ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2021 թվականի |
թիվ 46 |
քաղ. Նուր-Սուլթան |
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ու. Կարմիշակով |
Ա.Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 46 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարվող
1. «Հատուկ մեքենաշինություն» V բաժինը «8479-ից, 8705-ից՝ Մեքենաներ շինարարական լուծույթի կամ բետոնի բաշխման համար» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
«8701-ից՝ Տրակտորներ գյուղատնտեսության համար, այլ |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող՝ արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտի մոտ գյուղատնտեսության համար նախատեսված տրակտորի կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայությունը՝ կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերում փոփոխություններ կատարելու հնարավորությամբ, այդ թվում՝ պետական պայմանագրով իրականացված գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարման արդյունքում մշակված կոնստրուկտորական փաստաթղթերի օգտագործման իրավունքի առկայությունը. անդամ պետություններից մեկի տարածքում արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտի մոտ արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայությունը. ավտոմատացված նախագծման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի՝ 2021 թվականի հունվարի 1-ից օգտագործումը<1>, արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտի (կամ նրա դուստր ընկերության) կողմից ավտոմատացված նախագծման (դետալների ու հանգույցների երկրաչափական մոդելավորման, կառուցվածքավորման, հաշվարկման) համակարգի ներդրումը և օգտագործումը, որը ներառում է օգտատիրոջ կողմից ծրագրային ապահովման իրավատիրոջ հետ լիցենզիոն կամ այլ համաձայնագրի կնքում պահանջող հատուկ ծրագրային ապահովում՝ ինժեներ- կոնստրուկտորների աշխատանքային տեղերի առնվազն 50 տոկոսի համար<1>. արտադրական ռեսուրսների պլանավորման և ձեռնարկության կառավարման համար մասնագիտացված ծրագրային համալիրի՝ 2022 թվականի հունվարի 1-ից օգտագործումը<1>. արտադրության ժամանակ իրականացվում են անդամ պետությունների տարածքներում գյուղատնտեսության համար նախատեսված տրակտորի բաղադրիչների պատրաստման մասով արտադրական և տեխնոլոգիական գործողությունների համալիրներ, կամ օգտագործվում են անդամ պետությունների տարածքներում արտադրված բաղադրիչներ. բաղադրիչների և տեխնոլոգիական գործողությունների համար պետք է կատարվեն հետևյալ պահանջները (բաղադրիչը չկիրառելու դեպքում դրա համար բալեր չեն հաշվեգրվում, իսկ բաղադրիչի արտադրության տեխնոլոգիայում տեխնոլոգիական գործողության բացակայության դեպքում դրա կատարման պահանջ չի ներկայացվում)<1>. խցիկ՝ խցիկի մետաղական հիմնակմախքի արտադրություն. խցիկի մետաղական հիմնակմախքի դետալների և նախապատրաստվածքների արտադրություն՝ ձուլում, կռում (դրոշմում), ձևում, ճկում, մեխանիկական մշակում (4 բալ). հիմնակմախքի եռակցում և ներկում (2 բալ). խցիկի ինտերիերի և էքստերիերի տարրերի արտադրություն. խցիկի ինտերիերի և էքստերիերի տարրերի (վահանակի, հատակի, առաստաղի, տանիքի) ձևում, ճկում, դրոշմում, կաղապարում, մեխանիկական մշակում, եռակցում, ներկում (4 բալ). անդամ պետությունների տարածքներում ապակիների արտադրություն (2 բալ), օպերատորի նստատեղի արտադրություն (2 բալ). ղեկասյունակի արտադրություն (2 բալ). լուսավորման, լուսային ազդանշանման սարքերի, հետին դիտման հայելիների արտադրություն, այդ թվում ՝ անդամ պետությունների տարածքներում (2 բալ). շարժիչ՝ գլանների բլոկի արտադրություն՝ ձուլում, մեխանիկական մշակում (6 բալ). բարձր ճնշման վառելիքային պոմպի արտադրություն՝ նախապատրաստվածքների ձուլում, կռում (դրոշմում), դետալների մեխանիկական և ջերմային մշակում, տարայավորում (4 բալ). ծնկավոր լիսեռի արտադրություն՝ ձուլում, կռում (դրոշմում), մեխանիկական և ջերմային մշակում (3 բալ). տուրբոկոմպրեսորի արտադրություն՝ նախապատրաստվածքների ձուլում, կռում (դրոշմում), կոմպրեսորի իրանի, տուրբինի իրանի, կոմպրեսորի աշխատանքային անիվի, տուրբինի աշխատանքային անիվի մեխանիկական և ջերմային մշակում, բալանսավորում (3 բալ). գլանների բլոկի գլխիկի արտադրություն՝ ձուլում, կռում (դրոշմում), մեխանիկական մշակում (3 բալ). մխոցային խմբի արտադրություն՝ նախապատրաստվածքների ձուլում, կռում (դրոշմում), դետալների (մխոցի, օղակի, մատի) մեխանիկական և ջերմային մշակում (3 բալ). շարժաթևի արտադրություն՝ ձուլում, կռում (դրոշմում), մեխանիկական և ջերմային մշակում (2 բալ). բաշխիչ լիսեռի արտադրություն՝ ձուլում, կռում (դրոշմում), մեխանիկական և ջերմային մշակում (2 բալ). շարժիչի հավաքում և ցուցադրավահանային [ստենդային] հսկիչ փորձարկումների անցկացում (2 բալ). առջևի կամրջակ՝ կամրջակի հեծանի իրանների, վերջնային փոխանցիչի իրանի, արգելակի թմբուկի, կափարիչների, կունդերի արտադրություն՝ ձուլում, կռում (դրոշմում), ձևում, եռակցում, մեխանիկական մշակում, ջերմային մշակում (4 բալ). վերջնային փոխանցիչի ատամնանիվների, կիսասռնիների արտադրություն՝ կռում (դրոշմում), մեխանիկական և ջերմային մշակում (3 բալ). գլխավոր փոխանցիչի ատամնանիվների, դիֆերենցիալի արտադրություն՝ կռում (դրոշմում), մեխանիկական և ջերմային մշակում (3 բալ). գլորման առանցքակալների արտադրություն (2 բալ). կամրջակի հավաքում և հսկիչ փորձարկումների անցկացում (1 բալ). հետևի կամրջակ՝ կամրջակի հեծանի իրանների, վերջնային փոխանցիչի իրանի, արգելակի թմբուկի, կափարիչների, կունդերի արտադրություն՝ ձուլում, կռում (դրոշմում), ձևում, եռակցում, մեխանիկական մշակում, ջերմային մշակում (4 բալ). վերջնային փոխանցիչի ատամնանիվների, կիսասռնիների արտադրություն՝ կռում (դրոշմում), մեխանիկական և ջերմային մշակում (գյուղատնտեսության համար նախատեսված, անվավոր տիպի տրակտորի համար՝ 3 բալ, գյուղատնտեսության համար նախատեսված, թրթուրավոր տիպի տրակտորի համար՝ 5 բալ). գլխավոր փոխանցիչի ատամնանիվների, դիֆերենցիալի արտադրություն՝ կռում (դրոշմում), մեխանիկական և ջերմային մշակում (գյուղատնտեսության համար նախատեսված, անվավոր տիպի տրակտորի համար՝ 3 բալ, գյուղատնտեսության համար նախատեսված, թրթուրավոր տիպի տրակտորի համար՝ 4 բալ). գլորման առանցքակալների արտադրություն (2 բալ). կամրջակի հավաքում և հսկիչ փորձարկումների անցկացում (1 բալ). փոխանցման տուփ՝ հենատուփի արտադրություն՝ ձուլում (2 բալ), մեխանիկական և ջերմային մշակում (2 բալ). ատամնանիվների արտադրություն՝ նախապատրաստվածքների ձուլում, կռում (դրոշմում) (1 բալ). մեխանիկական և ջերմային մշակում (գյուղատնտեսության համար նախատեսված, անվավոր տիպի տրակտորի համար՝ 3 բալ, գյուղատնտեսության համար նախատեսված, թրթուրավոր տիպի տրակտորի համար՝ 4 բալ). լիսեռների արտադրություն՝ նախապատրաստվածքների կռում (դրոշմում) (1 բալ). մեխանիկական և ջերմային մշակում (գյուղատնտեսության համար նախատեսված, անվավոր տիպի տրակտորի համար՝ 3 բալ, գյուղատնտեսության համար նախատեսված, թրթուրավոր տիպի տրակտորի համար՝ 4 բալ). ատամնավոր կցորդիչների (համաժամիչների), շփական կցորդիչների թմբուկների արտադրություն՝ ձուլում, կռում (դրոշմում), մեխանիկական և ջերմային մշակում (2 բալ). շփական սկավառակների արտադրություն՝ դրոշմում, մեխանիկական մշակում, եռակալում (2 բալ). գլորման առանցքակալների արտադրություն (2 բալ). հիդրոմեխանիկական փոխանցման տուփի համար հիդրոտրանսֆորմատորի արտադրություն՝ հիդրոտրասնֆորմատորի իրանի, տուրբինի անիվի, պոմպի անիվի, ռեակտորի անիվի ձուլում, կռում (դրոշմում), մեխանիկական և ջերմային մշակում (5 բալ). փոխանցիչների փոխարկման կառավարման մեխանիզմի արտադրություն՝ ձուլում, կռում (դրոշմում), մեխանիկական և ջերմային մշակում (3 բալ). փոխանցման տուփի հավաքում և ցուցադրավահանային [ստենդային] հսկիչ փորձարկումների անցկացում (1 բալ). հիդրոծավալային-մեխանիկական փոխանցման տուփի համար հիդրոշարժիչի և հիդրոպոմպի արտադրություն՝ հիդրոշարժիչի արտադրություն (8 բալ). հիդրոպոմպի արտադրություն (8 բալ). գյուղատնտեսության համար նախատեսված, անվավոր տրակտորի ընթացային համակարգ՝ անվադողերի արտադրություն (4 բալ). անվասկավառակների արտադրություն (2 բալ). կախոցի դետալների (կալունակների, լծակների, կայունարարների, առաձգական տարրերի) արտադրություն (3 բալ). կախոցի մեղմիչների արտադրություն (3 բալ). գյուղատնտեսության համար նախատեսված, թրթուրավոր տրակտորի ընթացային համակարգ՝ ընթացային համակարգի շրջանակի արտադրություն՝ ձևում, ճկում, եռակցում, մեխանիկական և ջերմային մշակում, ներկում (4 բալ). մետաղական կամ ռետինաամրանավորված թրթուրի արտադրություն (4 բալ). անիվների, հենարանային և պահող գլդոնների արտադրություն (2 բալ). կրող շրջանակ՝ շրջանակի դետալների և նախապատրաստվածքների արտադրություն՝ ձուլում, ձևում, ճկում, մեխանիկական մշակում (5 բալ)․ շրջանակի եռակցում, գամակցում, ներկում (5 բալ). շարժիչի հովացման համակարգ՝ ռադիատորի արտադրություն (3 բալ). ինտերքուլերի արտադրություն (3 բալ). վառելիքի և հիդրավլիկ բաքեր՝ վառելիքի բաքի արտադրություն (4 բալ). հիդրավլիկ բաքի արտադրություն (2 բալ). շարժիչի մեջ օդի մատակարարման համակարգի, արտանետման համակարգի դետալների (օդամուղի, օդառիչի, զտիչի կափարիչների և իրանի, ընդունիչ խողովակի, ռեզոնատորի, խլացուցչի) արտադրություն (4 բալ). ջեռուցման և լավորակման համակարգ. ջեռուցման համակարգի արտադրություն (3 բալ). լավորակման համակարգի արտադրություն (3 բալ). հիդրավլիկ կախովի համակարգի պոմպի արտադրություն (8 բալ). հիդրավլիկ կախովի համակարգի հիդրոբաշխիչի արտադրություն (5 բալ). կախվածքի մեխանիզմի հիդրոգլանների արտադրություն (5 բալ). կցաքարշակային սարքվածքի արտադրություն (3 բալ). կարդանային փոխանցիչների արտադրություն, այդ թվում՝ անդամ պետությունների տարածքներում (6 բալ). ղեկային կառավարում. ղեկային կառավարման համակարգի ձգաձողերի և լծակների արտադրություն (2 բալ). ղեկային կառավարման հիդրոգլանների արտադրություն (2 բալ). ղեկային կառավարման դոզավորող պոմպի արտադրություն (արտադրությունը թույլատրվում է անդամ պետությունների տարածքներում) (2 բալ). բաշխիչ-բաժանիչ տուփ, ընթացքի նվազեցուցիչ՝ հենատուփի ձուլում, մեխանիկական և ջերմային մշակում (4 բալ). ատամնանիվների և լիսեռների ձուլում, կռում (դրոշմում), մեխանիկական և ջերմային մշակում (4 բալ). էքստերիերի տարրեր՝ ծածկոցի արտադրություն (5 բալ). առջևի և հետևի անվածածկոցների արտադրություն (2 բալ). սանդուղքների և կալունակների արտադրություն (1 բալ). էլեկտրատեխնիկական համակարգեր և էլեկտրոնային համակարգեր՝ կուտակչի արտադրություն (4 բալ). գեներատորի արտադրություն (4 բալ). մեկնարկիչի արտադրություն (2 բալ). շարժիչի կառավարման էլեկտրոնային բլոկի (կոնտրոլերի) արտադրություն (4 բալ). փոխհաղորդակի կառավարման էլեկտրոնային բլոկի (կոնտրոլերի) արտադրություն (4 բալ). գյուղատնտեսության համար նախատեսված տրակտորի կառավարման էլեկտրոնային բլոկի (կոնտրոլերի) արտադրություն (4 բալ). բալաստային բեռների արտադրություն՝ ձուլում, ձևում, մեխանիկական մշակում, ներկում (1 բալ), հիդրավլիկ համակարգի զտիչների արտադրություն (1 բալ). գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ (նախորդող օրացուցային տարում անդամ պետությունների տարածքներում իրավաբանական անձանց կողմից իրականացված գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների գծով ծախսերի ծավալը կազմում է 2 բալ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների իրականացմանն ուղղված հասույթի ծավալի յուրաքանչյուր 0.1 տոկոսի համար, սակայն բալերի առավելագույն հնարավոր քանակի 20 տոկոսից ոչ ավելի (առանց հաշվի առնելու գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների իրականացման համար բալերը)՝ գյուղատնտեսության համար նախատեսված տրակտորի կոնկրետ մոդելի համար).»։ |
2. 1-ին տողատակի ծանոթագրության վեցերորդ և յոթերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««հատուկ մեքենաշինություն» ճյուղի ապրանքային դիրքերի առանձին ապրանքների համար անդամ պետություններից մեկի հարկային ռեզիդենտ հանդիսացող այլ իրավաբանական անձի պատկանող կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի հիման վրա ապրանքի արտադրության իրավունքը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, որի նշված ապրանքը ներառված է անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրում, չեն կիրառվում հետևյալ պահանջները՝
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայության մասով.
ավտոմատացված նախագծման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի՝ 2021 թվականի հունվարի 1-ից օգտագործման մասով.
արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտի (կամ նրա դուստր ընկերության) կողմից ավտոմատացված նախագծման (դետալների և հանգույցների երկրաչափական մոդելավորման, կառուցվածքավորման, հաշվարկման) այնպիսի համակարգի ներդրման և օգտագործման մասով, որը ներառում է օգտատիրոջ կողմից ծրագրային ապահովման իրավատիրոջ հետ լիցենզիոն կամ այլ համաձայնագրի կնքում պահանջող հատուկ ծրագրային ապահովում՝ ինժեներ-կոնստրուկտորների աշխատանքային տեղերի առնվազն 50 տոկոսի համար,
արտադրական ռեսուրսների պլանավորման և ձեռնարկության կառավարման համար մասնագիտացված ծրագրային համալիրի՝ 2022 թվականի հունվարի 1-ից օգտագործման մասով:
Անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության)՝ բաղադրիչների, այդ թվում՝ մեքենալրակազմերի փորձաքննության ակտով հաստատվում է անդամ պետության տարածքում դրանց արտադրության ժամանակ գործողությունների (պայմանների) փաստացի կատարումը (հատուկ մեքենաշինության արտադրանքի արտադրության ժամանակ այդպիսի բաղադրիչների օգտագործման դեպքում)։
Սույն տողատակի ծանոթագրության նպատակներով «մեքենալրակազմ» ասելով հասկացվում է չհավաքված կամ կազմատված տեսքով ներկայացված ապրանքը, որի բաղադրիչները կարող են դասակարգվել կա՛մ առանձին՝ ըստ իրենց պատկանող իրավունքի, կա՛մ որպես այդ ապրանքի մասեր։
Գյուղատնտեսության համար նախատեսված այլ տրակտորներ (8701-ից, 8432-ից) կարող են դասվել անդամ պետության տարածքում արտադրված արտադրանքի շարքին՝ անդամ պետությունների տարածքներում սույն հավելվածի V-րդ բաժնում նշված գործողությունները կատարելու դիմաց բալերի հետևյալ գումարային քանակի ամբողջությանը հասնելու պայմանով՝
2021 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 99 բալ.
2022 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 117 բալ.
2023 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 126 բալ.
2024 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 135 բալ.
2025 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 144 բալ։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|