Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 16
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.01.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
25.01.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
25.01.2022
Дата вступления в силу
28.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2022 թվականի

թիվ 16

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 194 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ 2.1.1 ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ, 13-րդ, 16-րդ և 17-րդ կետերին համապատասխան, ի կատարումն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունվարի 21-ի հանձնարարականի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Այն ապրանքների ցանկի 2.1.1 բաժնում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ սահմանված են արտահանման և ներմուծման քանակական սահմանափակումներ, և անտառանյութերի առանձին տեսակների նկատմամբ արտահանման ժամանակավոր քանակական սահմանափակումներ սահմանելու մասին» թիվ 194 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) նշված որոշման թիվ 1 հավելվածում՝

1-ին կետում «Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ նույնանման ձևերով**» ապրանքի անվանմամբ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ նույնանման ձևերով՝ բացի մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ ծղաններից, մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված ծղաններից**

4401 11 000 1-ից
4401 11 000 9 -ից
4401 12 000 1-ից
4401 12 000 9-ից».

3-րդ կետը «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4401 11 000 1 և 4401 12 000 1 ստորաենթադիրքերի վառելափայտի, որի մասով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ» բառերով.

բ) նշված որոշման թիվ 2 հավելվածի առաջին դիրքում՝

«Ապրանքի անվանումը» վանդակում տեքստը լրացնել «՝ բացի մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ ծղաններից, մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված ծղաններից» բառերով.

«Ապրանքի անվանումը» վանդակում «բացի մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ ծղաններից, մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված ծղաններից» բառերը փոխարինել «՝ բացի մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված ծղաններից, մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված ճեղքված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված ճեղքված ծղաններից» բառերով.

«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4401 11 000 1» ծածկագիրը փոխարինել «4401 11 000 1-ից» բառով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4401 12 000 1» ծածկագիրը փոխարինել «4401 12 000 1-ից» բառով:

2. Այն ապրանքների ցանկի 2.1.1 բաժնի աղյուսակում, որոնց նկատմամբ սահմանված են արտահանման և ներմուծման քանակական սահմանափակումներ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 21 հավելված), երկրորդ դիրքի անվանման մեջ «՝ բացի մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ ծղաններից, մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված ծղաններից» բառերը փոխարինել «բացի մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված ծղաններից, մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված ճեղքված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված ճեղքված ծղաններից» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 28-ից՝ բացառությամբ 1-ին կետի «բ» ենթակետի երրորդ պարբերության և 2-րդ կետի:

Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի երրորդ պարբերությունը և 2-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան