Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 106
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
05.10.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
05.10.2021
Дата вступления в силу
21.11.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 106

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի «2021-2022 թվականներին Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում վերացման ենթակա բացառումների և սահմանափակումների ցանկի մասին» թիվ 11 կարգադրության 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների վերացմանն ուղղված 2021-2022 թվականների՝ կից ներկայացվող միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Ժապարով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 106 որոշմամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների վերացմանն ուղղված 2021-2022 թվականների միջոցառումների («ճանապարհային քարտեզ»)

 

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Կատարման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

I. Բացառումները

1. Աշխատանքային միգրացիա

Բացառումը.  Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների կողմից տրված՝ գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ընթացակարգն անդամ պետությունների աշխատավորների կողմից անցկացման անհրաժեշտություն

1. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում (այսուհետ՝ Պայմանագիր)՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի հիման վրա գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչմանն ուղղված փոփոխությունների կատարում

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ

Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն

2. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրված՝ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին միջազգային պայմանագրի ստորագրում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ

միջազգային պայմանագիր

3. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրված՝ գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին միջազգային պայմանագրի ստորագրում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ

միջազգային պայմանագիր

II. Սահմանափակումները

1. Աշխատանքային միգրացիա

Սահմանափակումը. վարորդների մասնագիտական պատրաստման պահանջների, նրանց մասնագիտական որակավորման հաստատման ու վարորդական վկայականների տրամադրման և ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեության իրականացման համար դրանք օգտագործելու հետ կապված այլ պահանջների ներդաշնակեցման բացակայություն
 

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 104 որոշման կատարման ապահովում՝ Ռուսաստանի Դաշնությունում որպես վարորդներ աշխատանքի տեղավորման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչման մասով

Ռուսաստանի Դաշնություն

2022 թվականի
II եռամսյակ

անդամ պետության նորմատիվ իրավական ակտ

5. Ազգային մակարդակով սահմանված՝ վարորդների մասնագիտական պատրաստման սկզբունքների ու մոտեցումների և նրանց մասնագիտական որակավորման հաստատման կարգի ներդաշնակեցմանն ուղղված՝ Միության մարմնի ակտի նախապատրաստման նպատակահարմարության հարցի մշակում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
I եռամսյակ

զեկույց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին (նպատակահարմարության դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծ)

2. Արտահանման մաքսատուրքերի հաշվեգրում և փոխանցում

Սահմանափակումը.  անդամ պետության ծագում ունեցող և այդ անդամ պետությունում արտահանման մաքսատուրքերով հարկվող ապրանքներն այլ անդամ պետության տարածքից արտահանելիս արտահանման մաքսատուրքերի գանձման հարցի չկարգավորված լինելը

6. Միության մաքսային տարածքից ապրանքներն երրորդ երկրներ արտահանելիս արտահանման մաքսատուրքերի վճարման, հաշվեգրման և փոխանցման կարգի մասին միջազգային պայմանագրի նախագծի մշակում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ

միջազգային պայմանագրի նախագիծ

3. Ներքին շուկա

Սահմանափակումը.  ազգային էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրություն) հաստատված՝ իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործում նախատեսող՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (ֆիզիկական և իրավաբանական անձանց) միջև Միության շրջանակներում միջպետական տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելու համար պայմանների բացակայություն

7. Ազգային էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործմամբ՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության իրականացման ապահովմանն ուղղված միջոցառումների պլանի մշակում և հաստատում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
II եռամսյակ

Միության մարմնի ակտ

8. Պայմանագրում տվյալ սահմանափակմանը վերաբերող մասով փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների մշակում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
II եռամսյակ

Պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկներ

9. Անդամ պետությունների կողմից սահմանված ոլորտներում անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման մասով Միության մարմնի ակտի մշակում և ընդունում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ

Միության մարմնի ակտ

Սահմանափակումը.  Միության շրջանակներում ուժեղ ազդեցություն ունեցող նյութերի շրջանառության ոլորտում համաձայնեցված իրավական կարգավորման բացակայություն

10. Հանձնաժողովի կողմից զեկույցի նախապատրաստում՝ ուժեղ ազդեցություն ունեցող նյութերի շրջանառությունը Միության իրավունքի մեջ կարգավորելու մեխանիզմների վերաբերյալ առաջարկներով (կցելով միջազգային պայմանագրի նախագիծը)

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
I եռամսյակ

զեկույց, միջազգային պայմանագրի նախագիծ

11. Միության շրջանակներում ուժեղ ազդեցություն ունեցող նյութերի անդրսահմանային տեղափոխումը կարգավորող միջազգային պայմանագրի նախագծի մշակում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ

միջազգային պայմանագրի նախագիծ

Սահմանափակումը. Միության շրջանակներում մշակութային արժեքների շրջանառության ոլորտում համաձայնեցված իրավական կարգավորման բացակայություն

12. Անդամ պետությունների միջև մշակութային արժեքների տեղափոխման մասին միջազգային պայմանագրի մշակում և ստորագրում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ

միջազգային պայմանագիր

4. Տեխնիկական կանոնակարգում

Սահմանափակումը.  անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության միջոցառումներ իրականացնելիս լիազորված մարմինների փոխգործակցության համար, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության միջոցառումների անցկացման արդյունքներով անդամ պետությունների միջև ծագող վիճելի հարցերի ուսումնասիրման ու կարգավորման համար օրենսդրական հիմքերի բացակայություն

13. «Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացում

անդամ պետություններ

2022 թվականի
I եռամսյակ

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը

14. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության, ինչպես նաև պետական հսկողության (վերահսկողության) անցկացումը կազմակերպելու և անդամ պետության տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ բաց թողնելը և դրա շրջանառությունը կանխելու նպատակով հավատարմագրում իրականացնելու համար անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց հետ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության կարգի ընդունում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
III եռամսյակ*

Հանձնաժողովի խորհրդի որոշում

15. Այն անդամ պետության դիմումի ուսումնասիրման կարգի ընդունում, որը համաձայն չէ այլ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից անցկացված միջոցառումների արդյունքների հետ

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ*

Հանձնաժողովի խորհրդի որոշում

16. «Վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի հաստատում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

Սահմանափակումը.  անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության միջոցառումներ իրականացնելիս լիազորված մարմինների փոխգործակցության համար, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության միջոցառումների անցկացման արդյունքներով անդամ պետությունների միջև ծագող վիճելի հարցերի ուսումնասիրման ու կարգավորման համար օրենսդրական հիմքերի բացակայություն

17. Պայմանագրում այնպիսի լրացումների կատարում, որոնցով նախատեսվում է արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատում կատարելու կանոնների և ընթացակարգերի խախտման համար անդամ պետությունների օրենսդրության մեջ պատասխանատվություն սահմանելու ընդհանուր սկզբունքները և մոտեցումները սահմանող՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման ընդունում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ

Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն

18. Արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատում կատարելու կանոնների և ընթացակարգերի խախտման համար անդամ պետությունների օրենսդրության մեջ պատասխանատվություն սահմանելու ընդհանուր սկզբունքների և մոտեցումների սահմանում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ**

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշում

19. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ սահմանված՝ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատում կատարելու կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվություն սահմանելու ընդհանուր սկզբունքների և մոտեցումների՝ ներպետական մակարդակով իրականացում (կիրարկում)

անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ**

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումն իրականացնելու մասին անդամ պետությունների տեղեկատվություն

Սահմանափակումը.  Միության տեխնիկական կանոնակարգերով, միջպետական և ազգային (պետական) ստանդարտներով, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներով սահմանված պարտադիր պահանջների ոչ արդիական լինելու և (կամ) բացակայության հետ կապված՝ դրանց կատարման բավարար ապահովման բացակայություն

20. Միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգը հաստատելու համար Հանձնաժողովին լիազորություններ վերապահելու մասին դրույթներով լրացնելու մասով Պայմանագրում փոփոխությունների կատարում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2021 թվականի
IV եռամսյակ

Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն

21. Միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգի ընդունում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ*

Հանձնաժողովի խորհրդի որոշում

22. Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջների կատարումն ապահովելու արդիական մեխանիզմների վերաբերյալ առաջարկների նախապատրաստում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
II եռամսյակ

զեկույց Հանձնաժողովի խորհրդի նիստին՝ արդիական մեխանիզմների վերաբերյալ առաջարկներով

23. Միությունում ստանդարտացման ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման հնարավորության մասով Պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
III եռամսյակ

Պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համահավաք աշխատանքային խմբի արձանագրություն

24. Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակմանն ուղղված՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող ծրագրերում ներառված միջպետական ստանդարտների մշակում

անդամ պետություններ

2021-2022 թվականներ, այսուհետ՝ մշտական հիմունքով

Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրագործման համար ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտներ

Սահմանափակումը.  հավատարմագրման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ոչ բավարար ներդաշնակեցում, այդ թվում՝ կիրառվող ընթացակարգերի համազորության ապահովման համար անհրաժեշտ փոխադարձ համեմատական գնահատումների, ինչպես նաև հավատարմագրման ոլորտում անդամ պետությունների միջև վեճերի և դժգոհությունների կարգավորման ընթացակարգերի բացակայություն

25. Անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման կարգի հաստատում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
II եռամսյակ

Հանձնաժողովի խորհրդի որոշում

26. Անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման արդյունքների վերլուծություն և անդամ պետությունների օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկների մշակում (անհրաժեշտության դեպքում)

անդամ պետությունների հավատարմագրման մարմիններ

2022 թվականի
IV եռամսյակ

Անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի նիստի արձանագրություն

27. Հանձնաժողովի խորհրդի՝ սույն պլանի 14-րդ կետում նշված որոշման ընդունում, որով սահմանվում է, այդ թվում` պետական հսկողության (վերահսկողության) մարմինների՝ այն մարմինների կամ իրավաբանական անձանց հետ փոխգործակցության կարգը, որոնք լիազորված են հավատարմագրում իրականացնելու համար՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
III եռամսյակ*

Հանձնաժողովի խորհրդի որոշում

Սահմանափակումը.  Այն արտադրանքի առանձին տեսակների մասով միասնական պարտադիր պահանջների բացակայություն, որը ներառված է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 526 որոշմամբ հաստատված՝ Այն արտադրանքի միասնական ցանկում, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ

28. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման ու չեղարկման կարգի մեջ այնպիսի փոփոխությունների կատարում, որոնք ապահովում են Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և ընդունման ընթացակարգերի կատարելագործումը, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կատարելու ընթացակարգերի կարգավորումը՝ հաշվի առնելով ԱՀԿ-ում ստանձնած պարտավորությունները

Հանձնաժողով, անդամ պետություններ

2021 թվականի
III եռամսյակ

Հանձնաժողովի խորհրդի որոշում

29. Այն արտադրանքի առանձին տեսակների մասով Միության տեխնիկական կանոնակարգերի և դրանց փոփոխությունների մշակում և հաստատում, որը ներառված է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 526 որոշմամբ հաստատված՝ Այն արտադրանքի միասնական ցանկում, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 57 որոշմամբ սահմանված ժամկետներին համապատասխան

Հանձնաժողովի խորհրդի որոշում

30. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարման պլանի իրականացման մշտադիտարկման վերաբերյալ ամենամյա հաշվետվության ներկայացում Հանձնաժողովի կոլեգիա

Հանձնաժողով

2022 թվականի
II եռամսյակ, այսուհետ՝ յուրաքանչյուր տարի

զեկույց Հանձնաժողովի խորհրդի նիստին՝ ամենամյա հաշվետվության արդյունքներով

5. Ներքին շուկա

Սահմանափակումը.  անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տրված եզրակացությունների (թույլատրագրերի) շուրջ փոխգործակցության կազմակերպման հարցի չկարգավորված լինելը՝ այն դեպքերում, երբ ապրանքների արտահանումն իրականացվում է այն պետությունը չհանդիսացող անդամ պետության տարածքից, որի տարածքի ծագում ունեն այդ ապրանքները

31. Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տրված եզրակացությունների (թույլատրագրերի) շուրջ տեղեկատվական փոխգործակցության ապահովման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում՝ այն դեպքերում, երբ ապրանքների արտահանումն իրականացվում է այն պետությունը չհանդիսացող անդամ պետության տարածքից, որի տարածքի ծագում ունեն այդ ապրանքները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման շրջանակներում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
II եռամսյակ

անդամ պետությունների առաջարկներ

32. Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տրված եզրակացությունների (թույլատրագրերի) շուրջ տեղեկատվական փոխգործակցության ապահովման վերաբերյալ Միության իրավունքի ակտերի ընդունում՝ այն դեպքերում, երբ ապրանքների արտահանումն իրականացվում է այն պետությունը չհանդիսացող անդամ պետության տարածքից, որի տարածքի ծագում ունեն այդ ապրանքները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման շրջանակներում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ

Միության իրավունքի ակտեր

6. Պետական (համայնքային) գնումներ

Սահմանափակումը.  անդամ պետությունների կողմից պետական (համայնքային) գնումների ոլորտում ազգային ռեժիմից բացառումներ սահմանելու կարգի ոչ կատարյալ լինելը

33. Պետական (համայնքային) գնումների ոլորտում ազգային ռեժիմից բացառումների վերաբերյալ դրույթների մասով Պայմանագրում փոփոխությունների կատարում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ

Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն

34. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 69 որոշմամբ հաստատված՝ Պետական (համայնքային) գնումների ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ազգային ռեժիմից բացառումներ սահմանվելու վերաբերյալ ակտեր ընդունելու մասին անդամ պետությունների ծանուցումները, այդպիսի ակտերը չեղարկելու հարցերով անդամ պետությունների դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկվելու, ինչպես նաև այդպիսի ակտերը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման կարգի մեջ փոփոխությունների կատարում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ

Հանձնաժողովի խորհրդի որոշում

Սահմանափակումը.  այն բանկային երաշխիքների օգտագործման հնարավորության բացակայություն, որոնք մեկ անդամ պետության ռեզիդենտ բանկերի կողմից տրամադրվել են մյուս անդամ պետության պատվիրատուների կողմից պետական (համայնքային) գնումներ կատարելիս՝ որպես պետական (համայնքային) գնումներին մասնակցության հայտի ապահովում և պայմանագրի կատարման ապահովում

35. Պետական (համայնքային) գնումների նպատակներով անդամ պետությունների բանկերի կողմից տրամադրվող բանկային երաշխիքներն անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչելու մասին միջազգային պայմանագրի ստորագրում

Հանձնաժողով, անդամ պետություններ

2022 թվականի
IV եռամսյակ

միջազգային պայմանագիր

 

________________________________________________

* Միջոցառումը կարող է իրականացվել միայն Հանձնաժողովին լիազորություններ վերապահելուց (Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան արձանագրությունն ուժի մեջ մտնելուց, «Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման սկզբունքների և մոտեցումների մասին» 2021 թվականի փետրվարի 16-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց) հետո։

** Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի 4.6.1 կետի կատարման ժամկետները։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան