Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 67-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2022
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
12.05.2022
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
12.05.2022
Дата вступления в силу
13.05.2022

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2022 թվականի

ք. Երևան

թիվ 67-Ա

 

«ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2022 թվականի ապրիլի 29-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել ՀՀ Արարատի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար

Վ. ՕՀԱՆՅԱՆ

 

2022 թ. մայիսի 12

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան