Գլխավոր տեղեկություն
Номер
N 918-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.06.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.06.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.06.2022
Дата вступления в силу
25.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

23 հունիսի 2022 թվականի N 918-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝

«2.1. Սույն կարգի NN 2-5 ձևերով հաստատված անձնային և (կամ) կառավարչական հմտությունների գնահատման ձևերը պետական այլ ծառայություններում կիրառելիս քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերին համապատասխանությունը որոշելու համար հիմք է ընդունվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված հավասար պաշտոնների որոշման վերաբերյալ դրույթը։».

2) 34-րդ կետի աղյուսակի «Կատարված է առանց թերությունների» սյունակում «100» թիվը փոխարինել «95-100» թվերով, իսկ «95-90» թվերը՝ «94-90» թվերով.

3) 39.1-ին և 39.2-րդ կետերում «100» թիվը փոխարինել «95-100» թվերով.

4) 41.1-ին կետում «՝ ելնելով փաստացի կատարած աշխատանքներից» բառերը փոխարինել «, եթե նա այդ կիսամյակում փաստացի աշխատել է (փաստացի օգտագործված մարդ/օրեր) առնվազն մեկ ամիս» բառերով.

5) 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«44. Աշխատողի կատարողականի ընդհանուր գնահատականը որոշվում է հետևյալ բանաձևով՝ աշխատանքի կատարողականի ընդհանուր գնահատականը ձևավորվում է համակարգով անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինից և սույն կարգի 43-րդ կետով ստացված գումարից: Ղեկավար չհանդիսացող աշխատողի (մասնագիտական պաշտոն զբաղեցնողի) համար՝

ԿԸԳ=ՄԿԳx90% + ԱՀԳx10%, որտեղ`

ԿԸԳ-ն` կատարողականի ընդհանուր գնահատականն է,

ՄԿԳ-ն` յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինն է,

ԱՀԳ-ն` անձնային հմտությունների գնահատականն է:».

6) 44.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«44.1. Ղեկավար աշխատողի (ղեկավար պաշտոն զբաղեցնողի) կատարողականի ընդհանուր գնահատականը որոշվում է հետևյալ բանաձևով՝ ՂԿԸԳ=ՄԿԳX50% + ԱԿՀԳX50%, որտեղ՝

ԿԸԳ-ն` կատարողականի ընդհանուր գնահատականն է,

ՄԿԳ-ն` յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինը,

ԱԿՀԳ-ն` անձնային և կառավարչական հմտությունների գնահատականը:».

7) 44.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8) 50-րդ կետը «կատարողականը» բառից հետո լրացնել «անձնակազմի կառավարման ստորաբաժանման կողմից գլխավոր քարտուղարին ներկայացվելուց հետո» բառերով.

9) 54-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.

10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1-ին կետով՝

«54.1. Պետական ծառայողի կատարողականը չի գնահատվում, եթե կիսամյակի ընթացքում սույն կարգի 54-րդ կետով սահմանված ժամանակահատվածները, բացառությամբ փաստացի աշխատած ժամանակահատվածի (փաստացի օգտագործված մարդ/օրեր), գերազանցում են հինգ ամիսը։».

11) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«55. Աշխատանքի նոր ընդունված աշխատողի կատարողականը գնահատվում է, եթե նա կիսամյակի ընթացքում փաստացի աշխատել է առնվազն երեք ամիս։ Սույն կետով սահմանված դրույթը չի տարածվում մեկ կիսամյակի ընթացքում պետական իշխանության մի մարմնից պետական իշխանության մեկ այլ մարմին առանց աշխատանքի ընդհատման տեղափոխվելու դեպքերի վրա։».

12) 57.1-ին կետը «աշխատում է։» բառերից հետո լրացնել «Աշխատողը պարգևատրումից չի զրկվում նաև այն դեպքում, եթե նրա կիսամյակային կատարողականի գնահատականը դրական է, և կիսամյակի ավարտից հետո նա տեղափոխվել է պետական իշխանության մեկ այլ մարմին։».

13) N 6 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների ընդհանուր գնահատականը».

14) N 6.1-ին ձևի վերնագիրը «Ղեկավար աշխատողի» բառերից հետո լրացնել «(ղեկավար պաշտոն զբաղեցնողի)» բառերով, 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ 5-րդ կետի «(5 = 1+4)» թվերը փոխարինել «(5 = 1+2)» թվերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերի։ Սույն որոշման 1-ին կետի 4-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական: