Գլխավոր տեղեկություն
Номер
N 846-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.06.2022
Дата вступления в силу
10.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2022 թվականի N 846-Ա

 

«694-790 ՄՀՑ ԵՎ 3.4-3.8 ԳՀՑ ՀԱՃԱԽԱԿԱՆԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՎՐԱՍՏԱՆ, ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱ) ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՍՊԵԿՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «694-790 ՄՀց և 3.4-3.8 ԳՀց հաճախականային տիրույթներում ցամաքային շարժական ռադիոկապի ցանցերի համար Արևելյան գործընկերության երկրների (Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) ադմինիստրացիաների միջև ներդաշնակեցված տեխնիկական պայմանների վերաբերյալ» Սպեկտրի հարցերով տարածաշրջանային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը ստորագրել վերապահումով՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ կազմակերպել համաձայնագրի ստորագրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

09.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունիսի 9-ի N 846-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ

 

«694-790 ՄՀՑ ԵՎ 3.4-3.8 ԳՀՑ ՀԱՃԱԽԱԿԱՆԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՎՐԱՍՏԱՆ, ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱ) ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՍՊԵԿՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ

 

Սպեկտրի հարցերով տարածաշրջանային համաձայնագրում նախատեսված 3.4-3.8 ԳՀց հաճախականային տիրույթի վերաբերյալ դրույթները չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության համար:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

    

 

09.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ