Գլխավոր տեղեկություն
Номер
N 337-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.05.2022-01.09.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
17.05.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
17.05.2022
Дата вступления в силу
18.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 337-Ա

 

«ԱՐՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի Շավիլ քաղաքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից «Արուս» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված 2 տուփ բժշկական խողովակների և 10 տուփ տոպրակների (մեկ տեղ, 12.5 կգ ընդհանուր քաշով, 1,212.6 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատունվարչությունում) ներմուծման և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին անհատույց հատկացման ծրագիրը:

2. «Արուս» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

17.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.08.2022, N 619-Ա 01.09.2022, N 337-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան