ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2022 թվականի N 751-Ա
ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆԸ ԵՎ «ԱՐԻՆ ԿԱՊԻՏԱԼ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍՊԸ-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ STEPTՕE & JՕHNSՕN ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում գտնվող՝ Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (Edmօոd Khսdyaո aոd Ariո Capital & Iոvestmeոt Cօrp. v. Repսblic օf Armeոia) թիվ ARB/17/36 ներդրումային արբիտրաժային գործի առնչությամբ հարուցված արբիտրաժային վճռի չեղարկման, ինչպես նաև դրա հարկադիր կատարման վարույթների շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել Նյու Յորքում և Վաշինգտոնում գործող Steptօe & Jօhոsօո ընկերությանը։
2. Չեղարկման վարույթի շրջանակներում վերջինիս հետ կնքել 280,000 ԱՄՆ դոլար (չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը) ընդհանուր արժողությամբ փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր և սահմանել, որ սույն գնման առարկան ձեռք է բերվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանված 1223 ծրագրի 11001 միջոցառման համար հատկացված միջոցներից։
3. Հաստատել Steptօe & Jօhոsօո ընկերությանը հարկադիր կատարման վարույթի շրջանակներում հավաքագրված գումարից առավելագույնը 33 %-ի չափով գումարի վճարման ապահովումը՝ ըստ կատարման վարույթի արդյունքների։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
26.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.06.2023, N 927-Ա | 09.06.2023, N 751-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|