ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2021 թվականի |
թիվ 135 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 135 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգիչը (hավելված 2) 178 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«203 |
Ապրանքներ, որոնք տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով՝ տրոհվող և ռադիոակտիվ նյութերի մատակարարման պայմանագրին (համաձայնագրին) համապատասխան՝ այդ նյութերի հետ միասին՝ մեկ մատակարարման շրջանակներում՝ ներառյալ փաթեթավորումը, տրանսպորտային փաթեթավորող լրակազմերը և դրանց հարմարանքները, որոնց մասին տեղեկությունները նշված են տրանսպորտային փաթեթավորող լրակազմերի կոնստրուկցիայի և (կամ) փոխադրման հավաստագիր-թույլտվություններում, սարքավորումներ և կոմպլեկտավորող տարրեր՝ տրոհվող և ռադիոակտիվ նյութերի տրանսպորտային փոխադրման, պահպանման, շահագործման, չափման և արտադրության համար, թափոններ և մնացորդներ, որոնք առաջանում են տրոհվող և ռադիոակտիվ նյութերի արտադրության ընթացքում, փաստաթղթեր (Ռուսաստանի Դաշնության համար) |
204 |
Ապրանքներ, որոնք տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով՝ տրոհվող և ռադիոակտիվ նյութերի մատակարարման պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում՝ այդ նյութերից առանձին՝ ներառյալ փաթեթավորումը, տրանսպորտային փաթեթավորող լրակազմերը և դրանց հարմարանքները, որոնց մասին տեղեկությունները նշված են տրանսպորտային փաթեթավորող լրակազմերի կոնստրուկցիայի և (կամ) փոխադրման հավաստագիր-թույլտվություններում, սարքավորումներ և կոմպլեկտավորող տարրեր՝ տրոհվող և ռադիոակտիվ նյութերի տրանսպորտային փոխադրման, պահպանման, շահագործման, չափման և արտադրության համար, թափոններ և մնացորդներ, որոնք առաջանում են տրոհվող և ռադիոակտիվ նյութերի արտադրության ընթացքում, փաստաթղթեր (Ռուսաստանի Դաշնության համար)»: |
2. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (հավելված 8)՝
ա) 1-ին բաժինը 01351 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«01361 |
Միջուկային նյութերի և ռադիոակտիվ նյութերի, այդ նյութերի փոխադրման համար տրանսպորտային փաթեթավորող լրակազմերի կոնստրուկցիայի և (կամ) փոխադրման հավաստագիր-թույլտվություններ, որոնք տրվում են լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից (Ռուսաստանի Դաշնության համար)». |
բ) 2-րդ բաժինը 02021 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«02030 |
Տրանսպորտային փաստաթուղթ (ուղեկցող բեռնագիր կամ այլ փաստաթուղթ)՝ միջուկային նյութերի և ռադիոակտիվ նյութերի խմբաքանակի համար (Ռուսաստանի Դաշնության համար)». |
գ) 9-րդ բաժինը 09041 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«09050. |
Իրենց բաղադրության մեջ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2844 ապրանքային դիրքում դասակարգվող տարրեր պարունակող ապրանքների տեխնիկական փաստաթղթեր, որոնք հաստատում են այդ ապրանքներում միջուկային նյութերի և (կամ) ռադիոակտիվ նյութերի առկայությունը (Ռուսաստանի Դաշնության համար) |
09051. |
Ռադիոակտիվ նյութերի (ռադիոնուկլիդային աղբյուրների) անձնագիր (հավաստագիր)՝ (Ռուսաստանի Դաշնության համար)»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|