Գլխավոր տեղեկություն
Номер
N 485-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.05.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2022
Дата вступления в силу
07.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 485-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. «Ֆիքսված եկամտի գործիքներով սահմանային շուկաներ» խորագրով անդրանիկ համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի մայիսի 24-27-ը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Ավագ Ավանեսյանինը, Ռաֆայել Գևորգյանինը և Սամվել Խանվելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

2) ընդունել ի գիտություն, որ Ներսես Երիցյանի և Արմեն Նուրբեկյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

06.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 485-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Ավանեսյան  - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Ռ. Գևորգյան

 - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ն. Երիցյան  - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Խանվելյան  - ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ
Ա. Նուրբեկյան  - ՀՀ կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

06.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ