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության միջոցների մասին» թիվ 706 որոշման մեջ 1-ին կետում ՄՄ ԱՏԳ ԱԱ «7304 11 000 9» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «7304 11 000 3, 7304 11 000 4, 7304 11 000 8» ծածկագրերով։

6. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների նկատմամբ անասնաբուժական միջոցների կիրառման ոլորտում բացառումների մասին» թիվ 810 որոշման հավելվածում ՄՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերը փոխարինել համապատասխանաբար ՄՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերով՝

   

«1001 10 000 0»՝ «1001 19 000 0».

«1001 90 990 0»՝ «1001 99 000 0».

«1002 00 000 0»՝ «1002 90 000 0».

«1003 00 900 0»՝ «1003 90 000 0».

«1004 00 000 0»՝ «1004 90 000 0».

«1201 00 900 0»՝ «1201 90 000 0»։

  

7. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց նկատմամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասի դրույթները» թիվ 815 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասի դրույթները՝

7.1. «Էլեկտրոնային սարքավորումներ» դիրքում ՄՄ ԱՏԳ ԱԱ «8523 40» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8523 41, 8523 49» ծածկագրերով։

7.2. «Գործիքներ և սարքեր» դիրքում ՄՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերով՝

    

«9017 30»՝ «9017 30 000 0».

«9022 90»՝ «9022 90 000 0».

    

7.3. «Սպորտով զբաղվելու համար նախատեսված գույք և սարքավորումներ» դիրքում ՄՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերով՝

    

«9506 40»՝ «9506 40 000».

«9506 62»՝ «9506 62 000 0»։

   

8. Այն ստանդարտների ցանկի 6-րդ, 9-րդ, 12-րդ կետերում, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, այն Ստանդարտների ցանկի 12-րդ, 15-րդ, 13-րդ, 19-րդ կետերում, որոնք պարունակում են Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 875 որոշմամբ հաստատված՝ «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները, ՄՄ ԱՏԳ ԱԱ «8416 20 900 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8416 20 200 0, 8416 20 800 0» ծածկագրերով:

9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 13-ի «Այն արտադրանքի՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի նշմամբ ցանկը հաստատելու մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելը պետք է ուղեկցվի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 019/2011 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը հաստատող՝ համապատասխանության մասին փաստաթղթերից մեկի՝ մաքսային մարմին ներկայացմամբ» թիվ 79 որոշմամբ հաստատված՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի նշմամբ այն արտադրանքի ցանկում, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելը պետք է ուղեկցվի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը հաստատող՝ համապատասխանության մասին փաստաթղթերից մեկի՝ մաքսային մարմին ներկայացմամբ, «Փոխովի ֆիլտրեր (ֆիլտրող տարրեր)՝ անհատական պաշտպանության միջոցների համար» դիրքի 2-րդ և 3-րդ մասերում «8421 39 200 9-ից» բառերը փոխարինել «8421 39 200 2-ից, 8421 39 200 8-ից» բառերով:

  

 

Հավելված թիվ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 125 որոշման

    

Ցանկ

    

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 25-ի «Բելառուսի Հանրապետությունում գյուղատնտեսական տոհմային կենդանիների և դրանց տոհմային արտադրանքի ներմուծման ժամանակավոր լիցենզավորման մասին» թիվ 909 որոշում։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 25-ի «Թղթի և ստվարաթղթի առանձին տեսակների նկատմամբ Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի գործողությունը երկարաձգելու մասին» թիվ 917 որոշում։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 15-ի «Ռազմանավերի նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 10 որոշում։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի ապրիլի 5-ի «Քաղաքացիական օդանավերով թռիչքի նմանակման վարժական սարքերի նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 15 որոշում:

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 31-ի «Հում նավթի նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 51 որոշում:

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 31-ի «Նավթային և գազային հորատանցքերի հորատման համար նախատեսված սուզվող հորատման կայանքների նկատմամբ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու և ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու մասին» թիվ 53 որոշում։

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 20-ի «Ֆոսֆատների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի իջեցման մասին» թիվ 87 որոշում։

             

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: