ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 327-Ա
«ԻՄ ՔԱՅԼԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 39,020,872 դրամ ընդհանուր արժողությամբ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
17.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 327-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Նպաստել 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած, Շիրակի մարզում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամ՝ (Հայաստանի Հանրապետություն, 0010 քաղ. Երևան, Տերյան 1/1, բն․ 5, ՀՎՀՀ՝ 01282864): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամ՝ (Հայաստանի Հանրապետություն, 0010 քաղ. Երևան, Տերյան 1/1, բն․ 5, ՀՎՀՀ՝ 01282864): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, բնագավառ՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
39,020,872 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի մայիսի 16-ից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Մասնագիտական կողմնորոշման ճամբար: Ճամբարը նպատակ ունի բացահայտել պատերազմի մասնակիցների երազանքները, դուրս բերել նրանց գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև իրականացնել մասնագիտական կողմնորոշում: Տևողություն՝ 2022 թվականի մայիսի 16-ից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը: Բյուջե՝ 10,930,000 դրամ: 2. Վերապատրաստման/մասնագիտացման դասընթացներ: Դասընթացների նպատակն է զարգացնել պատերազմի մասնակիցների գիտելիքները և հմտությունները: Տևողություն՝ 2022 թվականի մայիսի 16-ից 2023 թվականի հուլիսի 31-ը: Բյուջե՝ 6,000,000 դրամ: Դասընթացները կազմակերպելու նպատակով կներգրավվեն տարբեր մասնագետներ, ուսումնական կենտրոններ և այլ կրթական հաստատություններ: 3. Ինքնազբաղվածության խթանման միջոցառումներ: Այն պատերազմի մասնակիցները, որոնք ցանկություն կհայտնեն հիմնել իրենց սեփական բիզնեսը և զբաղվել ձեռներեցությամբ, Հիմնադրամը նրանց կաջակցի, տրամադրելով բիզնես խորհրդատվություն և անհրաժեշտ գործիքներ/սարքավորումներ՝ սեփական գործը սկսելու համար: Այդ նպատակով կներգրավվեն փորձագետներ, ձեռք կբերվի բիզնեսն իրականացնելու համար անհրաժեշտ գույք/սարքավորում: Տևողություն՝ 2022 թվականի մայիսի 16-ից 2023 թվականի հուլիսի 31-ը: Բյուջե՝ 8,000,000 դրամ: 4. Ծառայություն մատուցողներ: Ծրագրային գործողություններն իրականացնելու համար կներգրավվեն համապատասխան մասնագետներ: Հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով կներգրավվեն նաև հոգեբաններ: Տևողություն՝ 2022 թվականի մայիսի 16-ից 2023 թվականի հուլիսի 31-ը: Բյուջե՝ 14,090,872 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում (գիշերակաց, սնունդ, աշխատանքային տարածք) – 9,000,000 դրամ. 2. Ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերում – 500,000 դրամ. 3. Փորձագիտական ծառայությունների ձեռքբերում (դասընթացավարություն, բիզնես խորհրդատվություն) – 3,400,000 դրամ. 4. Գրենական պիտույքների ձեռքբերում – 30,000 դրամ. 5. Վերապատրաստման դասընթացների կազմակերպման ծառայությունների ձեռքբերում – 6,000,000 դրամ. 6. Բիզնես գործունեություն իրականացնելու համար աջակցող սարքերի/գույքի ձեռքբերում (ապրանքների ներմուծում կամ ձեռքբերում տեղական շուկայից) – 6,000,000 դրամ. 7. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար ծառայությունների ձեռքբերում– 8,230,872 դրամ. 8. Հոգեբանական աջակցության ծառայությունների ձեռքբերում – 5,860,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի շրջանակներում ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Շիրակի մարզպետարանի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հիմնադրամի ներքին վերահսկման կանոնակարգով և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
17.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|