Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.05.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
26.05.2020
Дата вступления в силу
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0049/11/19

Գործ թիվ ԵԴ/0049/11/19

Նախագահող դատավոր՝  ԱՄնացականյան

 

 

         ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

       

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

 

   

                      
     

2020 թվականի մայիսի 26-ին

ք. Երևանում

     

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՀարությունյանի վճռաբեկ բողոքը,

            

Պ Ա Ր Զ Ե Ց

       

Գործի դատավարական նախապատմությունը.

1 ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ ԷԳրիգորյանը 2019 թվականի հունվարի 11-ին կայացրել է դատապարտյալ Արմեն Սահակի Տեր-Սահակյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին թիվ 4 որոշումը։

2Դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի պաշտպան Ս.Սարգսյանի և ներկայացուցիչ Ա.Գալստյանի բողոքի քննության արդյունքում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ բողոքը բավարարել է և արձանագրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի կողմից 2019 թվականի հունվարի 11-ին կայացված՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Տեր-Սահակյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին թիվ 4 որոշման համար հիմք հանդիսացած զեկույցներով թույլ տրված՝ Ա.Տեր-Սահակյանի իրավունքների խախտումը:

3Վերոնշյալ որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի մայիսի 24-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։

4Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՀարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ վարույթ է ընդունվել1:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 16-ի որոշումը ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ստացվել է 2019 թվականի ապրիլի 29-ին2։

6 Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ ԳԻսախանյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) Առաջին ատյանի դատարանի որոշ[ման] (․․․) պատճենը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2019 թվականի ապրիլի 29-ին, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գ.Իսախանյանի կողմից վերաքննիչ բողոք է բերվել 2019 թվականի մայիսի 10-ին:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գ.Իսախանյանի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը ժամկետանց է, քանի որ այն բերվել է ինչպես Առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվելու պահից, այնպես էլ այն ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվելու օրվանից ավելի քան տասն օր հետո (ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվելու օրվանից տասնմեկ օր հետո), այսինքն` չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետները» 3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման տասնօրյա ժամկետի լրանալը համընկել է ոչ աշխատանքային օրվա հետ, մասնավորապես, 2019 թվականի մայիսի 9-ի, ուստի՝ բողոքը բերվել է հաջորդ աշխատանքային օրը՝ նույն թվականի մայիսի 10-ին, հետևաբար, Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը բերվել է ժամկետի պահպանմամբ։

8Վերոշարադրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՀարությունյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 24-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ ԳԻսախանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

10ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` «Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ (․․․) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`

(․․․) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ»։

Մեջբերված նորմերի բովանդակությունից հետևում է, որ դատախազը, լինելով հանրային իշխանության մարմին, քրեական դատավարությունում հանդես է գալիս որպես մեղադրանքի կողմ և օժտված է որոշակի լիազորություններով, որոնց թվում է նաև՝ դատարանի դատավճիռները և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատարանի այլ որոշումները բողոքարկելու լիազորությունը։ Դատական ակտերը բողոքարկելու դատախազի իրավունքը սերտորեն փոխկապված է դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու և միևնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է4։

101 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (…): Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»։

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով դատախազի՝ դատական ակտերի բողոքարկման գործառույթը, միևնույն ժամանակ նախատեսել է դրա իրականացման ժամանակային սահմանափակում։ Ընդ որում, որպես նշված գործառույթի ապահովման երաշխիք՝ օրենսդիրը սահմանել է նաև հիշյալ սահմանափակման կիրառման հստակ կանոններ։ Այսպես, ընդհանուր կանոնի համաձայն՝ ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքը սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին։ Բողոքարկման ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետի վերջին օրը համընկել է ոչ աշխատանքային օրվան, իսկ բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստային առաքման միջոցով կամ առձեռն դատարանին հանձնվել է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը։

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 16-ի որոշումը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2019 թվականի ապրիլի 29-ին5,

- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը դատախազ ԳԻսախանյանի կողմից բերվել է 2019 թվականի մայիսի 10-ին6։

- Վերաքննիչ դատարանը դատախազ ԳԻսախանյանի բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ վերաքննիչ բողոքը բերվել է այն ՀՀ գլխավոր դատախազությունում ստանալու օրվանից ավելի քան տասն օր հետո7։

12Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2019 թվականի ապրիլի 29-ին, հետևաբար վերաքննիչ բողոք բերելու ժամկետը, որոշումը ստանալուն հաջորդող օրվանից՝ 2019 թվականի ապրիլի 30-ից հաշվարկելու դեպքում, վերջանում էր նույն թվականի մայիսի 9-ին և նկատի ունենալով, որ ժամկետի լրանալը համընկնում էր ոչ աշխատանքային օրվան, ժամկետի վերջին օրը պետք է հաշվվեր դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2019 թվականի մայիսի 10-ը8։ Ուստի, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը, դատախազ ԳԻսախանյանը 2019 թվականի մայիսի 10-ին վերաքննիչ դատարան ուղարկելով, այն ներկայացրել է սահմանված ժամկետում։

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն, որ վերաքննիչ բողոքարկման ժամկետի վերջին օրը՝ 2019 թվականի մայիսի 9-ը ոչ աշխատանքային օր լինելու պատճառով բողոք բերելու վերջին օր պետք է դիտարկվեր նույն թվականի մայիսի 10-ը, ոչ իրավաչափ հետևություն է արել բողոքը ժամկետանց լինելու մասին։

13. Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ ԳԻսախանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

14. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մայիսի 24-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար9:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ և 423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

     

Ո Ր Ո Շ Ե Ց

   

1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Արմեն Սահակի Տեր-Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

____________________________

1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

2 Տե'ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 18:

3 Տե'ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 22-23:

4 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Հարությունյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշումը։

5 Տե΄ս սույն որոշման 5-րդ կետը:

6 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

7 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

8 «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ 2019 թվականի մայիսի 9-ը հանդիսացել է ոչ աշխատանքային օր:

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

                   

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: