Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 35
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
23.03.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
23.03.2021
Дата вступления в силу
25.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

23 մարտի 2021 թվականի

թիվ 35

քաղ. Մոսկվա

                   

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

           

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

    

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի մարտի 23-ի

թիվ 35 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

        

ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարվող

            

1. 15-րդ կետի 29-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29) 31-րդ վանդակ. «Բեռնատեղիները և ապրանքների նկարագրությունը»

               

31 Բեռնատեղիները և ապրանքների նկարագրությունը

Դրոշմավորումը և քանակը. Բեռնարկղերի համարները. Քանակը և տարբերակիչ առանձնահատկությունները

 
   

    

Վանդակում նշվում են հայտարարագրվող ապրանքի մասին այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են մաքսային և այլ վճարներ հաշվարկելու ու գանձելու համար, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին, ներքին շուկայի պաշտպանության միջոցները կիրառելու, արգելքների և սահմանափակումների կիրառումն ապահովելու, մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու, նույնականացնելու, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան դասակարգման մեկ տասանիշ ծածկագրին դասելու համար, ինչպես նաև բեռնատեղիների մասին։

Տվյալ վանդակում հայտագրվող տեղեկությունները նշվում են նոր տողից՝ դրանց հերթական համարը դնելով։

1-ին համարի տակ նշվում են՝

ապրանքի անվանումը (ֆիրմային, առևտրային կամ այլ ավանդական անվանում) և տեղեկություններ՝ արտադրողի (պատրաստողի) (նրա մասին տեղեկությունների առկայության դեպքում), ապրանքային նշանների, մակնիշների, մոդելների, արտիկուլների, սորտերի, ստանդարտների և տեխնիկական ու առևտրային այլ բնութագրերի մասին, ինչպես նաև հայտարարագրվող ապրանքի քանակական և որակական կազմի վերաբերյալ տեղեկությունները.

ապրանքի բնութագրերի և պարամետրերի մասին տեղեկությունները՝ չափման հիմնական կամ լրացուցիչ միավորից տարբերվող չափման միավորներով (քանակը և պայմանական նշագիրը), այդ թվում՝ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման ժամանակ օգտագործվող լրացուցիչ բնութագրերի և պարամետրերի դասակարգչին համապատասխան, ինչպես նաև ապրանքի թողարկման (պատրաստման) ամսաթիվն այն դեպքում, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են մաքսային և այլ վճարներ հաշվարկելու ու գանձելու համար, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին, ներքին շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու և (կամ) արգելքների ու սահմանափակումների կիրառումն ապահովելու համար.

նավթի, նավթամթերքի, գազի հայտարարագրման ժամանակ լրացուցիչ նշվում են այն ծագման վայրի վերաբերյալ տեղեկությունները, որտեղ դրանք արդյունահանվել են, եթե այդ տեղեկություններն ազդում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան դասակարգման ծածկագիրը որոշելու վրա.

մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում ներառված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների հայտարարագրման ժամանակ լրացուցիչ նշվում է մտավոր սեփականության օբյեկտի գրանցման համարն ըստ այդ ռեեստրի (դրա առկայության դեպքում)։

Ապրանքների առանձին կատեգորիաների մասով 1-ին համարի տակ գտնվող վանդակը լրացնելիս նշվում են տեղեկություններ՝ ըստ թիվ 2 և 3 հավելվածների կազմված ցանկերի, այն դեպքում, երբ այդ տեղեկությունները նշված չեն եղել սույն ենթակետի չորրորդից վեցերորդ պարբերություններին (աղյուսակից հետո) համապատասխան։

ԱՀ-ի 31-րդ վանդակում 1-ին համարի տակ հայտագրվող ապրանքների առանձին կատեգորիաների նկարագրությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները կարող են սահմանվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ և (կամ) Միության անդամ պետության օրենսդրությամբ։

2-րդ համարի տակ նշվում են՝

փաթեթվածք ունեցող ապրանքի համար՝ իրարից ստորակետով անջատվելով՝ ապրանքով զբաղեցված բեռնատեղիների ընդհանուր թիվը (եթե ապրանքը բեռնատեղիներն ամբողջությամբ չի զբաղեցնում, ապա փակագծերում լրացուցիչ նշվում է ապրանքով մասամբ զբաղեցված բեռնատեղիների քանակը՝ «՝» նշանից հետո կատարելով «տեղի մասը» գրառումը), ապրանքի փաթեթվածքի տեսակների ծածկագրերը՝ բեռի, փաթեթվածքի և փաթեթավորման նյութերի տեսակների դասակարգչին համապատասխան, «՝» նշանից հետո նշելով փաթեթվածքների քանակը՝ ըստ յուրաքանչյուր տեսակի։

Ընդ որում, «փաթեթվածք» ասելով հասկացվում է ապրանքների փաթեթավորման, պաշտպանության, տեղաբաշխման և ամրացման կամ բաժանման համար ծառայող կամ նախատեսված ցանկացած արտադրատեսակ և նյութ՝ բացառությամբ խուռնաբեռն փոխադրվող փաթեթավորման նյութերի (ծղոտ, թուղթ, ապակեթելք, տաշեղ և այլն).

տրանսպորտային միջոցի սարքավորված տարաներով՝ առանց փաթեթվածքի, սորուն, խուռնաբեռն, լցովի փոխադրվող ապրանքի համար նշվում է ծածկագիրը՝ բեռի, փաթեթվածքի և փաթեթավորման նյութերի տեսակների դասակարգչին համապատասխան.

եթե հայտարարագրվող ապրանքը գտնվում է տակդիրների վրա՝ տակդիրների և դրանց քանակի մասին տեղեկությունները՝ «/» բաժանիչ նշանից հետո նշելով տակդիրի ծածկագիրը՝ բեռի, փաթեթվածքի և փաթեթավորման նյութերի տեսակների դասակարգչին համապատասխան։

Ընդ որում, «տակդիր» ասելով հասկացվում է այն սարքվածքը, որի փռվածքի վրա կարելի է միասին որոշ քանակի ապրանք տեղավորել, որպեսզի մեխանիկական ապարատների օգնությամբ դրա տեղափոխման, բեռնման (բեռնաթափման) կամ դարսման նպատակով կազմվի տրանսպորտային փաթեթ։ Այդ սարքվածքը կազմված է միմյանց պահանգներով միացած երկու փռվածքներից կամ ոտքերի վրա հենված մեկ փռվածքից։ Սարքվածքը պետք է ունենա հնարավորինս քիչ ընդհանուր բարձրություն, որը թույլատրում է երկժանի բեռնիչների կամ տակդիրների փոխադրման սայլակների օգնությամբ դրա բեռնումը (բեռնաթափումը), ինչպես նաև կարող է վերնակառույց ունենալ կամ չունենալ։

Եթե ապրանքը սպառողական և (կամ) անհատական տարա ունի, ապա 2.1 համարի տակ լրացուցիչ՝ առանց միջակայքերի, ստորակետով անջատված, նշվում են այդ տարայի տեսակների ծածկագրերը՝ բեռի, փաթեթվածքի և փաթեթավորման նյութերի տեսակների դասակարգչին համապատասխան։

Բելառուսի Հանրապետությունում 2-րդ համարի տակ նշվում են այն բեռնատեղիների տեսակն ու քանակը, որոնց մեջ այդ ապրանքը փաթեթավորված է։

3-րդ համարի տակ նշվում են՝

բեռնարկղերում փոխադրվող ապրանքի համար՝ բեռնարկղերի տեսակը՝ բեռի, փաթեթվածքի և փաթեթավորման նյութերի տեսակների դասակարգչին համապատասխան, բեռնարկղերի քանակը, «բութ» նշան դնելով՝ դրանց համարները։ Եթե հայտարարագրվող ապրանքներն ամբողջ բեռնարկղը չեն զբաղեցնում, համարից հետո կատարվում է գրառում՝ «մի մասը»։

Բելառուսի Հանրապետությունում 3-րդ համարի տակ, իրարից անջատելով ստորակետով, նշվում են բեռնարկղերի համարները։

4-րդ համարի տակ նշվում են՝

դրոշմավորված ենթաակցիզային ապրանքների համար՝ ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշերի սերիան, համարները և քանակը՝ ըստ յուրաքանչյուր սերիայի։

Ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշերի՝ անընդմեջ հաջորդող համարների մասին տեղեկությունները նշվում են համապատասխան ընդգրկույթի առաջին և վերջին համարը նշելու միջոցով՝ իրարից անջատելով «–» գիծ նշանով։

Հայաստանի Հանրապետությունում 4-րդ համարի տակ նշվում է ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշերի քանակը՝ ըստ յուրաքանչյուր սերիայի, եթե ապրանքները դրոշմավորված են այդպիսի դրոշմանիշերով հարկերի և վճարների ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Բելառուսի Հանրապետությունում 4-րդ համարի տակ նշվում է ակցիզային դրոշմանիշերի քանակը։

5-րդ համարի տակ նշվում են՝

մատակարարման տարբեր պայմաններով տեղափոխվող ապրանքների համար (ԱՀ-ի 20-րդ վանդակում նշված է՝ «Տարբեր»), իրարից անջատելով «/» բաժանիչ նշանով, նշվում են հայտարարագրվող ապրանքի մատակարարման պայմանների ծածկագրերը (մատակարարման բազիսները)՝ մատակարարման պայմանների դասակարգչին համապատասխան, մատակարարման յուրաքանչյուր պայմանի ծածկագրի (մատակարարման բազիսի) համար «՝» «բութ» նշան դնելու միջոցով թվարկվում են աշխարհագրական կետերի (մատակարարման համաձայնեցված վայրերի) անվանումները՝ իրարից անջատելով ստորակետով։

6-րդ համարի տակ` ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, եթե ԱՀ-ն օգտագործվում է որպես մաքսային տարածքում վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ, նշվում են՝

վերամշակման արդյունքների ելքի հայտագրվող չափաքանակը.

վերամշակման արդյունքների անվանումը և քանակը.

վերամշակման արդյունքներում ներմուծված ապրանքների նույնականացման եղանակները.

թափոնների ու մնացորդների անվանումը և ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

օտարերկրյա ապրանքները համարժեք ապրանքներով փոխարինելու մասին տեղեկությունները։

7-րդ համարի տակ` Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով կամ Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխան ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունների կիրառման ժամանակ (ապրանքների պարբերական, ժամանակավոր հայտարարագրման ժամանակ և այլն) նշվում են հետևյալ տեղեկությունները.

«ХХ.ХХ.ХХХХ-ից մինչև ХХ.ХХ.ХХХХ-ն ընկած ժամանակահատվածում մատակարարում», որտեղ թվային նիշերով նշվում են ապրանքների մատակարարման ժամանակահատվածի սկզբի «օրը, ամիսը, տարին» և ավարտի «օրը, ամիսը, տարին»։

10-րդ համարի տակ նշվում են՝

հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 70 որոշմամբ հաստատված ցանկում (այսուհետ՝ հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկ) ներառված և «վերաներմուծում» կամ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների համար, ինչպես նաև Միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նախքան այդ ապրանքներն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպելը՝ զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների քանակը և «՝» բութ նշանից հետո, իրարից անջատելով «,» ստորակետ անջատիչ նշանով, առանց բացատի՝ դրանց նույնականացման համարները (նույնականացուցիչները)։

Անընդմեջ հաջորդող զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների նույնականացման համարները (նույնականացուցիչները) նշվում են համապատասխան ընդգրկույթի առաջին և վերջին համարները գրելու միջոցով՝ իրարից անջատելով «-» գիծ բաժանիչ նշանով։

Այն դեպքում, երբ «վերաներմուծում» և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորումն իրականացվելու է ապրանքների բացթողումից հետո՝ Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ապա զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների քանակի և դրանց նույնականացման համարների (նույնականացուցիչների) փոխարեն նշվում է «ПВ» երկնիշ թվային ծածկագիրը։

Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում այն ապրանքների համար, որոնք Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը կամ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան ենթակա են նույնականացման միջոցներով դրոշմավորման համապատասխանաբար Ղրղզստանի Հանրապետության տարածքում կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ (նշված օրվա դրությամբ ուժի մեջ է մտել համապատասխան ապրանքի դրոշմավորման կարգը սահմանող՝ Ռուսաստանի Դաշնության նորմատիվ իրավական ակտը) կամ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ հաշվի առնելով նշված համաձայնագրի 7-րդ հոդվածը, և «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար 13-րդ համարի տակ նշվում են հետևյալ տեղեկությունները՝

նույնականացման միջոցներում պարունակվող՝ ապրանքի յուրաքանչյուր միավորի կամ սպառողական փաթեթվածքի (իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջնային փաթեթվածքի) կամ նյութական կրիչի վրա զետեղված նույնականացման ծածկագրերի (այսուհետ՝ ապրանքների նույնականացման ծածկագրեր) ընդհանուր քանակը.

դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագիրը («0»՝ նույնականացման միջոցը զետեղված է ապրանքի վրա կամ սպառողական փաթեթվածքի վրա (իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջնային փաթեթվածքի վրա) կամ նյութական կրիչի վրա, «1»՝ նույնականացման միջոցը զետեղված է խմբային փաթեթվածքի վրա, «2»՝ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը զետեղված է տրանսպորտային փաթեթվածքի վրա, ինչպես նաև («/» բաժանիչ նշան դնելով՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ն ներկայացնելու դեպքում) ապրանքների նույնականացման ծածկագրերը կամ խմբային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցներում պարունակվող նույնականացման ծածկագրերը (այսուհետ՝ խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր) կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը.

Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը կամ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան ձևավորված ագրեգացված մաքսային ծածկագրերը (այսուհետ՝ ագրեգացված մաքսային ծածկագիր) (առկայության դեպքում)։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ի ներկայացման դեպքում ապրանքների նույնականացման ծածկագրերի ընդհանուր քանակի մասին տեղեկություններն ու դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագիրը նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ի ներկայացման դեպքում՝ «՝» բաժանիչ նշան դնելու միջոցով։

Այն ապրանքների համար, որոնց նույնականացման ծածկագրերը միավորված են ագրեգացված մաքսային ծածկագրի ներքո, դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագիրը չի նշվում։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ի ներկայացման դեպքում ագրեգացված մաքսային ծածկագրերը, ապրանքների նույնականացման ծածկագրերը, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները լրացնելու միջոցով, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ի ներկայացման դեպքում՝ իրարից անջատելով ստորակետով։

Միմյանց հաջորդող՝ ապրանքների նույնականացման ծածկագրերը, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը նշելիս նշվում է համապատասխան ընդգրկույթի առաջին և վերջին համարը։ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ի ներկայացման դեպքում այդ տեղեկությունները նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները լրացնելու միջոցով, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ի ներկայացման դեպքում՝ «-» բաժանիչ նշան դնելու միջոցով։

Ապրանքների նույնականացման ծածկագրերը, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, ինչպես նաև ագրեգացված մաքսային ծածկագրերն ԱՀ-ում նշվում են այդ ծածկագրերում պարունակվող տառերի ռեգիստրի պահպանմամբ։

Որպես մեկ ապրանք այն ապրանքները հայտարարագրելիս, որոնց նույնականացման ծածկագրերը միավորված են ագրեգացված մաքսային ծածկագրի ներքո, նշվում է ագրեգացված մաքսային ծածկագիրը։

Որպես մեկ ապրանք այն ապրանքները հայտարարագրելիս, որոնք միաժամանակ ունեն ապրանքների նույնականացման ծածկագրեր, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր (դրա առկայության դեպքում) և տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր, նշվում են տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերն այն դեպքում, երբ բոլոր ապրանքները տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման զետեղված ծածկագրով տրանսպորտային փաթեթվածք ունեն։

Որպես մեկ ապրանք այն ապրանքները հայտարարագրելիս, որոնք միաժամանակ ունեն ապրանքների նույնականացման ծածկագրեր և խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր, նշվում են խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերն այն դեպքում, երբ բոլոր ապրանքները խմբային փաթեթվածքի զետեղված նույնականացման միջոցով խմբային փաթեթվածք ունեն, կամ ագրեգացված մաքսային ծածկագիրը՝ այն դեպքում, երբ ապրանքների նույնականացման բոլոր ծածկագրերը և (կամ) խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը միավորված են այդ ծածկագրի ներքո։

Որպես մեկ ապրանք այն ապրանքները հայտարարագրելիս, որոնք ունեն թե չունեն ագրեգացված մաքսային ծածկագրեր, տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր և (կամ) խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր, այդ ծածկագրերը նշվում են հետևյալ հերթականությամբ՝

ագրեգացված մաքսային ծածկագրեր (այն ապրանքների համար, որոնք չունեն տրանսպորտային փաթեթվածքի զետեղված նույնականացման ծածկագրով տրանսպորտային փաթեթվածք).

տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր (այն ապրանքների համար, որոնք ունեն տրանսպորտային փաթեթվածքի զետեղված նույնականացման ծածկագրով տրանսպորտային փաթեթվածք).

խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր (այն ապրանքների համար, որոնք ունեն զետեղված նույնականացման միջոցով խմբային փաթեթվածք, և որոնց նույնականացման ծածկագրերը միավորված չեն ագրեգացված մաքսային ծածկագրի ներքո).

ապրանքների նույնականացման ծածկագրեր (այն ապրանքների համար, որոնք չունեն տրանսպորտային փաթեթվածքի զետեղված նույնականացման ծածկագրով տրանսպորտային փաթեթվածք և զետեղված նույնականացման միջոցով խմբային փաթեթվածք, և որոնց նույնականացման ծածկագրերը միավորված չեն ագրեգացված մաքսային ծածկագրի ներքո)։

Որպես մեկ ապրանք այն ապրանքները հայտարարագրելիս, որոնք ունեն թե չունեն նշված ծածկագրերը, ագրեգացված մաքսային ծածկագրերը և նույնականացման ծածկագրերը, դրոշմավորման յուրաքանչյուր մակարդակով՝ էլեկտրոնային տեսքով ԱՀ-ի ներկայացման դեպքում նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանների լրացման եղանակով, իսկ թղթային կրիչով ԱՀ-ի ներկայացման դեպքում՝ ապրանքների նույնականացման ծածկագրերի ընդհանուր քանակից և «՝» բաժանիչ նշանից հետո՝ դրոշմավորման մակարդակի յուրաքանչյուր մակարդակի համար առանձին տողով, սկսած դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագրից։

Եթե տարբեր ԱՀ-ներում կամ մեկ ԱՀ-ում առանձին ապրանքներով հայտարարագրվող ապրանքներն ունեն մեկ ագրեգացված մաքսային ծածկագիր կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման մեկ ծածկագիր կամ խմբային փաթեթվածքի նույնականացման մեկ ծածկագիր, ապա այդ ծածկագիրը չի նշվում։

Այդ դեպքում նշվում են ապրանքների նույնականացման ծածկագրերի ընդհանուր քանակը, դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագիրը, ինչպես նաև ապրանքների նույնականացման ծածկագրերը կամ խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, որոնք չեն շոշափում այլ ԱՀ-ում կամ մեկ ԱՀ-ում առանձին ապրանքներով հայտարարագրվող ապրանքների մասին տեղեկությունները։

15-րդ համարի տակ՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքների համար, որոնք ներառված են «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում (այսուհետ՝ հետագծելիության ենթակա ապրանքներ), նշվում են ապրանքի քանակը՝ հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի քանակական չափման միավորով, այդ չափման միավորի պայմանական նշագիրը և (կամ) ծածկագիրը:

Թվարկված տեղեկությունները նշվում են հետևյալ հերթականությամբ՝

եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի քանակական չափման միավորը համընկնում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան հիմնական չափման միավորի հետ (կիլոգրամ), ապա տեղեկությունները տեղափոխվում են ԱՀ-ի 35-րդ վանդակից.

եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի քանակական չափման միավորը համընկնում է ԱՀ-ի 41-րդ վանդակում նշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան լրացուցիչ չափման միավորի հետ, ապա տեղեկությունները տեղափոխվում են ԱՀ-ի 41-րդ վանդակից.

եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի քանակական չափման միավորը համընկնում է տվյալ վանդակում 1-ին համարի տակ նշված չափման միավորի հետ, ապա տեղեկությունները տեղափոխվում են տվյալ վանդակի 1-ին համարից.

եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի քանակական չափման միավորը չի համընկնում ԱՀ-ի 35-րդ և 41-րդ վանդակներում և տվյալ վանդակի 1-ին համարի տակ նշված՝ ապրանքի չափման միավորներից որևէ մեկի հետ, ապա նշվում է ապրանքի քանակը՝ հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի քանակական չափման միավորով, չափման միավորի պայմանական նշագիրը և ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան:

Տվյալ տեղեկություններն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ում նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ում՝ իրարից անջատելով բացատով.»:

2. 31-րդ ենթակետի երրորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Դ» տառը, եթե հայտարարագրվող ապրանքները ներառված են հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում կամ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին համապատասխան հաստատվող՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում, սակայն հսկիչ (նույնականացման) նշաններով կամ նույնականացման այլ միջոցներով դրոշմավորման մասով պահանջները, նշված համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան, դրանց վրա չեն տարածվում.»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: